iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ֆերոմոններ
Ֆերոմոններ - Վիքիպեդիա Jump to content

Ֆերոմոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆերոմոնը (հին հուն․ φέρω ֆերո՝ կրել և ὁρμάω՝ խթանել), քիմիական նյութ, որը խթանում է նույն տեսակի առանձնյակների պատասխանը։ Ֆերոմոնները գործում են արտադրող առանձնյակի մարմնից դուրս և ներգործում են ստացող կենդանու վարքագծի վրա։ Գոյություն ունեն ֆերոմոնների տարբեր տեսակներ՝ նախազգուշացնող, սննդային, սեռական և այլն։ Այս նյութերը ուղղակիորեն ներգործում են վարքի և ֆիզիոլոգիայի վրա։ Ֆերոմոնները օգտագործվում են թե պարզ միաբջիջ նախակորիզավորների և թե բարդ բազմաբջիջ էուկարիոտների կողմից։ Առավել հետազոտված է ֆերոմոնների օգտագործումը միջատների կողմից։ Որպես հավելում, որոշ կենդանական և բուսական տեսակներ նույնպես հաղորդակցվում են ֆերոմոնների միջոցով։ Այս քիմիական լրաբերները տեղափոխվում են մարմնից դուրս և ազդում են նյարդային հանգույցների, ինչպես նաև ինքնավար նյարդային, իմունային համակարգերի և վարքագծի վրա։ Նրանք առաջարկեցին մի եզրույթ բնութագրելու համար քիմիական նյութերը, որոնք առաջացնում էին բնածին վարքագծեր։ Սա տեղի ունեցավ, երբ գերմանացի կենսաբան Adolf Butenandt-ը նկարագրեց այս բնույթի առաջին նյութը՝ Բոմբիկոլը, որը արտադրվում է էգ շերամի կողմից։

Բացահայտման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերոմոն եզրույթը առաջարկվել է Peter Karlson-ի և Martin Lüscher-ի կողմից 1959 թվականին՝ հիմնվելով pherein(տեղափոխել) և hormone(խթանեել) հունարեն բառերի վրա։ Այս նյութերը հաճախ դասակարգվում են որպես արտաքին հորմոններ։ Ավելի վաղ շրջանում ֆերոմոնները հետազոտվել են մի շարք գիտնականների կողմից՝ Jean-Henri Fabre, Joseph A. Lintner, Adolf Butenandt և Karl von Frisch, ով այս հորմոններին տալիս էր բազմազան անուններ, ինչպիսին էր «նախազգուշացնող միացություններ» անվանումը։

Մի շարք ֆիզիկական արգելքներ սահմանափակում են ֆերոմոնների օգտագործումը։ Քանի որ ֆերոմոնի փոքր քանակությունը շատ ավելի արագ է դիֆուզվում քան արտադրվում է, նրա քանակությունը զգալիորեն փոքր է լինում ազդեցություն ունենալու համար։ Այս պատճառով, բակտերիաները շատ փոքր են օգտագործելու համար ֆերոմոնները՝ որպես սեռական գրավչության միջոց։ Մինչդեռ, ֆերոմոնները օգտագործվում են նման օրգանիզմների պոպուլյացիոն խտությունը որոշելու և երկար ժամանակ պահանջող բարդ վարքագծերը վերահսկելու համար (օգտագործվում են բնական մրցակցությունը խթանելու համար)։

Ազդանշանային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդանշանային ֆերոմոնները բերում են կարճաժամկետ փոփոխությունների՝ ազդելով նեյրոտրանսմիտորների վրա։ Օրինակ՝ GnRH մոլոկուլն առնետի օրգանիզմում։

Առաջնային ֆերոմոնները խթանում են զարգացման գործընթացները, որով տարբերվում են մնացած ֆերոմոններից, որոնք փոփոխում են վարքագիծը։

Տարածվելով միջավայրում՝ ֆերոմոնները նշագրում են օրգանիզմի տարածքային սահմանները։ Շների և կատուների պարագայում այս հորմոնները մեզի կազմի մեջ են մտնում, որոնց միջոցով նշագրում են իրենց ծանոթ վայրերը։ Ծովային թռչունները ունեն հատուկ մասնագիտացված գեղձեր, որոնք օգտագործվում են նշելու համար իրենց բույները։

Այս ֆերոմոնները առավել հաճախ հանդիպում են միջատների մոտ։ Օրինակ՝ մրջյունները նշագրում են իրենց ճանապարհը ֆերոմոնների միջոցով, որոնք կազմված են անկայուն ածխաջրածիններից։ Որոշ մրջնատեսակներ օգտագործում են սկզբնական ֆերոմոններ, երբ վերադառնում են մրջնաբույն սննդի պաշարով։ Այս ուղղին գրավում է այլ կենդանիների ուշադրությունը և նրանք հետևում են դրան։ Սննդի աղբյուրի գոյության պայմաններում ֆերոմոնային ուղղին անընդմեջ թարմացվում է։ Այն նորացվում է ֆերոմոնների ցնդելիության պատճառով։ Երբ Polybia sericea իշամեղվի տեսակը գտնում է նոր բնակատեղի, այն օգտագործում է ֆերոմոններ ուղղորդելու համար գաղութի անդամներին դեպի նոր բնակավայր։

Սեռական ֆերորմոններ արտադրում են բազմանը պատրաստ էգ առանձնյակները։ Արական սեռի կենդանիները նույնպես արտանետում են ֆերոմոններ, որոնք տեղեկատվություն են փոխանցում գենոտիպ և տեսակի մասին։ Ֆերոմոնները կարող են նաև օգտագործվել ճնշելու համար այլ օրգանիզմների սեռական վարքագիծը և թույլ տալ սահմանել մենիշխանություն։ Այս եղանակն օգտագործող կենդանատեսակներից է R. marginta-ն։