PlayerUnknown’s Battlegrounds
PlayerUnknown’s Battlegrounds (կրճատ PUBG), արքայական մարտ ժանրի բազմամասնակցային օնլայն խաղ, մշակված և հրատարակված PUBG Studios ստուդիայի կողմից։ Պաշտոնապես Ռուսաստանի տարածքում խաղի բաշխումն իրականացվում է Mail.Ru Group-ի կողմից[10][11]։ Խաղը հիմնված է այլ խաղերի համար նախորդ մոդիֆիկացիաներով, ստեղծված Բրենդան Գրինի (անգլ.՝ Brendan Greene) կողմից «PlayerUnknown» կեղծանունով, որոնց կոնցեպցիան ոգեշնչված է եղել 2000 թվականի «Արքայական մարտ» ճապոնական ֆիլմից։ Ի վերջո, սա հանգեցրեց անկախ խաղի ստեղծմանը, որտեղ Գրինը հանդես է եկել, որպես առաջատար խաղային դիզայներ։ Խաղում կա մինչև 100 խաղացողներ, ովքեր պարաշյուտում են կղզու վրա, որից հետո փնտրում են հանդերձանք ու զենք՝ մյուս մասնակիցներին սպանելու և միևնույն ժամանակ կենդանի մնալու համար։ Խաղի քարտեզի վրա մատչելի անվտանգ գոտին սկսում է ժամանակի ընթացքում նվազել, ավելի փոքրացնելով առկա տարածքը, որպեսզի խաղացողները բախվեն միմյանց հետ։ Վերջին կենդանի խաղացողը կամ թիմը հաղթում է ռաունդը։
PlayerUnknown’s Battlegrounds-ը թողարկվել է Steam-ում 2017 թվականի մարտի 23-ին վաղ մուտքի ծրագրով, Windows օպերացիոն համակարգի համար[12]։ Թողարկվելուց հետո առաջին յոթ ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 13 միլիոն խաղի օրինակ, իսկ տարեվերջին խաղացողների առավելագույն թիվը հասել է ավելի քան 2 միլիոն մարդ, ինչը նրան դարձրել է Steam-ի ամենահայտնի խաղերից մեկը[13]։ Հոկտեմբերի 31-ին PUBG-ի վաճառքը գերազանցել է 18 միլիոն օրինակ։ Խաղի ամբողջական տարբերակը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին[14]։
Խաղային պրոցես
[խմբագրել | խմբագրել կոդը]PlayerUnknown’s Battlegrounds-ը հանդիսանում է էքշն խաղ , որտեղ խաղացողները՝ մինչև 100 մարդ, պայքարում են «արքայական մարտում» (անգլ.՝ Battle Royale): Խաղացողները կարող են ընտրել, թե ինչպես պետք է մուտք գործեն խաղի մեջ, մենակ, զույգով կամ թիմով՝ կազմված չորս հոգուց։ Ամեն դեպքում, վերջին մարդը կամ թիմը, որը գոյատևել է, հաղթում է խաղը[15]։
Յուրաքանչյուր մատչ սկսվում է նրանով, որ բոլոր խաղացողները ցատկում են օդանավից պարաշյուտով քարտեզի վրա, որի տարածքը մոտ 8 × 8 կիլոմետր է[16]։ Օդանավի թռիչքի երթուղին քարտեզի վրայով, ընտրվում է խաղի սկզբում պատահականորեն, որը պահանջում է խաղացողներից արագորեն որոշել ցատկման լավագույն պահը[15]։ Խաղացողները առաջին ռաունդում սկսում են առանց որևէ սարքավորման, բացառությամբ իրենց հագուստից, որը գրեթե չի ազդում խաղային պրոցեսի վրա։ Երբ խաղացողները վայրէջք են կատարում, նրանք կարող են ստուգել զանազան շենքեր, կառույցներ և այլ շինություններ՝ զենքերի, տրանսպորտային միջոցների, հագուստի, զրահի, մարտավարական սարքավորումների, դեղերի և այլ բաների որոնման համար։ Այս առարկաները բաշխվում են ամբողջ քարտեզով[15]:Սպանված