Ֆաթմա Ալիյե Թոփուզ
Ֆաթմա Ալիյե Թոփուզ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1862[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 1936[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր, սյունակագիր, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Fatma Aliye Topuz Վիքիպահեստում |
Ֆաթմա Ալիյե Թոփուզ (թուրքերեն՝ Fatma Aliye Topuz; հոկտեմբերի 9, 1862[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 13, 1936[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, բանաստեղծուհի, վիպասան և սյունակագիր։ Ակտիվորեն պայքարել է Թուրքիայում սեռական հավասարության հաստատման համար։ Ֆաթմա Ալիյե Թոփազը համարվում է առաջին կին վիպասանը, ոչ միայն Թուրքիայում, այլև իսլամական ողջ աշխարհում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթմա Ալիյե Թոփուզը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 9-ին Կոստանդնուպոլսում։ Ֆաթման գրական ասպարեզ է մուտք գործել 1889 թվականին՝ ֆրանսերենից թուրքերեն թարգմանելով Ժորջ Օնիեթի «Կամքը» վեպը։ Գիրքը հրատարակվել է նոր «Իմաստը» անվամբ։ Ֆաթման գիրքը թարգմանել է «Լեդի» կեղծանվամբ (թուրքերեն՝ Bir Hanım)՝ ամուսնու նախնական համաձայնությամբ։ Գրքի թարգմանությունը հիացրել է թուրք գրող Ահմեդ Միդհաթին՝ հատուկ հոդված գրելով իր «Ճշմարտության թարգմանիչ» թերթում։
1894 թվականին Ֆաթման դարձել է համահեղինակ Ահմեդ Միդհաթի հետ՝ «Երազանք և իրականություն» ստեղծագործության գրման ժամանակ։ Նա նկարագրել է գլխավոր հերոսուհու գործողությունները, այն դեպքում, երբ Ահմեդը նկարագրել է գլխավոր հերոսի գործողությունները։ Վեպի հեղինակները հանդես են եկել «Կին և Ահմեդ Միդհաթ» կեղծանվամբ։ Այն գրելուց հետո, երկու հեղինակները երկարատև նամակագրություն են վարել, որոնք հետագայում հրատարակվել են[2][3]։
1892 թվականին Ֆաթման գրել է իր առաջին վեպը՝ «Օգտակար տեղեկատվություն»։ Սա նրա առաջին գործն էր, որտեղ հեղինակը հանդես է եկել իր իրական անուն- ազգանունով։ Վեպում նա հերքեց այն փաստը, որ կինը չի կարող մոռանալ իր առաջին սերը։ Սա առաջին վեպն էր Օսմանյան կայսրությունում, որը կին էր գրել։ 1908 թվականին այն վերահրատարակվել է։
Իր վեպերում Ֆաթմա Ալիյե Թոփուզը անդրադառնում է ամուսնական հարաբերությունների ներդաշնակությանը, սիրուն և սիրային կապվածությանը։ Նրա հերոսուհիներին բնորոշ է անհատականությունը և տղամարդկանցից անկախությունը[4]։
Ֆաթմա Ալիյե Թոփուզի հռչակը էլ ավելի մեծացավ, երբ տպագրվեց գրողի և Ահմեդ Միդհաթ էֆենդիի նամակագրությունը, որը նրանք վարել են 1893 թվականին։ Նամականին վերնագրվել էր «Օտտոմանյան գրողի ծնունդը» անվամբ։
1914 թվականին Ֆաթման տպագրել է նոր գիրք՝ «Ահմեդ Ջեվդեթ փաշան և նրա ժամանակը» անվամբ, որն ուղղված էր իր հոր պաշտպանությանը՝ նրա քաղաքական ընդդիմադիրներից։ Գրքում նկարագրված էր Օսմանյան կայսրությունում տիրող վիճակը սահմանադրական երկրորդ դարաշրջանի ժամանակ։
Ֆաթմա Ալիյե Թոփուզը մահացել է 1936 թվականի հուլիսի 13-ին Ստամբուլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Fatma Aliye Hanım» (Turkish). Edebiyat Öğretmeni. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fatma Aliye Hanım´ın Vefatının 70. Yılı» (Turkish). Türkiye Yazarlar Birliği. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Barbarosoğlu, Fatma K. (2008 թ․ հոկտեմբերի 31). «TURKISH PIONEER 'Fatma Aliye Hanım' The first generation of Turkish female writers-2». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթմա Ալիյե Թոփուզ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 13 մահեր
- 1936 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Անձինք:Ստամբուլ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք սյունակագիրներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք ֆեմինիստներ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության գրողներ
- Ֆեմինիստ գրողներ
- Ֆեմինիստներ