iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ֆրանսուա_Վիկտոր_Ալֆոնս_Օլար
Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար - Վիքիպեդիա Jump to content

Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար
Ծնվել էհուլիսի 19, 1849(1849-07-19)[1][2][3][…]
Մոնբրոն[4]
Մահացել էհոկտեմբերի 23, 1928(1928-10-23)[4][1][3][…] (79 տարեկան)
place de l'École, Փարիզի 1-ին շրջան[4][5]
ԳերեզմանԲատինոլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող, նոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Պուատիեի համալսարան[6]
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼյուդովիկոս Մեծի լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց[7]
Գիտական աստիճանԳրականության ագրեգացիա[8] (1871)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Հայտնի աշակերտներCharles-Louis Chassin? և Ալբեր Մաթիեզ
Պարգևներ
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն
ՀայրAlphonse Aulard?
Ստորագրություն
Изображение автографа
 François Victor Alphonse Aulard Վիքիպահեստում

Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար, (ֆր.՝ François-Alphonse Aulard, հուլիսի 19, 1849(1849-07-19)[1][2][3][…], Մոնբրոն[4] - հոկտեմբերի 23, 1928(1928-10-23)[4][1][3][…], place de l'École, Փարիզի 1-ին շրջան[4][5]), ֆրանսիացի պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Շարանտ գավառի Մոնբրոն համայնքում։ 1867 թվականին ընդունվել է Փարիզի Բարձրագույն Նորմալ դպրոց։ 1877 թվականին ստացել է գրականության դոկտորի աստիճան՝ Գայ Ազինի Պոլիոնի մասին լատիներեն և Ջակոմո Լեոպարդի՝ ֆրանսերեն լեզուներով դիպլոմային աշխատանքների համար[10]։

Ապա անցել է պատմության ուսումնասիրության և ձեռք բերել համբավ ֆրանսիական հեղափոխության դարաշրջանում խորհրդարանական պերճախոսության ուսումնասիրության համար՝ Les orateurs de la Constituante (1882) և Les orateurs de la Legislative et de la Convention (1885): Նա զբաղեցրել է Փարիզի քաղաքապետարանի կողմից Սորբոնում հիմնադրված հեղափոխության պատմության բաժինը։ 1884 թվականից «La Justice» ամսագրում Santhonax կեղծանունով սկսել է տեղադրել քննադատական և պատմական ակնարկներ։ 1887 թվականից ղեկավարել է «Ֆրանսիական հեղափոխության» պատմական ամսագիրը։

1901 թվականին հրապարակել է իր «Ֆրասնսիական հեղափոխության քաղաքական պատմություն» աշխատությունը։ Դա հիմնականում ժողովրդավարության և հանրապետության պատմությունն է։ Նա չի անդրադարձել հեղափոխության ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական կողմերին, և իր ներքին պատմության մեջ չի շոշափել սոցիալական, տնտեսական, ֆինանսական և եկեղեցական կողմեր՝ կենտրոնանալով միայն քաղաքականության պատմության վրա։ Ըստ էության՝ նա ընդհանրապես չի օգտագործել հուշեր՝ որպես քիչ հավաստի աղբյուր, և հիմնականում հիմնվել է ժամանակակից թերթերի և հսկայական քանակությամբ արխիվային նյութերի վրա։ Նա փորձել է իր աշխատություններով ցույց տալ, թե ինչպես պատմական մեթոդները օգտագործել կրքերով և լեգենդներով աղավաղված դարերի ուսումնասիրման համար։

1924 թվականի դեկտեմբերի 6-ից դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ՝ պատմական գիտությունների ուղվածությամբ, ապա՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Олар Франсуа Виктор Альфонс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Archives de Paris
  6. Qu'est-ce que l'histoire contemporaine ?Hachette, 1998. — P. 37. — ISBN 2-01-145072-1
  7. Qu'est-ce que l'histoire contemporaine ?Hachette, 1998. — P. 38. — ISBN 2-01-145072-1
  8. Chervel A. Les agrégés de l'enseignement secondaire. Répertoire 1809-1960
  9. CONOR.Sl
  10. Bémont C. Aulard, François Victor Alphonse // Энциклопедия Британника (11-е издание). — Cambridge University Press, 1911. — Т. 2.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Олар, Франсуа-Виктор-Альфонс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Олар Франсуа Виктор Альфонс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Վիկտոր Ալֆոնս Օլար» հոդվածին։