խաղացողները թողնում են իրենց սարքավորումները իրենց մահվան վայրում[15]։ Խաղացողները կարող են ընտրել տեսք առաջին կամ երրորդ դեմքից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները ու թերությունները մարտական իրավիճակում և առկա իրավիճակի վերլուծության մեջ, սակայն, մինչև խաղի սկիզբը, խաղացողները կարող են ընտրել սերվերի համար կարգավորումներ, որը թույլ է տալիս ընտրել հեռանկարի միայն մեկ տեսակի օգտագործում բոլոր խաղացողների համար (օրինակ, ապաստարանից տեղանքի ակնարկ պայմանավորված տեղանքի ակնարկը, ամբողջովին թաքնված մնալով նրա հետևում)[15][17]։
Վայրէջք կատարելուց հետո, որոշ ժամանակ անց, յուրաքանչյուր մի քանի րոպեների ընթացքում քարտեզի խաղային տարածքը սկսում է նվազել պատահական վայրում, ընդ որում, ցանկացած խաղացող, որը գտնվում է անվտանգ գոտուց դուրս, կսկսի վնաս ստանալ, որը, ի վերջո, բերում է իր մահվան և իր համար խաղի ավարտին, եթե նա ժամանակին չհասցնի հասնել անվտանգ գոտի; խաղի մեջ խաղացողը տեսնում է տարածքի սահմանը, որպես առկայծող կապտավուն պատ, որը ժամանակի ընթացքում նեղանում է[18]։ Դրա արդյունքում անվտանգ խաղադաշտը դառնում է ավելի սահմանափակ, իր հերթին բարձրացնելով այլ խաղացողների հետ հանդիպվելու հնարավորությունները[15]։ Նաև խաղի ընթացքում քարտեզի պատահական վայրերում հայտնվում է կարմիր գոտի, որը ռմբակոծման է ենթարկվում, ինչը վտանգ է ստեղծում խաղացողների համար, ովքեր մնում են այս տարածքում[19]։ Երկու դեպքում էլ խաղացողները նախազգուշացվում են այդ իրադարձություններից մի քանի րոպե առաջ, ինչը նրանց ժամանակ է տալիս տեղափոխվելու անվտանգ վայր[20]։ Բացի այդ, խաղային գոտու տարբեր վայրերում պարբերաբար պատահական երթուղիով կթռչի ինքնաթիռ, ցած նետելով պարաշյուտով բեռ պարունակող կոնտեյներ, որը պարունակում է առարկաներ, որոնք սովորաբար անհասանելի են սովորական խաղային պրոցեսում։ Վայրէջք կատարելուց հետո, կոնտեյները նշվում է կարմիր գույնի ծխագլանիկով[15]։ Միջին, լրիվ ռաունդը չի անցնում ավելի քան 30 րոպե[20]։
Յուրաքանչյուր ռաունդի վերջում խաղացողները ստանում են վիրտուալ արժույթ, ելնելով այն բանից, թե որքան երկար են նրանք կարողացել գոյատևել, քանի խաղացողներ են նրանք սպանել և որքան վնաս են հասցրել։ Արժույթը օգտագործվում է արկղեր ձեռք բերելու համար, որոնք պարունակում են կերպարի արտաքին տեսքի կարգավորումներ՝ հագուստ, կոշիկներ, գլխարկներ[21]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի կոնցեպցիան մշակվել է, երբ առաջատար դիզայներ Բրենդան Գրինը, «PlayerUnknown» կեղծանունով, սկսեց աշխատել, որպես մոդերատոր ArmA 2-ի վրա, հետագայում ստեղծելով իր սեփական խաղային ռեժիմը, որը այժմ կոչվում է «Battle Royale»: Ներկա խաղային ռեժիմը հետագայում մարմնավորվեց այլ խաղերում, օրինակ՝ H1Z1: King of the Kill: Տեսնելով այս ժանրի առևտրային հաջողությունը, Բրենդան Գրինը որոշեց ստեղծել իր սեփական խաղը «Battle Royale» ռեժիմում։ Խաղը թողարկվել է 2017 թվականի մարտին Steam-ի վաղաժամ մուտքի ծրագրի շրջանակներում[22]։ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին կայացել է խաղի լիարժեք թողարկումը[23]։
