iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Օստեոխոնդրոզ
Օստեոխոնդրոզ - Վիքիպեդիա Jump to content

Օստեոխոնդրոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստեոխոնդրոզ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններնեկրոզ[1]
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա և օրթոպեդիա
 Osteochondrosis Վիքիպահեստում

Օստեոխոնդրոզ, կմախքի երկար խողովակավոր ոսկրերի ենթաաճառային հատվածի և կարճ ոսկրերի ելուստների, հիմնականում, բորբոքային հիվանդությունների խումբ։ Առաջանում է հոդերի և ոսկրերի առանձնահատուկ (տուբերկուլոզ և այլն) կամ ոչ առանձնահատուկ թարախային վարակական հիվանդությունների հետևանքով։ Նպաստող գործոններն են քրոնիկական միկրովնասվածքները և մրսելուց առաջացած հիվանդությունները։ Ծանր դեպքերում կարող են ախտահարվել բոլոր ոսկրերն ու հոդերը։ Օստեոխոնդրոզի շարքն էին դասվում նաև հոդերի և ոսկրերի ոչ բորբոքային ախտահարումները։ Օստեոխոնդրոզի հիմնական ախտանշանն ախտահարված հոդերի շարժումների սահմանափակումն է։ Հիվանդությունը հայտնաբերվում է ռենտգեն ախտորոշմամբ։ Հատուկ բուժում չկա։ Ոսկրերի ձևախախտումները կանխելու համար հարկավոր են ախտահարված հատվածի հանգիստ և անշարժացում՝ ճիշտ ֆունկցիոնալ դիրքում։ Ցավերը մեղմելու համար՝ ջերմային պրոցեդուրներ և առողջարանային բուժում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստեոխոնդրոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 568