iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Օլգա_Կուրիլենկո
Օլգա Կուրիլենկո - Վիքիպեդիա Jump to content

Օլգա Կուրիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կուրիլենկո
ուկրաիներեն՝ Ольга Костянтинівна Куриленко
Ծնվել էնոյեմբերի 14, 1979(1979-11-14)[1][2][3][…] (45 տարեկան)
ԾննդավայրԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Max Benitz? և Դեննի Հյուսթոն
Պարգևներ և մրցանակներ

Օլգա Կոնստանտինի Կուրիլենկո (ֆր.՝ Olga Kurylenko, ուկրաիներեն՝ Ольга Костянтинівна Куриленко, նոյեմբերի 14, 1979(1979-11-14)[1][2][3][…], Բերդյանսկ (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինական ծագումով ֆրանսիացի դերասանուհի և մոդել[4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերդյանսկ քաղաքում, Զապորոժիեի մարզ, որը գտնվում է Ազովի ծովի ափին։ Օլգայի հետ միևնույն բնակարանում ապրում էին մորաքույրը, քեռին, պապիկը, տատիկը, ազգական եղբայրը։ Մայրը՝ ռուսական-բելառուսական ծագումով[6], հայրը՝ ուկրաինացի[6][7]։ Ծնողները բաժանվում են Օլգայի ծնվելուց քիչ անց։ Դաստիարակվել է մոր և տատիկի կողմից։ 8 տարեկան հասակից սովորել է անգլերեն լեզուն, 7 տարի ուսումնասիրել է դաշնամուր և հաճախել է բալետային ստուդիա[8]։ Սովորել է Բերդյանսկ քաղաքի № 16 դպրոցում։

1992 թվականին, 13 տարեկան հասակում, Օլգան և նրա մայրը տեղաբոխվում են բնակվելու Մոսկվա քաղաք։ 16 տարեկանում նա տեղափոխվում է Փարիզ՝ աշխատելու և այնուհետև պայմանագիր է ստորագրում Madison գործակալության հետ[9]։ 18 տարեկան հասակում Օլգան հայտնվում է Glamour, ELLE, Madame Figaro, Marie Claire և Vogue ամսագրերի կազմերի վրա, նա նաև հանդիսանում է Lejaby, Bebe clothing, Clarins and Helena Rubinsteinо ընկերությունների գովազդային դեմքը։

1999 թվականին Օլգան ամուսնանում է իր ընկեր, ֆրանսիացի լուսանկարիչ Սեդրիկ վան Մոլի հետ և ուկրաինական քաղաքացիությունը փոխում է ֆրանսիականի հետ[10]։ Երեք տարի անց զույգը բաժանվում է։ Օլգայի երկրորդ ամուսինը եղել է ամերիկացի գործարար Դեմիան Գաբրիելը, որից նա բաժանվում է 2007 թվականին։ 2011 թվականին Օլգան հայտարարում է, որ ամուսնանում է երիտասարդ մեքսիկացի գործարարի հետ՝ չնշելով անունը։

Կինոյում առաջին փորձը տեղի է ունենում փոքր բյուջետային էրոտիկ «Սիրո մատանին» («L’annulaire», 2005 թվական) ֆիլմում, որտեղ նա կատարում է գլխավոր դերը։ Ֆիլմի ռեժիսորն է հանդիսանում ֆրանսիացի Դիան Բերտրանը։ Որպես դերասանուհի ճանաչման է արժանանում «Փարիզ, ես սիրում եմ քեզ» («Paris, je t'aime», 2006 թվական) ֆիլմի ցուցադրումից հետո, որպես զույգ ունենալով Էլայջա Վուդին։ 2008 թվականի հունվարին նա ընտրվում է «Ջեյմս Բոնդի ընկերուհին» դերի համար՝ Գործակալ 007-ի մասին սերիալի հերթական ֆիլմում։ 2015 թվականին Օլգան նկարահանվում է Սթիվեն Ս. Կամպանելիի «Արագացում» («Momentum») ֆիլմում, խաղալով փորձառու գողուհու դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն են հանդիսանում Մորգան Ֆրիմենը, Ջեյմս Պյուրֆոյը, Ջեննա Սարասը։ Ֆիլմը միջազգային վարձույթ է դուրս գալիս 2015 թվականի հուլիսի 12-ին։

Carte Noire սուրճի գովազդը՝ Օլգայի մասնակցությամբ, նկարահանվել է Ֆրանսիայում շատ շուտ այն բանից, երբ նա խաղաց բոնդիանայում։ Այժմ Կուրիլենկոն զբաղված է չինական ամենաթանկարժեք «Խորքային Կայսրությունները» 3D ֆիլմում նկարահանումներով, որը լուսային էֆեկտներով պետք է գերազանցի Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ին։ Կինոնկարում Կուրիլենկոն խաղում է ջրահարսի դեր[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայում, որտեղ Պրովանսում այժմ բնակություն է հաստատել Օլգան լույս աշխարհ է գալիս Օլգայի առաջնեկը։ Երեխայի հայրն է հանդիսանում բրիտանացի գրականագետ և դերասան Մաքս Բենիցը, ում հետ, ըստ շրջանառվող լուրերի, 2016 թվականի ամռանը Օլգան պատրաստվում է ամուսնանալ։ Ծնողները երեխայի համար ընտրել են Ալեքսանդր Մաքս Հորացիո անունը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2001 Լարգո Largo Winch Կարոլ
2005 Սիրո մատանի Largo Winch Իրիս
2006 Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t'aime վամպիր
2006 Համայիլ Le porte-bonheur Սոֆիա
2006 Օձ Le serpent Սոֆիա
2007 Վտանգավմր գաղտնիքնար Suspectes Եվա Պիրես
2007 Հիթմեն Hitman Նիկա Վորոնինա
2008 Մաքս Փեյն Max Payne Նատաշա Սաքս
2008 Գթասրտության քվանտ Quantum of Solace Կամիլա
2008 Իմ արևմուտքում À l'est de moi ռուս մարմնավաճառուհի
2009 Պատեր Kirot Գալյա
2010 Ցենտուրիոն Centurion Էթայն
2010 Բռնապետություն Tyranny Մինա Հարուդ
2011 Այնտեղ բնակվում են վիշապները There Be Dragons Իլդիկո
2011 Մոռացության երկիրը Terre outragée Անյա
2012-2013 Կախարդական քաղաք Magic city Վերա Էվանս
2012 Հայրենավտար The Expatriate Աննա Բրանդտ
2012 Յոթ հոգեկան Seven Psychopaths Էնջելա
2012 Դեպի հրաշք To the Wonder Մարինա
2013 Օբլիվիոն Oblivion Յուլիա Ռուսակովա
2014 Խորքային Կայսրությունները Empires of the Deep ջրահարսերի թագուհի
2014 Վամպիրների ակադեմիա Vampire Academy Կիրովա
2014 Նոյեմբերի մարդը November Man Էլիս
2014 Ջուր որոնողը The Water Diviner Էյշե
2015 Արագացում Momentum Ալեքս Ֆարադեյ

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգումներ
Մրցանակ Թվական Անվանակարգ Կինոնկար Արդյունք
Սատուրն 2009 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գթասրտության քվանտ Առաջադրված
Brooklyn International Film Festival 2006 Լավագույն դերասանուհի Սիրո մատանին Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների ընկերություն 2012 Լավագույն դերասանական խումբ Յոթ հոգեկան Հաղթանակ
Իմպերիա 2009 Լավագույն դերասանուհի Գթասրտության քվանտ Առաջադրված
San Diego Film Critics Society Awards 2012 Լավագույն դերասանական խումբ Յոթ հոգեկան Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. «Украинская девушка Бонда приехала в Киев» (ռուսերեն). 9 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Ольга Куриленко откроет фестиваль «Молодость»» (ռուսերեն). 13 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  6. 6,0 6,1 «Ольга Куриленко» (ռուսերեն). movie-space.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  7. «Марина Алябушева: «Ольге понравилось играть с Ришаром»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  8. The Ukranian girl discovered on Moscow’s metro who grew up to become Bond’s sexiest co-star yet
  9. «Оля к победе. Интервью для журналя Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Гола українська коханка Джеймса Бонда» (ուկրաիներեն). Газета.ua. 2008 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  11. Китай надеется превзойти «Аватар», сняв 3D-сказку о подводном мире (Ստուգված է 9 հունվարի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կուրիլենկո» հոդվածին։