2017 թվականի հոկտեմբերի 16-ին Mail.ru Group դարձել է խաղի պաշտոնական դիստրիբյուտորը Ռուսաստանում[10][11]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակակիրների և առաջադրվածների ցանկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Թվական | Պարգև | Կատեգորիա | Առաջադրված | Արդյունք | Հղում | |||
2017 | Esports Industry Awards 2017 | Տարվա բեկումնային խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Հաղթանակ | [24][25][26] | |||
35th Golden Joystick Awards 2017 | Տարվա մշակող | PUBG Corporation | Առաջադրված | [27] | ||||
Տարվա բեկում | Բրենդան Գրին | Առաջադրված | ||||||
Տարվա խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | ||||||
Լավագույն բազմամասնակցային խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Հաղթանակ | [28] | |||||
լավագույն խաղ ԱՀ-ի համար | PlayerUnknown’s Battlegrounds | Հաղթանակ | ||||||
TIME's The Top 10 Video Games of 2017 | 2017 թվականի լավագույն խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | 7-րդ տեղ | [29] | ||||
The Game Awards 2017 | Տարվա խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | [30] | ||||
Լավագույն աջակցվող խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | ||||||
Լավագույն բազմամասնակցային խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Հաղթանակ | ||||||
IGN's Best of 2017 Awards | Տարվա խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Սպասվում է | [31] | ||||
լավագույն խաղ ԱՀ-ի համար | PlayerUnknown’s Battlegrounds | Սպասվում է | [32] | |||||
Destructoid's Best PC Game of 2017 | լավագույն խաղ ԱՀ-ի համար | PlayerUnknown’s Battlegrounds | Սպասվում է | [33] | ||||
Polygon's Game of the Year 2017 | Տարվա խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Երկրորդ տեղ | [34] | ||||
PC Gamer Game of the Year Awards 2017 | Բեկումնային խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Հաղթանակ | [35] | ||||
2018 | 20th D.I.C.E. Awards | Տարվա խաղ | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | [36] | |||
Ակնառու ձեռքբերումներ գեյմդիզայնում | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | ||||||
Տարվա լավագույն էքշն | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված | ||||||
Ակնառու ձեռքբերումներ օնլայն խաղում | PlayerUnknown’s Battlegrounds | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Humble Store
- ↑ 2,0 2,1 2,2 Steam — 2003.
- ↑ Google Play — Google, 2012.
- ↑ App Store — 2008.
- ↑ All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
- ↑ https://3dnassos.cat/playerunknowns-battlegrounds-pubg-tindra-traduccio-oficial-al-catala/
- ↑ https://venturebeat.com/2017/06/11/playerunknowns-battlegrounds-comes-to-xbox-one-x
- ↑ https://kotaku.com/battlegrounds-producer-chang-han-kim-reportedly-told-in-1793809960
- ↑ ESRB rating database
- ↑ 10,0 10,1 Нелипа, Светлана (2017 թ․ հոկտեմբերի 16). «PlayerUnknown's Battlegrounds получила российское издание». Игромания (ռուսերեն). Игромедиа. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 11,0 11,1 Верещагин, Андрей (2017 թ․ հոկտեմբերի 16). «В честь заключения соглашения c Mail.ru в PUBG появилась тельняшка». DTF (ռուսերեն). Комитет. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ PlayerUnknown (2017 թ․ մարտի 23). «Early Access Available Now!». PlayBattlegrounds.com (անգլերեն). Bluehole. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Makuch, Eddie (2017 թ․ հոկտեմբերի 9). «PUBG Is Closing In On 2 Million Concurrent Players». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Charlie Hall (2017 թ․ դեկտեմբերի 11). «PUBG on Xbox: Everything you need to know». Polygon (անգլերեն). Polygon. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Carter, Chris (2017 թ․ հունիսի 19). «Understanding Playerunknown's Battlegrounds». Polygon (անգլերեն). Vox Media. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Johnson, Michael (2017 թ․ մայիսի 2). «The tension & elation of PlayerUnknown's Battlegrounds». Rock, Paper, Shotgun (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Scott-Jones, Richard (2017 թ․ հուլիսի 13). «PlayerUnknown's Battlegrounds launches first-person servers in Asia and for all modes». PCGamesN?! (անգլերեն). Network N. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|website=
(օգնություն) - ↑ Bradley, Alan (2017 թ․ ապրիլի 27). «Designing the giant battle royale maps of Playerunknown's Battlegrounds». Gamasutra (անգլերեն). UBM plc[en]. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Marks, Tom (2015 թ․ հունվարի 21). «Battle Royale modder Brendan Greene on his official H1Z1 mode». PC Gamer (անգլերեն). Future plc. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 20,0 20,1 Batchelor, James (2017 թ․ ապրիլի 26). «PlayerUnknown Battlegrounds dev: "I want to find the next me"». GamesIndustry.biz (անգլերեն). Gamer Network. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Kerr, Chris (2017 թ․ մայիսի 4). «'Skin economy is a good thing,' says Playerunknown's Battlegrounds creator». Gamasutra (անգլերեն). UBM plc[en]. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Livingston, Christopher (2017 թ․ մարտի 23). «PlayerUnknown's Battlegrounds is now available on Steam Early Access» (անգլերեն). PC Gamer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Евгений Кожевников (21 декабря 2017 года). «PlayerUnknown's Battlegrounds 1.0 вышла. Что нового появилось в игре?». igromania.ru.
- ↑ Porter, Matt (2017 թ․ նոյեմբերի 14). «All the winners from the Esports Industry Awards 2017... there were some shocks, some laughs, and some surprisingly heartfelt speeches». Daily Mail (անգլերեն). Daily Mail and General Trust. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Esports Ind. Awards (2017 թ․ նոյեմբերի 14). «MASSIVE congratulations to @PLAYERUNKNOWN and @PUBATTLEGROUNDS! #EsportsIA». Твиттер (անգլերեն). Twitter. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Garren, Patrick (2017 թ․ հունիսի 29). «The Esport Industry Awards 2017 Announces Stage One Finalists». The Esports Observer (անգլերեն). Esports Business Solutions UG. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ SkyerIst (2017 թ․ հոկտեմբերի 1). «Golden Joystick Awards 2017 — идёт голосование за лучшие игры 2017 года». GameMAG.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Weber, Rachel (2017 թ․ նոյեմբերի 17). «The Legend of Zelda: Breath of the Wild scores big at the 35th Golden Joystick Awards presented with OMEN by HP». GamesRadar (անգլերեն). Future plc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Eadicicco Lisa; Vella, Matt (2017 թ․ նոյեմբերի 20). «The Top 10 Video Games of 2017». Time (անգլերեն). Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Game_of_the_Year
- ↑ http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Best_PC_Game
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ https://www.polygon.com/2017/12/14/16776456/pubg-playerunknowns-battlegrounds-goty-best-games-2017
- ↑ http://www.pcgamer.com/game-of-the-year-awards-2017/
- ↑ http://www.ign.com/articles/2018/01/13/horizon-zero-dawn-leads-2018-dice-awards-nominees