iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Քրիս_Քունս
Քրիս Քունս - Վիքիպեդիա Jump to content

Քրիս Քունս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Քունս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ամհերստի քոլեջ (1985)[1], Նայրոբիի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց (1992)[1], Եյլի աստվածաբամական դպրոց (1992)[1] և Tower Hill School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գործարար
Դավանանք պրեսբիտերականներ[2]
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1963(1963-09-09) (61 տարեկան)
Ծննդավայր Գրինվիչ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ coons.senate.gov

Քրիստոֆեր Էնդրյու «Քրիս» Քունս (անգլ.՝ Christopher Andrew "Chris" Coons, սեպտեմբերի 9, 1963(1963-09-09), Գրինվիչ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, Դելավեր նահանգից ԱՄՆ սենատոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ստացել է Ամհերսթի քոլեջի արվեստի բակալավրի աստիճան, 1992 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը և ստացել Արդարադատության դոկտորի կոչում (J. D.), ինչպես նաև Յեյլի աստվածաբանական դպրոցը՝ կրոնի արվեստի մագիստրոսի կոչումով (M. A. R.)[3]։

1980 թվականին կամավոր մասնակցել Է Ռոնալդ Ռեյգանի նախագահական քարոզարշավին, իսկ Ամհերսթի քոլեջի առաջին կուրսից հետո աշխատել է Դելավեր Ուիլյամ Ռոթի աշխատակազմում։ Սակայն Քենիայի Նայրոբիի համալսարանում երրորդ կուրսը (Junior Year) ավարտելուց հետո արմատապես փոխել է քաղաքական համոզմունքները՝ Հանրապետական կուսակցությունից անցնելով ժողովրդավարական կուսակցության[4]։

Քոլեջից հետո աշխատել է Վաշինգտոնի Investor Responsibility Center-ում, օգնություն ցուցաբերել գործազուրկներին, ապա մեկնել Է ՀԱՀ, որտեղ համագործակցել է Եկեղեցիների հարավաֆրիկյան խորհրդում[5]։

Վերադառնալով ԱՄՆ՝ նա ավարտել է համալսարանը և աշխատել դատավոր Ջեյն Ռիչարդս Ռոթի գրասենյակում, ինչպես նաև իրավախորհրդատու իր խորթ հոր՝  գործվածքների արտադրող W. L. Gore and Associates-ի մոտ։ Նա եղել է «Ես երազանք ունեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որն օգնություն է ցուցաբերում անապահով ընտանիքների երեխաներին կրթություն ստանալու հարցում[6]։

2001-2005 թվականներին եղել է Նյու Քասլ շրջանի խորհրդի նախագահ, 2005-2010 թվականներին ղեկավարել է նույն շրջանի գործադիր իշխանությունը։

2010 թվականին նա առաջադրեց իր թեկնածությունը Դելավերից սենատորի վաղաժամկետ ընտրություններում, որն այն ժամանակ զբաղեցնում էր նրա կուսակից Թեդ Քաուֆմանը (նա այդ պաշտոնում նշանակվել էր 2009 թվականին՝ այն ժամանակվա սեփականատեր Ջո Բայդենի՝ ԱՄՆ փոխնախագահ ընտրվելու պատճառով)։ Ընտրություններում հաղթել է Հանրապետական «թեյախմության շարժման» կողմնակից Քրիստին Օ'Դոնելը՝ ստանալով ընտրողների 56,6 տոկոսի աջակցությունը, և 2010 թվականի նոյեմբերի 15-ին ստանձնել է պաշտոնը[7][8]։

2014 թվականին վերընտրվել է 55,8 % արդյունքով՝ նրա հիմնական մրցակից հանրապետական Քևին Ուեյդի 42,2  % -ի դիմաց[9]։

2020 թվականին հաջորդ ընտրությունների արդյունքներով էլ ավելի վստահ հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 59,4% - ը։ Հանրապետական Լորեն Վիցկեին պաշտպանել Է ընտրողների 37,9 %-ը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ամուսնացել է Էննի Լինգենֆելտերի հետ, ամուսիններն ունեն երեք երեխա։ Ընտանիքն ապրում է Ուիլմինգթոնում։

2015 թվականի հունվարի 12-ին մամուլի ուշադրությունը գրավեց այն դրվագը, որը տեղի ունեցավ ԱՄՆ նոր Կոնգրեսի երդման արարողության ժամանակ, երբ փոխնախագահ Ջո Բայդենը սկզբում ինչ-որ բան շշնջաց Քունսի 13-ամյա դստեր՝ Մարգարետի ականջին, որը կարծես շփոթված էր, իսկ հետո փորձեց համբուրել նրա գլուխը, բայց նա խուսափեց։ Հետագայում աղջիկն ու նրա հայրը հայտարարել են, որ Բայդենը ոչ մի դատապարտելի բան չի արել, իսկ Կունսը նաև նշել է, որ փոխնախագահը ճանաչում է իր երեխաներին իրենց ողջ կյանքում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=C001088
  2. U.S. Senator Chris Coons: The nation’s ‘deep racial inequities are sinful’
  3. «COONS, Christopher A., (1963 - )». Biographical Directory (անգլերեն). United States Congress. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. Caitlin Huey-Burns (2010 թ․ նոյեմբերի 29). «10 Things You Didn't Know About Chris Coons» (անգլերեն). US News & World Report. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  5. Jeffrey Lord (2010 թ․ սեպտեմբերի 20). «Chris Coons: Volunteer for Liberation Theology» (անգլերեն). The American Spectator. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  6. Ed Hornick (2010 թ․ հոկտեմբերի 16). «A locked-up win for Chris Coons in Delaware?» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  7. «UD Special Collections receives Sen. Kaufman's papers» (անգլերեն). University of Delaware. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  8. «Delaware Election Results». Election 2010 (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  9. «Delaware Election Results». Election 2014 (անգլերեն). The New York Times. 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  10. «Delaware». Election 2020 (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. Simon Tomlinson and Ashley Collman (2015 թ․ հունվարի 12). «'Joe was just being sweet and thoughtful': Senator father of 13-year-old girl says Vice President was not being 'creepy' after THAT awkward swearing-in photo» (անգլերեն). MailOnline. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քունս» հոդվածին։