iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wiktionary.org/wiki/լի
լի — Վիքիբառարան Jump to content

լի

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ լի

վանկեր՝ լի 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *pel-՝ *pelə-, *plē- «լցնել» արմատից՝ լի < plētos- կամ plēios-, լնում < plēnumi-, լիր < *plēro-․ հմմտ․ հին հնդկերեն prnati «լցվել», ալբաներեն plot «լի», լատիներեն pleō «լցնել», հին իռլանդերեն līnim «լցնում են», գոթերեն fulls, լիտվերեն pilnas, հին սլավոներեն plъnъ «լի, լեցուն»։

Ածական

  1. որևէ բանով լցված, լիքը ◆ Կաթով լի բաժակ։
  2. իր մեջ սահմանային՝ հնարավոր քանակություն՝ բազմություն տեղավորած՝ ընդունած՝ պարունակող ◆ Հանդիսատեսներով լի դահլիճը թնդում Էր ծափերից։
  3. շատ, մեծ քանակությամբ մի բան ունեցող՝ պարունակող ◆ Գրասենյակը լի էր այցելուներով։
  4. առատ, հարուստ ◆ Մրգերով լի պարտեզ։
  5. (փխբ․) որևէ բանով տոգորված՝ համակված՝ պատված ◆ Քաջությամբ՝ ավյունով լի երիտասարդ։
  6. տե՛ս լիակատար
  7. տե՛ս լի օր

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. լեցուն, լիքը, լեփ-լեցուն, լեցուկ (արևմտհ․), զեղուն, լիածին, գլխուն, ակաղձուն, դարիվ-դարիվ
  2. շատ, բազում, բազմաթիվ, բյուր, բազմաքանակ, բյուրավոր, մեծաթիվ, մեծաքանակ, մեծ, հոլով (հնց․), հոլովաքանակ, հոլովակ, հոլովակի, հոլովաթիվ, հոգնաքանակ, հոգնաթիվ, բազմաբյուր
  3. առատ, լիքը, շատ, անբավ, լեցուն, լիուլի, լիալիր, լեփ լեցուն, անպակաս, հոծ, հորդ, բորբ, հորդառատ, խիտ, խուռն, զեղուն, առատաբեր, ճոխ, հարուստ, փարթամ, պերճ, հորդաբուխ, առատաբուխ (հնց․) ակաղձուն, ակաղձ, հարստալիր (հզվդ․) մլլածու, մուխր (բրբ․)
  4. լիակատար, ամբողջական, լրիվ, (հզվդ․)՝ ծայրալիր, ծայրալից, բոլորամասն (հնց․)
  5. (փիլ․) չինական փիլիսոփայության մեջ հասկացություն, որը նշանակում է օրենք, սկզբունք, բարձրագույն օրենք, բնության օրենք, իդեալ, ճշմարտություն, ձև, իրերի կարգ և այլն

Արտահայտություններ

[խմբագրել]

|}

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գ․ Դավթյան, Փիլիսոփայական բառարան (Անկյունաքար), Երևան, 2015 — 396 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։