iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wiktionary.org/wiki/ախոյան
ախոյան — Վիքիբառարան Jump to content

ախոյան

Վիքիբառարան-ից


Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ախոյեան

վանկեր՝ ա•խո•յան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. թշնամի, հակառակորդ, ճակատ առ ճակատ իր հակառակորդի հետ կռվող՝ բախվող հակառակորդ ◆ Երկու ախոյանները, իրենց ծանր նիզակները ուղղելով, նժույգների բոլոր թափով հարձակվեցան միմյանց վրա։ (Րաֆֆի) ◆ Մի երկու հատ աջ ու ձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին և հեռացրին ախոյաններին: (Ակսել Բակունց)
  2. մրցակից՝ հակառակորդ (խաղամրցումների՝ մրցախաղերի մեջ) ◆ (Էվերսը) սուսերամարտի դահլիճում մասնակցում էր վարժություններին, երիտասարդներին անընդհատ խրախուսելով սուսերը պատյան չդնել, մինչև այդ չներկվի ախոյանի արյունով։ (Ակսել Բակունց)
  3. (փխբ․) մրցակից, հավասարը ◆ Ալթմազովը չուներ յուր ախոյանը ուսանողների մեջ։ Ռափայել Պատկանյան
  4. (արևմտհ․) չեմպիոն
  5. (արևմտհ․) համախոհ, կողմնակից, պաշտպան
  6. (հին) նախահարձակ կռվող, նախամարտիկ
  7. (փխբ․) (արևմտհ․) մարտիկ, մի բանի համար մարտնչող մարդ ◆ Հարբեցրու ինձ լույս հիացքներով, խավարների դեմ անհաղթ ախոյան: (Ավետիք Իսահակյան)
  8. (փխբ․) (հնց․) հերոս
  9. տե՛ս մրցակից
  10. տե՛ս ոսոխ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հակառակորդ, թշնամի, ոսոխ, ընդդիմադիր, (հնց․) ընդդիմակից, դիմամարտ
  2. մրցակից, մրցորդ, ախոյանակից
  3. (արևմտհ․) չեմպիոն
  4. (կրոն․) (հնց․) առաջամարտիկ, նախամարտիկ, շահատակ, նահատակ

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։