iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.

Link to original content: https://hyw.wikipedia.org/wiki/Ալճերիա
Ալճերիա — Ուիքիփետիա Jump to content

Ալճերիա

Ալճերիա
Ալճերիոյ դրօշը Զինանշանը

Կը ներառնէ Adrar Province?, Chlef Province?, Laghouat Province?, Oum El Bouaghi Province?, Batna Province?, Béjaïa Province?, Biskra Province?, Béchar Province?, Blida Province?, Bouira Province?, Թամանրասեթ?, Tébessa Province?, Tlemcen Province?, Tiaret Province?, Tizi Ouzou Province?, Ալժիր?, Djelfa Province?, Jijel Province?, Sétif Province?, Saïda Province?, Skikda Province?, Sidi Bel Abbès Province?, Annaba Province?, Guelma Province?, Constantine Province?, Médéa Province?, Mostaganem Province?, M'Sila Province?, Mascara Province?, Ouargla Province?, Օրան նահանգ?, El Bayadh Province?, Illizi Province?, Bordj Bou Arréridj Province?, Boumerdès Province?, El Tarf Province?, Tindouf Province?, Tissemsilt Province?, El Oued Province?, Khenchela Province?, Souk Ahras Province?, Տիպասա?, Mila Province?, Aïn Defla Province?, Naama Province?, Aïn Témouchent Provincee?, Ghardaïa Province?, Relizane Province?, Djanet Province?, El M'Ghair Province?, El Meniaa Province?, Ouled Djellal Province?, Bordj Baji Mokhtar Province?, Beni Abbes Province?, Timimoun Province?, Touggourt Province?, In Salah Province? եւ In Guezzam Province?
Պետական լեզու Արաբերէն[1] եւ Standard Algerian Berber?[2]
Մայրաքաղաք Ալժէ
Օրէնսդիր մարմին Parliament of Algeria?
Երկրի ղեկավար Աբդելմաջիդ Թեբուն?
Կառավարութեան ղեկավար Nadir Larbaoui?
Ազգաբնակչութիւն 43 900 000 մարդ (Յունուար 2020)[3]
Օրհներգ Ալժիրի օրհներգ?
Կարգախօս بالشّعب وللشّعب[4]
Հիմնադրուած է 3 Յուլիս 1962 թ.
Արժոյթ Algerian dinar?
Ազգային տօն Կուրբան Բայրամ?[5], Eid al-Fitr?[6], Independence Day?[7], Շախսեյ-վախսեյ?[8], Mawlid?[9], Նոր Տարի, Մուսուլմանական Ամանոր?, Մայիս Մէկ, Yennayer?, Revolution Day? եւ Isra and Mi'raj?
Ժամային համակարգ UTC+1
Հեռաձայնային համակարգ +213
Համացանցի յղում .dz?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,745[10]
el-mouradia.dz/ar…(արաբ.)

Ալճերիա[11] (արաբերէն՝ الجزائر‎, ալ-ժազայիր) երկիր ՝ Հիւսիսային Ափրիկէի մէջ, պաշտօնական անուանումը Ալճերիոյ Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետութիւն[11]։ Ան կը գտնուի Հիւսիսային Ափրիկէի մէջ, Միջերկրական ծովու աւազանի արեւմտեան կողմը։ Ալճերիան արեւմուտքէն սահմանակից է Մարոքին, հարաւ-արեւմուտքէն Մորիթանիային եւ Մալիին, հարաւ-արեւելքէն՝ Նիժերին, իսկ արեւելքէն՝ Թունուզին։ Իր մեծութեամբ Ալճերիան երկրորդ պետութիւնն է Ափրիկէի մէջ։ Անոր մակերեւույթի մեծ մասը կը կազմէ Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալճերիա քաղաքը։ XVI-XVIII դարերուն Ալճերիան կը գտնուէր Օսմանեան տիրապետութեան կազմի մէջ։ XIX դարու սկիզբէն սկսած է Ալճերիոյ գաղութացումը Ֆրանսայի կողմէն։ 1954 թուականին Ալճերիոյ մէջ կը ձեւաւորուի Ժողովրդական Ազատագրութեան Ճակատը։ Ֆրանսացի գաղութարարներու դէմ արիւնահեղ պատերազմի արդիւնքով, 1962 թուականին Ալճերիան կը դառնայ անկախ սոցիալիստական պետութիւն։ Հակասութիւնը աշխարհիկ կառավարութեան եւ մուսլիմաններուն միջեւ, 80-ական թուականներու վերջերաւորութեան, վերածուեցաւ քաղաքացիական պատերազմի, որ աւարտեցաւ կրօնական վարդապետութեան հետեւորդներու պարտութեամբ։

