Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974 World Cup 1974 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Գերմանիա |
Քաղաքներ | 9 |
Մարզադաշտեր | 9 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | ԳՖՀ |
Փոխչեմպիոն | Նիդերլանդներ |
Երրորդ տեղ | Լեհաստան |
Չորրորդ տեղ | Բրազիլիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 38 |
Խփված գոլեր | 97 (2.55 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Գժեգոժ Լյատո (7 գոլ) |
← 1970 1974 → |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974, տասներորդ աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ Արևմտյան Գերմանիայում (ներառյալ Արևմտյան Բեռլին) հուիսի 13-ից հուլիսի 7-ը։ Այս առաջնությունում առաջին անգամ խաղարկվեց ներկայիս գավաթը, որը ստեղծեց իտալացի քանդակագործ Սիլիվիո Գացանիգան։ Նախորդ գավաթը, որը կոչվում էր Ժյուլ Ռիմեի գավաթ, մնաց բրազիլացիներին, քանի որ նրանք այն նվաճեցին երրորդ անգամ։ Ընդունող երկիրը հաղթեց առաջնությունում ` եզրափակչում հաղթելով Նիդերլանդներին 2–1 հաշվով, որը տեղի ունեցավ Մյունխենի Օլիմպիական մարզադաշտ։ Հաղթանակաը Արևմտյան Գերմանիայի համար երկրորդն էր, նախորդ անգամ նրանք հաղթել էին 1954 թվականին։ Ավստրալիան, Արևելյան Գերմանիան, Հայիթին և Զաիրը մասնակցեցին եզրափակիչ փուլին, ընդ որում Արևելյան Գերմանիայի միակ մասնակցությունն էր։
Անցկացման վայրի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Գերմանիան ընտրվեց որպես ընդունող երկիր ՖԻՖԱ-ի կողմից Լոնդոնում 1966 թվականի հուլիսի 6-ին։ 1978 և 1982 թվականների առաջնությունների անցկացման վայրերը ընդունվեցին միևնույն ժամանակ։ Արևմտյան Գերմանիան համաձայնվեց զիջել Իսպանիային 1982 թվականի առաջնությունը, փոխարենը Իսպանիան համաձայնվեց 1974 թվականի առաջնությունը Արևմտյան Գերմանիայում անցկացնելու վերաբերյալ։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որակավորման փուլին մասնակցեցին իննսունութ երկիր։
Շատ հզոր հավաքականներ չորակավորվեցին, այդ թվում 1966 թվականի չեմպիոն Անգլիան, Ֆրանսիան, Մեքսիկան, Իսպանիան, 1966 թվականին երրորդ տեղ զբաղեցրաց Պորտուգալիան, Բելգիան, Չեխոսլովակիան, Հունգարիան և Ռումինիան։ ԽՍՀՄ-ը նույնպես որակազրկվեցմ քանի որ հրաժարվեց մեկնել Չիլի 1973 թվականի ռազմական հեղաշրջման պատճառով։ Նիդերլանդները և Լեհաստանը որակավորվեցին առաջին անգամ 1938 թվականից հետո։ Շոտլանդիան վերադարձավ 16 ամյա բացակայությունից հետո։ Արգենտինան և Չիլին վերադարձան` բաց թողնելով 1970 թվականի առաջնությունը։
Առաջին անգամ որակավորվեց Արևելյան Գերմանիան և Ավստրալիան, վերջինս մյուս անգամ որակավորվեց միայն 2006 թվականին։ Հայիթին դարձավ առաջին հավաքականը Կուբայից հետո և Զաիրը առաջինն էր երթա Սահարյան տարածարջանից։
2018 թվականի դրությամբ սա Հայիթիի և Զաիրի (ներկայումս Կոնգոյի ԴՀ) հավաքականները վերջին անգամ մասնակցեցին ՖԻՖԱ աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին։
Որակավորված հավաքականների ցան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ փուլին որակավորվել էին 16 հավաքականներ։
|
|
|
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]16 հավաքականներ բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուր խմբում չորս հավաքական։ Յուրաքանչյուրը իր խմբում խաղաց խմբի մյուս հավաքականների դեմ, ընդ որում հաղթանակի համար տրվեց 2 միավոր, ոչ ոքիի համար` մեկ միավոր և պարտության համար զրո միավոր։ Միավորներով առաջին երկու հավաքականները ամեն խմբից անցան հաջորդ փուլ։ Հաջորդ փուլի համար կիրառվեց նոր ձևաչափ ի տարբերություն նախորդ հինգ առաջնությունների։ Հաջորդ փուլում ձևավորվեց մեկ այլ խմբային փուլ, որտեղ ութ հավաքականները բաժանվեցին երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբի հաղթող դուրս եկավ եզրափակիչ, իսկ խմբերում երկրորդ հավաքականները վիճարկեցին երրորդ տեղը։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնությունը հիմնականում անցավ վատ եղանակային պայմաններում և կային քիչ պաշտպանված վայրեր։ Արևելյան Եվրոպայի երկրպագուների մուտքը սահմանափակվեց քաղաքական դրդապատճառներով։
