iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wiktionary.org/wiki/սուր
սուր — Վիքիբառարան Jump to content

սուր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սուր

վանկեր՝ սուր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *kō-ro-` *k՛ō- «սրել» արմատից. հմմտ. հին հնդկերեն çǖ-la- «նիզակ», ավեստերեն saēni «սուր ծայր, գագաթ», լատիներեն cōs «հեսան, սրոց»։

Գոյական

  1. երկար դանակի նման՝ երկսայրի սառը հատող և խոցող զենք
  2. (փխբ․) բռնի միջոց ուժ, բռնություն, բըռնակալ ուժ
  3. (փխբ․) արյունահեղություն, կոտորած
  4. (փխբ․) պատժական միջոց, պատիժ
  5. տե՛ս շեշտ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. սուր բարձրացնել - կռվի ելնել
  2. սուր ճոճել - սպառնալ
  3. սուր սրել - կռվի պատրաստվել
  4. սուր սրի զարկել - կռվել
  5. սուր քաշել - կռվի ելնել, պատերազմ հայտարարել
  6. սուրը պատյանը դնել - կռիվը դադարեցնել, խաղաղություն հաստատել, հաշտություն կնքել
  7. սրերը խաչաձևել
    1. մենամարտել, կռվել, վիճել
    2. մրցել, մրցակցել
  8. սրի բերան տալ - սրի քաշել, կոտորել
  9. սրի ճարակ դառնալ՝ լինել - կոտորվել, սպանվել
  10. սրի տալ-նույնն է՝ սրի բերան տալ
  11. սրի քաշել-կոտորել
  12. սրով ու հրով-անագորույն դաժանությամբ ամեն ինչ ոչնչացնելով, կոտորելով ու հրի մատնելով
  13. սրից անցնել մեկի
    1. կոտորվել
    2. սրի տակով անցնել

Ածական

  1. լավ կտրող, հատու
  2. սրածայր ու լավ ծակող՝ խոցոզ
  3. վերջնամասում կամ ծայրամասում նեղացող, սրաձև, աստիճանաբար բարակող
  4. առհասարակ կտրող, խոցոզ, ծակող
  5. (փխբ․) նուրբ, զգայուն, զարգացած
  6. (փխբ․) թափանցող, խորաթափանց
  7. (փխբ․) ընդունակ, թափանցամիտ
  8. (փխբ․) սրամիտ
  9. (փխբ․) կծու, խոցող, խայթող
  10. (փխբ․) սաստիկ, ուժգին
  11. (փխբ․) զգայարանների վրա սաստիկ կերպով ազդող ներգործող, ուժեղ
  12. (փխբ․) ուժեղ՝ զարգացած զգացողություն ունեցող
  13. (փխբ․) աչքեր՝ ականջներ
  14. (փխբ․) բուռն կերպով զարգացող՝ ընթացող
  15. (փխբ․) շատ լարված, տագնապալից կտրուկ, շեշտակի

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]