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալճերիան կը զբաղեցնէ Աթլասի լեռներու արեւելեան եւ Սահարա անապատի հիւսիսային մասը (ամենաբարձր կէտը՝ 2918մ, Տահատ լեռ)։ Ծովափը բարձր է, ժայռոտ։ Ալճերեան Սահարայի մէջ շատ են սարաւանդները, հիսիս–արեւելքը կը գտնուի խոշոր ցածրավայր մը եւ Շոթ Մելհիր աղի լիճը, իսկ դէպի հարաւ–արեւելք՝ Ահագգար հրաբխային բարձրաւանդակը։ Ալճերիոյ տարածութեան մեծ մասը կը զբաղեցնեն Արեւմտեան Մեծ Էրկ, Էրկ–Իկիտի, Էրկ–Շեշ աւազային եւ Տանեզրուֆտ քարային խոշոր անապատները։

Ալճերիոյ ընդերքը հարուստ է նավթի, բնական կազի, երկաթի, կապարի, զինքի, ֆոսֆորիտներու, սնդիկի, ուրանի հանքավայրերով։

Կլիման հիւսիսը մերձարեւադարձային է, միջերկրածովեան՝ տաք ձմեռով, տաք, չոր ամառով։ Յունուարի միջին ջերմաստիճանը ծովափին 12 °C է, միջլեռնային հարթավայրերուն մէջ՝ 5 °C, Յուլիսին՝ 25 °C։ Ջերմաստիճանի բացարձակ առաւելագոյնը ամենուրէք բարձր է 40 °C–էն։ Յաճախակի են ուժեղ երաշտները։ Տարեկան տեղումները՝ 400–1200 մմ եւ աւելի։ Սահարայի մէջ կլիման անապատային է (տարեկան 50մմ–էն ալ պակաս տեղումներ)։ Ջերմաստիճանի օրական տատանումները կը հասնին 30 °C-ի։ Չոր քամիները կ'առաջացնեն աւազային փոթորիկներ։ Գետերը, որոնք ուետներ կը կոչուին, հիւսիսի մէջ ռեժիմով մօտ են միջերկրածովային գետերու տիպին։ Վարարումները կարճատեւ են, բայց ուժեղ։ Ամենախոշոր ուետը Շելիֆն է (700 կմ)։ Սահարան ունի ստորերկրեայ ջուրերու հզօր պաշարներ, յատկապէս հիւսիսային մասը, ուր կը գտնուին խոշոր ովասիսները (Տիտիկելտ, Տուկկուրտ եւն)։ Հողերը Հիւսիսային Ա–ի մէջ շագանակագոյն են, նախալեռներուն մէջ աղի լիճերու՝ սեպհաներու շրջանը՝ աղուտներ։ Սահարայի մէջ կը գերակշռեն մերձարեւադարձային անապատներու խճալից հողերը, շարժուն եւ կիսաամրացած աւազները։

Ալճերիոյ տարածքին մէջ մարդ ապրած է 300-400 տարի առաջ։ Սակայն, Ալճերիոյ յայտնի ամենահին բնակիչները կը համարուին նումիտիական ցեղերը (ժամանակակից պերպերներու նախնիները), որոնց փիւնիկեցիները հանդիպեցան Ք.ա XII դարուն, երբ այդտեղ կը հիմնէին իրենց գաղութները։ Ք.ա 46 թ–ին գրաւեցին հռոմէացիները։ V դարուն ծովեզերեայ մասը նուաճեցին վանտալները, իսկ VI դարուն բիւզանդացիները, VII դարուն՝ արաբները։ VIII-XV դարերուն Ալճերիան զանազան պետական կազմաւորումներու (Տահերթի իմամութիւն, Ֆաթիմեաններ, Համմատեաններ, Ալմորաուաններ) մէջ էր, 1519–ին իշխանութիւնը անցաւ ծովահեն Հայրատտին Պապոսային։ 1830 թ–ին ֆրանսական զօրքերը գրաւեցին մայրաքաղաք Ալճերիան։ Ֆրասական գաղութարարները Ալճերիան վերածեցին ագրային–հումքային կցորդի։ Ֆրանսայի մէջ ժողովրդական ուժերու յաղթանակէն (1936) ետք Ալճերիոյ մէջ ռամկավարական ուժերու համախմբման շարժում սկսաւ, որ ընթացաւ մի քանի փուլերով։ 1 Նոյեմբեր 1954-ին հակակայսերական ապստամբութիւն սկսաւ։ 1 Յուլիս 1962-ին տեղի ունեցած հանրաքուէի ժամանակ բնակչութեան 99% յայտարարեց հօգուտ անկախութեան, որ անմիջապէս ճանչցուեցաւ Ֆրանսայի կառավարութեան կողմէ։ 5 Յուլիս-ին յայտարարուեցաւ անկախութեան օր։ 28 Օգոստոս 1962-ին սահմանադիր ժողովը ընդունեց Ալճերիոյ առաջին սահմանադրութիւնը։ Նախագահը Ապտըլազիզ Պուտեֆլիկան էր։

30 Դեկտեմբեր 1992 թ-ին Մոսկուայի մէջ ստորագրուած է արձանագրութիւն Հայաստանի Հանրապետութեան եւ Ալճերիոյ Ժողովրդական Ռամկավարական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին։

2005-2010 թթ. Լեւոն Սարգիսեանը եղած է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը Ալճերիոյ Ժողովրդական Ռամկավարական Հանրապետութեան մէջ (նստավայրը՝ Երեւան

2014 թ. ՀՀ-ի մէջ Ալճերիոյ Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակուած է Սմայիլ Ալլաուն (նստավայրը՝ Մոսկուա):

Պետական կառուցուածքը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալճերիան կ'անդամակցի ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին, ՆԱԵԿ–ին, ԱԵԼ–ին։ Պետական կարգը՝ հանրապետութիւն է։ Պետութեան ղեկավարը նախագահն է, որ կ'ընտրուի բնակչութեան կողմէ, 5 տարուան համար, կառավարութեան ղեկավարը՝ վարչապետը։ Կը բաժնուի 48 նահանգի։ Մայրաքաղաքը՝ Ալճերիա (2 562 000 մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Օրան (650 000 մարդ), Քոսթանթինա (480 000 մարդ), Աննապա (100 000 մարդ)։ Գլխաւոր նաւահանգիստներն են՝ Օրան, Աննապա։ Քաղաքական կուսակցութիւններն են՝ Հիւսիսափրիկեան աստղ, Ազգային ազատագրական ճակատ։ Նախագահը Ապտըլազիզ Պուտեֆլիկան էր։

Բուսականութիւնը ծովափին միջերկրածովային է, լեռները՝ մինչեւ 800-1000մ մշտականաչ թուփերու գօտին է, աւելի բարձր՝ խցանածառի, մշտականաչ կաղնիի անտառներն են, անապատներուն մէջ աղուտաբոյսեր են։ Կան վայրի խոզեր, բորենիներ, այծքաղներ, աղուէսներ, ճագարներ, այծեամներ եւ այլն։