Կառլոս Կասսելին Չիլիի ընտրանուց դարձավ առաջին ֆուտբոլիստը աշխարհի առաջնության խաղում, ով հեռացվեց կարմիր քարտի միջոցով։ Կարմիր քարտը ներմուծվել էր 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, սակայն ոչ ոք չէր հեռացվել այդ առաջնության ժամանակ։
Երկու հավաքականներ ցուցադրեցին հզոր խաղ առաջին փուլում։ Նիդերլանդները ցուցադրեցին «Տոտոլ ֆուտբոլ», որի կազմում ընդգրված էին հիմնականում հոլանդական Այաքսից։ Հոլանդացիները առաջին անգամ դուրս եկան եզրափակիչ` հաղելով առաջին փուլում Ուրուգվային և Բուլղարիային և ոչ ոքի խաղացին Շվեդիայի հետ։ Շվեդիան միացավ նրանց երկորդ փուլում, Ուրուգվային 3-0 հաղթելուց հետո։
Լեհաստանը մինչդեռ առաջին փուլում հավաքեց առավելագույն միավոր` խմբում հաղթելով երկու ֆավորիտներին Արգետնինային և Իտալիային և առավելության հասավ Հայիթի նկատմամբ 7-0 հաշվով։ Խմբում երկորդ տեղ զբաղեցրեց Արգենտինան` առաջ անցնելով Իտալիայից գոլային տարբերությամբ։ Հայիթին, որը մասնակցում էր առաջնությանը առաջին անգամ, պարտվեց բոլոր խաղերում` խփելով միայն մեկ գոլ Իտալիայի դարպասը։ Գոլը նշանավորվեց նրանով, որ դրանով ավարտվեց Դինո Ձոֆի 1142 րոպե տևաց գոլազուրկ խաղերը։
Երկրորդ խմբում հավասար պայքար էր։ Բրազիլիան, Հարավսլավիան և Շոտլանդիան միմայնց միջև խաղերն ավարտեցին ոչ ոքի, և հաղողը որոշվեց Զաիրին ամենամեծ գոլային առավելություն ունեցող հավաքականների միջև։ Հարավսլավիան աֆրիկացիներին հաղթեվ 9-0 հաշվով, Բրազիլիան` 3-0 հաշով, իսկ Շոտլանդիան` 2-0 հաշվեվ, այսպիսով ունենալով վատագույն գոլային տարվերությունը։ Շոտլանդիան դարձավ առաջին հավաքականը, որը դուրս մնաց հետագա պայքարից առանց պարտության։
Առաջին խմբում հանդիպեցին Արևելյան և Արևմտյան Գերմանիաների հավաքականները, որոնց հետ միասին խմբում ընդգրկված էին Չիլին և Ավստրալիան։ Վերջին խաղը անմենասպասվածն էր երկու գերմանական հավաքականների միջև։ Արևմտյան Գերմանիան արդեն ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիրը անկախ այս խաղի ելքից։ Բոլոր ժամանակների ամենաքաղաքականացված հանդիպումներից մեկը ավարտվեց Արևելքի հաղթանակով Յուրգեն Շպարվասսերի ուշ գոլի շնորհիվ։ Այս արդյունքը ստիպեց Արևմտյան Գերմանիային վերադասավորումներ կատարել կազմում, ինչը օգնեց նրանց նվաճել աշխարհի գավաթը։
Երկրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստացի երկրորդ փուլի խմբերում տեղի ունեցան հանդիպումներ, որոնք գործնականում ունեին կիսաեզրափակչի նշանակություն։ A խմբում Նիդերլանդները և Բրազիլիան հանդիպեցին, երբ նախորդ երկու խաղերում հաղթանակ էին գրանցել, նույն վիճակն էր B խմբում, երբ հանդիպեցին Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը, այս խաղերի հաղթողները դուրս եկան եզրափակիչ։
A խմբում Յոհան Կրոյֆի երկու գնդակները օգնեցին հոլանդացիներին առավելության հասնել Արգենտինային նկատմամբ 4–0 հաշվով։ Նույն օրը Բրազիլիան հաղթեց Արևելյան Գերմանիային 1–0 հաշվով։ Հոլանդացիները հաղթեցին Արևելյան Գերմանիային 2-0 հաշվով, իսկ հարավամերիկյան հանդիպումում Բրազիլյան հաղթեց Արգենտինային 2-1 հաշվով։ Արգենտինան և Արևելյան Գերմանիան խաղացին ոչ ոքի 1-1 հաշվով, իսկ Բրազիլիա Նիդերլանդներ խաղում Նիդերլանդների տոտալ ֆուտբոլի շնորհիվ և Յոհան Նիկսենսի և Կրոյֆի գոլերի օգնությամբ Նիդերլանդները դուրս եկան եզրափակիչ։
B խմբում Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը հերթով հաղթեցին Հարավսլավիային և Շվեդիային։ Վճռորոշ խաղում Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը մինչև 76-րդ րոպեն խաղացին գոլազուրկ ոչ ոքի, սակայն 76-րդ րոպեին Գերդ Մյուլերը խփեց հաղթական գնդակը և դուրս եկավ եզրափակիչ։ Երրորդ տեղի համար պայքարում լեհերը առավելության հասան բրազիլացիների նկատմամբ 1-0 հաշվով։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974» հոդվածին։ |