խփել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [χpʰɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ խ(ը)•փել
Ստուգաբանություն
[խմբագրել]Բայ
- (ժղ․) փակել ծածկել, կողպել
- հարվածել, հարված հասցնել, զարկել ◆ Ձեռքը սեղանին խփեց ու գոռաց։
- հրազենով կրակել որևէ նշանակետի, նպատակակետին հարվածել ◆ Հրացանով խփելու մեջ մեծ վարպետ է։ ◆ Մերոնք երկու սավառնակ խփեցին:
- հրազենով սպանել, գնդակահարել ◆ Թուրքերը նրան խփել էին մեջքից։
- հարձակվել, գրոհել, գրոհով հարձակվել ◆ Խաները գիշերով խփել էին Հարսենյաց ավանին։ Սերո Խանզադյան
- հարվածային գործիքը նվագել, հարվածելով նվագել ◆ Դափ խփել:
- կպցնել, փակցնել ◆ Թռուցիկը խփեց պատին։
- ալիքներով հարվածել, ափնակոծել ◆ Գետը ծփում էր, խփում ափերի գրանիտին։ (Ակսել Բակունց)
Հոմանիշներ
[խմբագրել]- զարկել, խփել, զարնել (արևմտհ․), ապտակել, (ժղ․), բափել, բամբաչել (ձեռքի բաց թաթով), կռփել, կըռփահարել, բռնցքահարել, հարված հասցնել, հարված տալ
- բախել
- կրակել
- գնդակոծել, հրետակոծել, արկակոծել, դատարկել (հրազեն), կրակ բանալ, կրակ բացել, կրակ բաց անել, կրակ մաղել, կրակ տալ, կրակ տեղալ, գնդակ արձակել, հրացան գցել (ժղ․) (հրազենով կրակոց կատարել, գնդակ՝ արկ և այլն արձակել)
- տե՛ս հուզել
- տե՛ս գնդակահարել
- տե՛ս հրդեհել
- ծեծել
- գանակոծել, գանահարել, գանել, գավազանել, խարազանել, մտրակել, մտրակահարել, ճիպոտահարել, ձաղկել, դագանակել, (գավազանով, խարազանով, մտրակով, ճիպոտով, դագանակով), ռփահարել, բռնց(ք)ահարել, բռնցքել, կռփել, (բըռունցքով), կոշկոճել (սաստիկ), ծեծկել, գոտեհարել (գոտիով), ջարդել (փխբ․), փայտել (հզվդ․), (փայտով), (ժղ․), տփել, թակել, ծեծկռտել, ծեծկոփել, (գվռ․)՝ դնգզել, դնքսել, դնքստել, գոռսել, գռսել, գմփել, դմփել, դմբզել, դրբել, զխկել, զմփել, թոպել, թոպահարել, թոկոտել, թրթփել, լմել, լեխել, ճիպոտել, ջլատքել, ջոբնել, սղկել, սղկրտել, սնդխտել, տխել, տլմսել, քաշել, քշտել, քոտակել, քոլոլել, քրքրել, ծեծել-փետել, գանակոծ անել, բռունցքը գլխից անպակաս անել, բռունցքը գլխից անպակաս պահել, բռունցքը գլխին պահել (հաճախակի), երեսը արյունլվա անել, աղցան անել, աղցան շինել, արյուն-աղցան անել, արյուն աղցան շինել, արջապար ածել, բրածեծ անել, բուրդը բամբակ գզել, բուրդը գզել, բուրդը քամուն տալ, բուրդը բարերար անել, բուրդը բերանը տալ, գլուխը սխտորել, դնչին տալ, դունչն ու պռունկն ջարդել, երեսը արյունլվա անել, թակ տալ, լայնքն ու երկայնքն մեկ դարձնել, ծեծ տալ, ծեծ քաշել, ծեծ ու ջարդ տալ, ծուծուն տանել, կաշին բերանը տալ, կատարը տաքացնել, կորկոտ եփել, միսը բերանը տալ,
Արտահայտություններ
[խմբագրել]Չորթանը հարելուց հետո մնացած մանրուք։ Թբիլիսի՝Ոտը ետ խփել,
Բաղադրյալ բառեր | |
==== Թարգմանություններ ===
Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։