Ալճերիան գիւղատնտեսական երկիր է, զարգացած հանքարդիւնաբերութեամբ։ Ալճերիան այսօր կ'ապրի նոր կեանքով, անապատներուն մէջ կը կառուցուին ճանապարհներ, բնակավայրեր, կ'արդիւնահանէ կազ (8-րդ տեղն է աշխարհի մէջ), եւ նաֆթ՝ խողովակաշարերով կը մղուի ծովափնեայ գործարաններ եւ Եւրոպա։ Զարգացած են մետաղամշակման, նավթավերամշակման, կազամշակման, քիմիական, թրծաշաղախի արտադրութեան, սնունդի, հիւսուածական արդիւնաբերութեան ճիւղերը։ Տնտեսական մեծ նշանակութիւն ունին խցանակաղնին (խցանի հումքի քանակով աշխարհի III տեղը կը գրաւէ) եւ փետրախոտը (I տեղը աշխարհի մէջ), որմէ կը պատրաստեն լաւագոյն տեսակի թուղթը, թաղանթանիւթ, հիւսկեն իրեր։ Կը մշակեն հացազգիներ, խաղող, ցիտրուսներ, բանջարեղէն, ովասիսներուն մէջ՝ փիւնիկեան արմաւենի։ Կը մեծցնեն ուղտեր, այծեր, ոչխարներ, խոշոր եղջերաւոր անասուններ, կը զբաղուին՝ ձկնորսութեամբ։ Կ'արտահանէ նաֆթ, հեղուկ կազ, կաշի, ծխախոտ, գինի, ցիտրուսներ, երկաթի հանքաքար, խցան եւ այլն։ Կը ներմուծեն մեքենաներ եւ սարքաւորումներ, սննդամթերք եւ այլ ապրանքներ։ Առեւտրական գլխաւոր գործընկերներն են՝ Ֆրանսան, Գերմանիան, Իտալիան, եւ Նիտերլանտները։ ՀՆԱ–ն՝ մէկ շունչի հաշուով 7224 ԱՄՆ տոլար։ Ազգային արժոյթը՝ Ալճերիոյ տինար (միջազգային նշանակումը DZD):

Բնակչութեան թիւը՝ 38 087 000 մարդ։ Բնակչութեան միջին խտութիւնը՝ 13,8 մարդ։ Կեանքի միջին տեւողութիւնը՝ 72,3 տարի։ Ազգային կազմը՝ արաբներ (83%), պերպերներ (16%), եւրոպացիներ (1%): Քաղաքայնացումի մակարդակը 60%: Պետական լեզուն՝ արաբերէն, այլ լեզուներ՝ պերպերերէն, ֆրանսերէն։

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1. Աշխարհի երկրներ–տեղեկատու։ Երեւան 2015

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 3 // (unspecified title)

2. 3 bis // (unspecified title)

3. 3,0 3,1 عدد سكان الجزائر بلغ 43,9 مليون نسمة في يناير الماضيAlgeria Press Service.

4. https://www.joradp.dz/hen/consti.htm

5. https://www.aps.dz/ar/societe/110090-20-21-2021Algeria Press Service.

6. https://www.aps.dz/ar/algerie/71721-2019-06-02-12-26-20Algeria Press Service.

7. https://www.aps.dz/ar/algerie/73367-5Algeria Press Service.

8. https://www.aps.dz/ar/societe/91487-2020-08-26-10-40-07Algeria Press Service.

9. الثلاثاء عطلة مدفوعة الأجر بمناسبة المولد النبوي
10. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.

11. 11,0 11,1 Կաղապար:ԱՊՏՀՏԲ
12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 12,33 12,34 12,35 12,36 12,37 12,38 12,39 12,40 12,41 12,42 12,43 12,44 12,45 12,46 12,47 12,48 12,49 12,50 12,51 12,52 12,53 Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.

13. Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133

14. Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.