Օգե Բոր
Օգե Բոր դան․՝ Aage Bohr | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1922[1][2][3][…] Կոպենհագեն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2009[5][6][7][…] (87 տարեկան) Կոպենհագեն, Դանիա[4][8] |
Գերեզման | Mariebjerg Cemetery[9] |
Բնակության վայր(եր) | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, մանկավարժ և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան[10], Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա, Nordic Institute for Theoretical Physics?[10] և Նիլս Բորի ինստիտուտ[10] |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[11], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Լեհական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Կոլումբիայի համալսարան (1950) |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[7][13] |
Գիտական ղեկավար | Նիլս Բոր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marietta Soffer? |
Երեխա(ներ) | Tomas Bohr? |
Հայր | Նիլս Բոր[10] |
Մայր | Մարգրեթ Նորլունդ |
Aage Bohr Վիքիպահեստում |
Օգե Նիլս Բոր (դան․՝ Aage Niels Bohr, հունիսի 19, 1922[1][2][3][…], Կոպենհագեն[4] - սեպտեմբերի 8, 2009[5][6][7][…], Կոպենհագեն, Դանիա[4][8]), դանիացի ֆիզիկոս։ Դանիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի (1955) և աշխարհում մի շարք այլ ակադեմիաների անդամ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (1975)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգե Բորը ծնվել է Կոպենհագենում՝ Մարգարետ և Նիլս Բորերի ընտանիքում, նրանց չորրորդ երեխան էր։ Մեծանալով այնպիսի ֆիզիկոսների մեջ, ինչպիսիք են Վոլֆգանգ Պաուլին և Վերներ Հայզենբերգը, Օգեն ևս հրապուրվում է ֆիզիկայով։ 1940 թվականին, Դանիայի կուպացիայից մի քանի ամիս անց ընդունվում է Կոպենհագենի համալսարան և շուտով ընթերակայում է հորը նամակներ և հոդվածներ գրելիս։ 1943 թվականի հոկտեմբերին Դիմադրության ուժերը Օգե և Նիլս Բորերին նավակով տեղափոխում են Շվեդիա, այնտեղից էլ ռմբակոծիչով՝ Անգլիա։ Որպես Նիլս Բորի ասիստենտ մասնակցել է ատոմային նախագծին, իսկ 1944-1945 թվականներին եղել Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակից։
1945 թվականի օգոստոսին Օգե Բորը վերադառնում է Դանիա և շարունակում է ուսումը, մեկ տարի անց ստանում է մագիստրոսի աստիճան։ 1946 թվականին դառնում է տեսական ֆիզիկայի ինստիտուտի (Նիլս Բորի ինստիտուտ) աշխատակից։ Ստաժավորվում է Փրինսթոնի և Կոլումբիայի համալսարաններում (1949 թվականի սեպտեմբերից մինչև 1950 թվականի օգոստոսը, Իսիդոր Ռաբիի ղեկավարությամբ)։ Այնտեղ ծանոթանում է Ջեյմս Ռեյնուոտերի և Բեն Մոթելսոնի հետ, Կոպենհագեն վերադառնալուց հետո շարունակում է համագործակցել նրանց հետ։ Նրանց համատեղ աշխատանքը թույլ տվեց 1950-ականներին զարգացնել միջուկի այսպես կոչված կոլեկտիվ (ընդհանրացված) մոդելը։ 1958 թվականին Դ․ Պայսոնի հետ միասին առաջարկել են այսպես կոչված միջուկի գերհոսուն մոդելը՝ դիտարկելով միջուկում հադրոնների գերհոսունությունգերհոսունության գոյության հնարավորությունը։ Հետագայում Բորը և Մոթելսոնը համատեղ աշխատեցին միջուկի կառուցվածքի ընդհանրացված գիտելիքների վրա՝ հրատարակելով «Միամասնիկային շարժումը» (հատոր առաջին, 1969 թվական) և «Միջուկի դեֆորմացիան» (երկրորդ հատոր, 1975 թվական) գրքերը։
Միջուկի տեսության վերաբերյալ Օգե Բորի աշխատանքները հիմք հանդիսացան նրան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ շնորհելու (1975 թվական, ««ատոմի միջուկում առանձին մասնիկի շարժման և կոլեկտիվ շարժման փոխկապակցվածությունը բացահայտելու և և այդ փոխկապակցվածության վրա հիմնվող ատոմի միջուկի տեսության կառուցումը զարգացնելու համար», Մոթելսոնի և Ռեյնուոտերի հետ միասին)։
Ինստիտուտում աշխատելու հետ միաժամանակ Օգե Բորը դասավանդում էր նաև Կոպենհագենի համալսարանում, 1956 թվականից՝ պրոֆեսորի կոչումով։ Նիլս Բորի մահից հետո գլխավորել է ինստիտուտը և եղել է տնօրեն մինչև 1970 թվականը։ 1975 թվականից Օգե Բորը ընդգրկվել է Տեսական ատոմային ֆիզիկայի ինստիտուտի (Nordisk Institut for Teoretisk Atomfysik) ղեկավարության կազմում, 1975-1981 թվականներին եղել է դրա տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին կենտրոնացել է դասավանդման ուղղությամբ։
1950 թվականին Օգե Բորն ամուսնացել է Մարիետե Սոֆերի հետ, որից ունեցել է չորս երեխա։ Նրա մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է 1981 թվականին Բենտե Մեյեր Շարֆի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CHANG K. Aage Bohr, Physicist’s Son Who Won Nobel, Dies at 87 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2009. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 Aage Bohr // The Daily Telegraph / C. Evans — London: 2009. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 3,0 3,1 Bell A. Aage N. Bohr - DANISH PHYSICIST (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Nobel Laureate Aage Bohr has died — University of Copenhagen Niels Bohr Institute, 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Life In Legacy - Week ending Saturday, September 12, 2009
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Bibliothèque nationale de France Aage Bohr (1922-2009) (ֆր.) — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 PIRE B. BOHR AAGE - (1922-2009) (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Nobelpristageren Aage Bohr er død (դան.) // Berlingske — Berlingske Media, 2009. — ISSN 0106-4223
- ↑ Zichichi A. Aage Bohr — Pontifical Academy of Sciences.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ The Nobel Prize in Physics 1975 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://fi.edu/en/awards/laureates/aage-n-bohr
- ↑ https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/ernest-rutherford-medal-and-prize-recipients
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — APS.
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ H.C. Ørsted Medaljen (դան.)
- ↑ https://www.kristeligt-dagblad.dk/mennesker/superfysikeren-der-vandt-haeder-til-danmark
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Bohr. «Autobiography (1975)». The Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- Յ․ Ա․ Խրոմով, Бор Oгe (Bohr Aage), Физики: Биографический справочник (Изд. 2-е, испр. и дополн) (խմբ. Под ред. А. И. Ахиезера), «Նաուկա» — 40-41, էջ 400, էջեր 40-41 — 40-41 էջ. — 200 000 հատ։
- «Некролог». Daily Telegraph. 10 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- B. Mottelson, O. Ulfbeck. Aage Niels Bohr // Physics Today. — 2010. — Т. 63. — № 11. — С. 59.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«1975 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ». Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգե Բոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հունիսի 19 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 2009 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Դանիացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