iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikiquote.org/wiki/Դալայ_լամա_XIV
Դալայ լամա XIV — Վիքիքաղվածք Jump to content

Դալայ լամա XIV

Վիքիքաղվածք-ից
Դալայ Լամա XIV-ը (2012)

Դալայ լամա XIV (հուլիսի 6, 1935 թ.), տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդ։ 1989 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ։ Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի։
  • Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը։ Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ։ Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ։
  • Հետևեք 3 հավերժ կանոններին.
  1. հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
  2. հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
  3. մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք։
  • Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում։ Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը՝ չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում։ Պետք է սովորել լսել ներքին ձայնը։
  • Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել։
  • Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը։
  • Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար։
  • Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ։
  • Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները։
  • Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է։
  • Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու։
  • Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է։
  • Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը։ Մենք հենց այդ պահին ենք խոցելի։ Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը։ Հիշելով անցյալը՝ մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան՝ վիրավորում ենք մեզ։
  • Կիսվեք ձեր գիտելիքներով։ Դա անմահության միակ ձևն է։
  • Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից։ Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում։ Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը։
  • Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել։ Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ։
  • Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում։
  • Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն։ Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը[1]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. www.success.am, Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դալայ լամա XIV հոդվածը նաև Վիքիպեդիայում: