iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Erreà
Erreà - Վիքիպեդիա Jump to content

Erreà

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Erreà
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1988
ՎայրՏորիլե, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքit.errea.com
 Erreà Վիքիպահեստում

Էռռեա (իտալ.՝ Errea), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող իտալական ընկերություն։ Մարզաշապիկներից, մարզակոշիկներից բացի ընկերությունն արտադրում է պայուսակներ, անդրավարտիքներ, վարտիքներ, գլխարկներ և այլն։ Ընդ որում՝ երաշխավորում է, որ իր արտադրանքում օգտագործված չեն քիմիական վնասակար նյութեր պարունակող գործվածեղեն ու կաշվեղեն[1]։ Այսինքն՝ մարզահագուստը պատրաստվում է Oeko-tex standard տեխնոլոգիայի պահանջներին համապատասխան։ Ի դեպ, «Էռեա»-ն այդ տեխնոլոգիայի կիրառմանն անցած առաջին ընկերությունն է։

Հիմնադրվել է 1988 թվականին Գանդոլֆի ընտանիքի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Պարմաի մերձակա Տորիե քաղաքում։ 1994 թվականին մուտք է գործել անգլիական ֆուտբոլային շուկա՝ մարզահագուստի երկարամյա մատակարարման պայմանագիր կնքելով Միդլսբրո թիմի հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում[2]։ 2011 թվականին այդպիսի մի գործարք էլ կնքել է Նորվիչ քաղաքի ֆուտբոլային թիմի հետ[3]։

2013 թվականին ընկերությունն իր 25-ամյակը նշել է՝ ներկայացնելով հաջորդ մրցաշրջանի մատակարարումների համար իր գլխավոր կլիենտները դարձած ֆուտբոլային թիմերին[4], որոնց շարքում են Պարմա ՖԱ-ն, Ատալանտա (ֆուտբոլային ակումբ)ը, Նորվիչ Սիթին, Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը, Բլեքփուլը, Ռայո Վալեկանոն, Նումանսիա ՖԱ-ն, Ալկորկոն իսպանական քաղաքի թիմը, ADO Den Haag-ը, Նանտ ՖԱ[5]։

Erreà ընկերությունը բազմաթիվ ազգային հավաքականների, մարզական ակումբների հովանավորն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «HISTORY OF THE BRAND - Errea». FanObchod.cz. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Brief History of Football Kit Design - Historical Football Kits». Historicalkits.co.uk. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Norwich City launch new Erreà Premier League kit with Italian football spoof». The Daily Telegraph. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Prosegue La Festa Di Erreà Al Regio: Presentate Le Maglie Dei Club Stranieri» [Erreà anniversary celebration continues: foreign club shirts presented]. FCParma.com. Parma F.C. 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  5. «Festeggiati Ieri Sera Al Teatro Regio I 25 Anni Di Storia Di Erreà. Tanti Ospiti E Amici Uniti Per Celebrare Un Anniversario Speciale!». Erreà (իտալերեն). 2013 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]