Ֆրեդերիկ Լոու
Ֆրեդերիկ Լոու | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Frederick Loewe |
Ի ծնե անուն | գերմ.՝ Fritz Löw |
Նաև հայտնի է որպես | Frederick Loewe |
Ծնվել է | հունիսի 10, 1901[1][2][3][…] Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Երկիր | Ավստրիա և ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 14, 1988[1][2][3][…] (86 տարեկան) Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Desert Memorial Park |
Ժանրեր | օպերետ և մյուզիքլ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Շտերնի անվան կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | frederickloewe.org |
Frederick Loewe Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Լոու (Frederick Loewe, ծննդյան պահին նրան տվել են Ֆրից Լյովե (Fritz Löwe) անվանումը, հունիսի 10, 1901[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - փետրվարի 14, 1988[1][2][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրո-գերմանական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր։ Նրա «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը (1956) մտել է համաշխարհային երաժշտական մշակույթի գանձարանի շարքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրից Լյովը ծնվել է 1901 թվականի հունիսի 10-ին, Բեռլինում, օպերետային արտիստի ընտանիքում։ Նրա տաղանդն արտահայտվել է դեռ մանկուց, 5 տարեկանում նա դաշնամուր է նվագել, 7 տարեկանում երաժշտություն է գրել հոր ելույթների համար, իսկ 13-ում` դարձել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ մենակատարը։ 15 տարեկանում Լոուն գրել է միանգամից ճանաչում ձեռք բերած «Կատրինա» երգը, որի նոտաները վաճառվել են ավելի քան մեկ միլիոն տպաքանակով։
1924 թվականին Լոուն եկել է ԱՄՆ, սակայն մինչ ամերիկյան պրոդյուսերները ըստ արժանիքների կգնահատեին նրա երաժշտական տաղանդը, Լոուն ստիպված էր փորձել շատ տարբեր մասնագիտություններ։ Մասնավորապես նա աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, գյուղատնտեսական աշխատող, ոսկու հանքափոր, նույնիսկ որպես բռնցքամարտիկ հանդես է եկել թեթև քաշային կարգում։ Ամերիկայում կոմպոզիտորը վերցրեց Ֆրեդերիկ անունը։
Առաջին հաջողությունը 1947 թվականին էր, երբ նա գրեց «Բրիգադուն» մյուզիքլը։ Սակայն իրական փառքի հասավ 1956 թվականին, երբ գրեց «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որի հիման վրա 1984 թվականին ցուցադրվեց 8 օսկար ստացած ֆիլմ (գլխավոր դերում` Օդրի Խեպբերն)։ Սակայն Լոուն առաջընթաց չունեցավ ոչ մի երաժշտական կատեգորիայում, իսկ մրցանակը ստացավ այն մարդը, ով առաջարկել էր այդ երաժշտությունը ֆիլմի համար։ Իր մրցանակը Լոուն ստացել է 1959 թվականին «Ջիջի» ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար։ Այդ ֆիլմը ստացել է 9 օսկար։ 1975 թվականին Լոուն դարձավ մրցանակի հավակնորդ երկու անվանակարգերում` «Փոքրիկ արքայազնը» ֆիլմի երաժշտության համար։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուզիքլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937: Salute to Spring (mit Crooker)
- 1938: Great Lady' (mit Crooker)
- 1942: Life of the Party (Neufassung von Salute to Spring)
- 1943: What’s Up?
- 1945: The Day Before Spring
- 1947: Բրիգադուն[4] (Brigadoon; էկրանավորումը 1954 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1966)
- 1951: Կալիֆորնիայի ոսկին (Paint Your Wagon; էկրանավորումը 1969 թվականին)
- 1956: Իմ չքնաղ լեդի» (My Fair Lady; էկրանավորումը 1964 թվականին)
- 1958: Ջիջի (Gigi; նախապես կինոմյուզիքլ, բեմական մշակումը 1973 թվականին)
- 1960: Կամելոտ (Camelot; ֆիլմի էկրանավորումը 1967 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1982)
Երաժշտություն ֆիլմերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974: Փոքրիկ արքայազնը (The Little Prince)
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային բաժակաճառ (սերիալ) (1948—1971) Toast of the Town … խաղում է ինքն իրեն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար, 1975
Անվանակարգեր`
- Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)
- Լավագույն երաժշտական հարմարվողականություն («Փոքրիկ արքայազնը»)
- Օսկար, 1959
Հաղթող`
- Լավագույն երգ («Ջիջի»)
- Ոսկե գլոբուս, 1975
Հաղթող`
- Լավագույն սաունդթրեք («Փոքրիկ արքայազնը»)
Անվանակարգեր`
- Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)
- Ոսկե գլոբուս, 1968
Հաղթող`
- Լավագույն երգ («Կամելոտ»)
- Լավագույն սաունդթրեք («Կամելոտ»)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фредерик Лоу, Алан Джей Ленер «Великие мюзиклы мира». — 2004. — 112 с. — 1000 экз., Գրքում ներկայացված է Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի հիման վրա ստեղծված լեգենդար «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը։
Հայտնի աֆորիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ես չեմ սիրում իմ երաժշտությունը, բայց ի՞նչ նշանակություն ունի իմ կարծիքը միլիոնավոր մարդկանց կարծիքների համեմատ»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Мировая энциклопедия биографий» ООО «Мир книги», Москва, 2002 год.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Շոտլանդական գյուղի մտացածին անվանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Frederick Loewe» (անգլերեն).
- frederickloewe.org
- [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- новости кино Արխիվացված 2016-08-13 Wayback Machine
- громко.ру Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
- мой театр
- афоризмы
- день в истории(չաշխատող հղում)
- музыка Лоу на сцене «Et Cetera»
- энциклопедический словарь
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Լոու» հոդվածին։ |
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Փետրվարի 14 մահեր
- 1988 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Օսկարակիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգահաններ