ուղեղ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uˈʁɛʁ]
Դասական ուղղագրութեամբ՝ ուղեղ
վանկեր՝ ու•ղեղ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *seu-lo-` *seu- «հյութ» արմատից. հմմտ. հունարեն ύλη «նստվածք», լիտվերեն sulà «ծառի հյութ, խեժ»։
Գոյական
- մարդու և կենդանիների գանգն ու ողնաշարի խողովակը լցնող նյութը, որ նյարդային համակարգությանկենտրոնական՝ գլխավոր մասն է հանդիսանում
- մասնավորապես՝ գլխուղեղ
- գլխուղեղը որպես մտածողության կենտրոն, մտածողություն, մտածելու կարողություն ◆ Քունը չէր տանում, ուղեղը բորբոքված էր։ (Ավետիք Իսահակյան)
- (խհրր․) մի քանի ընտանի կենդանիների ուղեղից պատրաստվող կերակրատեսակ
- (փխբ․) միտք, բանականություն ◆ Ապստամբ սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին։ (Մուրացան)
- (փխբ․) որևէ բանի ղեկավարող և ուղղություն տվող կենտրոն ◆ Կուսակցությունը բանվոր դասակարգի ուղեղն է։ Մուշեղ Գալշոյան
- (խսկց․) ծուծ, ոսկրածուծ
- (խոհր․) պատրաստում են տապակած ուտելիքներ, պահածոներ, դյուրամարս մթերք է
Հոմանիշներ
[խմբագրել]- գլխուղեղ, ուղ (բնստ․), (գվռ․) ղուղ, ծիմիտ
- տե՛ս մտածողություն
- տե՛ս միտք, խելք, բանականություն
- տե՛ս կենտրոն
- տե՛ս ծուծ, ոսկրածուծ
Արտահայտություններ
[խմբագրել]- ուղեղը թափ տալ մեկի - մեկի գաղտնiքներն իմանալ
- ուղեղը խախտել - առողջ դատողություն զրկել, խենթացնել
- ուղեղը կրծել - միտքը հոգնեցնել՝ տանջել
- ուղեղը մաշել - միտքը հոգնեցնել, մի բանի վրա երկար ու լարված կերպով մտածել
- ուղեղը ջուր կտրել - խելքը թռչել
- ուղեղը տանել - գլուխը տանել
- ուղեղի ենթաճոն, (կզմխս․) - նույնն է՝ մակուղեղ
- ուղեղին փակչել - ուրիշի միտքն զբաղեցնել, գլուխը ցավեցնել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ուղեղ(ը) | ուղեղներ(ը) |
Սեռ. | ուղեղի | ուղեղների |
Տր. | ուղեղի(ն) | ուղեղների(ն) |
Հայց. | ուղեղ(ը) | ուղեղներ(ը) |
Բաց. | ուղեղից | ուղեղներից |
Գործ. | ուղեղով | ուղեղներով |
Ներգ. | ուղեղում | ուղեղներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Մուշեղ Գալշոյան
- Հայերեն բառեր խոսակցական իմաստով
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից