iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Flagship_Studios
Flagship Studios - Վիքիպեդիա Jump to content

Flagship Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flagship Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2003
ՀիմնադիրBill Roper?, Max Schaefer?, Erich Schaefer? և David Brevik?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենBill Roper?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքflagshipstudios.com(անգլ.)

Flagship Studios, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է Բիլլ Ռոուպերի կողմից, Մակս Շեֆերի, Էրիկ Շեֆերի և Դեյվիդ Բրեվիկի կողմից, ովքեր մինչ դա աշխատել են Blizzard North ընկերությունում[1]։ Միասին սկսել են աշխատել 1993 թվականից, երբ հիմնադրել են Condor Studios-ը, ավելի ուշ այն գնվել է Blizzard Entertainment ընկերության կողմից և անվնավել է Blizzard North։ Flagship Studios-ը հիմնադրվել է Blizzard North-ի աշխատակիցների մի մասին հեռացումից հետո, որը տեղի ունեցավ Blizzard Entertainment-ի և Vivendi-ի ընկերության միջև առաջացած անհամաձայնություից[2]։ Flagship Studios-ը հիմնականում մշակում էր խաղեր նախատեսված անհատական համակարգիչների համար։

Միջազգային շուկա մուտք գործելու համար ընկերությունը կնքեց պայմանագրեր Namco Hometek և HanbitSoft ընկերությունների հետ[3][4]։

Flagship Studios-ը սնանկ ճանաչվեց 2008 թվականի օգոստոսին[5]։

Խաղի մասին առաջին անգամ խոսվել է 2005 թվականի մարտին PC Gamer խաղային ամսագրում։ Խաղը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ցուցադրվել է որպես RPG-ի, որը շատ նման էր Diablo խաղին, սակայն ի տարբերություն վերջինի, այն եռաչափ էր և խաղում առկա էր առաջին դեմքից տեղակարման համակարգը։ Խաղի դեպքերը զարգանում են ապոկալիպիսիսյան Լոնդոնում, որը ներկայացնում է հրեշների և մարդկանց պայքարը։ Մշակողները նշեցին, որը խաղը տարբերվելու է սովորական կրակոցիներից, և որ լինելու են ավելի շատ RPG էլեմենտներ, ինչպիսիք են տարատեսակ հանելուկները և խաղի ընթացքը մեծ հաշվով կախված է լինելու խաղացողի կարգավիճակից, ոչ թե հմտություններից կամ ռեֆլեքսներից։ Խաղի հաջորդ առանձնահատկությունը կայանում է փուլերի բարդության ավտոմատ գեներացման գործընթացում, որը հիմնականում չի հանդիպում մեծ մասշտաբի խաղերում։ Չնայած այն բանին, որ խաղից կար մեծ սպասումներ, քանի որ այն մշակվել է Blizzard Entertainment նախկին աշխատակիցների կողմից[6], սակայն խաղը ստացավ մի շարք հակասական ակնարկներ և դժգոհություններ խաղացողների կողմից[7]։

Mythos խաղը մշակվել է Flagship Studios-ի մասնաճյուղի կողմից, որը կրել է Flagship Seattle անվանումը։ Խաղը մշակվել է MMORPG ժանրով, որը նման էր Diablo խաղին և այն նախատեսված էր ցանցային տեխնոլոգիաների ստուգման համար։ Պլանավորվել էր, որ խաղը կլինի անվճար ներբեռնման համար, սկայան խաղի ֆինանսավորման մոդելը այդպես էլ մնում էր անկայուն[8]։ Ավելի ուշ խաղի մտավոր սեփականությունը փոխանցվել է Hanbitsoft-ին, որպես գրավ վարկի համար։ Խաղի գլխավոր դիզայներ Թրեվիս Բալդրի և Մաքս Շեֆերի գլխավորությամբ, հիմնադրվեց նոր ընկերություն՝ Runic Games, որտեղ աշխատում էին Flagship Seattle-ի 14 նախկին աշխատակից[9]։ Runic Games-ը ավելի ուշ մշակեց նոր խաղ Torchlight անունով, որը նույնպես նման էր Diablo խաղին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Flagship Studios Opens with a Splash». Flagship Studios. 2003 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  2. Robert Howarth (2003 թ․ հոկտեմբերի 27). «Flagship Studios Interview». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
  3. Namco Partners with Flagship Studios
  4. HanbitSoft, FSS, and Hellgate: London
  5. Green, Jeff. «Bill Roper speaks out at last». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  6. Dave Spohn (2007 թ․ նոյեմբերի 13). «Hellgate: London Interview». About.com. Արխիվացված է [internetgames.about.com/b/2007/09/13/hellgate-london-interview.htm օրիգինալից] 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. Stuart Bishop (2008 թ․ փետրվարի 25). «We ballsed things up with Hellgate, Roper admits». CVG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  8. Tim Surette (2007 թ․ մարտի 22). «Mythos detailed, will be free». GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  9. Suzie Ford (2008 թ․ օգոստոսի 11). «Runic Games Interview». WarCry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Press - Torchlight - Runic Games» (անգլերեն). Runic Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]