iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ֆրանկֆուրտյան_դպրոց
Ֆրանկֆուրտյան դպրոց - Վիքիպեդիա Jump to content

Ֆրանկֆուրտյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանկֆուրտյան դպրոց, (գերմ.՝ Frankfurter Schule) գերմանական փիլիսոփայական և սոցիոլոգիական ուղղությամբ ուսումնարան։ Ձևավորվել է 20–րդ դարի 30–40-ական թվականներին Սոցիալական հետազոտությունների ինստիտուտի շուրջը (1931 թվականից Մայնի Ֆրանկֆուրտում, 1934-1939 թվականին՝ ժնևում և Փարիզում, 1939-1949 թվականին՝ ԱՄՆ-ում, 1949 թվականից՝ Մայնի Ֆրանկֆուրտում)։ Գլխավոր ներկայացուցիչներն են Մաքս Հորկիայմերը, Թեոդոր Ադոռնոն, Էրիխ Ֆրոմմը, Հերբերտ Մարկուզեն։ Փիլիսոփայա-սոցիոլոգիական «հասարակության քննադատական տեսության» կամ «գաղափարախոսության քննադատության տեսության» մեջ Ֆրանկֆուրտյան դպրոցը փորձում էր բուրժուական մշակույթի նկատմամբ Կառլ Մարքսի քննադատական մոտեցման տարրերը զուգակցել հեգելյան դիալեկտիկայի և Ֆրեյդի հոգեվերլուծության գաղափարների հետ։

Անտեսելով հասարակության տնտեսական կյանքը, ժխտելով դասակարգային պայքարի դիալեկտիկան, Ֆրանկֆուրտյան դպրոցը սոփեստաբար միաձուլում էր կապիտալիստական և սոցիալիստական հասարակարգերը «գործիքայնացված բանականության հասարակություն» հասկացության մեջ։ Ֆրանկֆուրտյան դպրոցի ազդեցությամբ ԱՄՆ-ում և Գերմանիայում զարգացել են ոչ մարքսիստական սոցիալ-փիլիսոփայական ուսմունքներ։ Դպրոցի ներսում հակասությունները 70-ական թվականներին հանգեցրին նրա քայքայմանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • John Abromeit: Max Horkheimer and the Foundations of the Frankfurt School. Cambridge University Press, Cambridge/GB 2011.
  • Clemens Albrecht, Günter C. Behrmann, Michael Bock, Harald Homann, Friedrich H. Tenbruck: Die intellektuelle Gründung der Bundesrepublik. Eine Wirkungsgeschichte der Frankfurter Schule. Campus, Frankfurt am Main 1999, ISBN 3-593-36214-7.
  • Michael Crone (Red.)։ Vertreter der Frankfurter Schule in den Hörfunkprogrammen 1950–1992. Hessischer Rundfunk, Frankfurt am Main 1992. (Die Bibliografie enthält auch die Beiträge des Abendstudios.)
  • Alex Demirović: Der nonkonformistische Intellektuelle. Die Entwicklung der Kritischen Theorie zur Frankfurter Schule. Suhrkamp, Frankfurt am Main 1999, ISBN 3-518-29040-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։