iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Քառասուն_նահատակների_եկեղեցի
Քառասուն նահատակների եկեղեցի - Վիքիպեդիա Jump to content

Քառասուն նահատակների եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառասուն նահատակների եկեղեցի
Holy Forty Martyrs Church
Քառասուն նահատակների եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և թանգարան
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՎելիկո Տիռնովո
ԹեմEparchy of Veliko Tarnovo?
Քարտեզ
Քարտեզ
 SS.Forty Martyrs Church (Veliko Tarnovo) Վիքիպահեստում
st40martyrs.org

Քառասուն նահատակների եկեղեցի (բուլղար․՝ църква «Св. Четиридесет мъченици»), միջնադարյան ուղղափառ եկեղեցի Բուլղարիայի Վելիկո Տիռնովո քաղաքում։ Կառուցվել է 1230 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց սյուներով բազիլիկ է։ Ունի երեք աբսիդ և նեղ գավիթ արևմուտքից։ Եկեղեցու ինտերիերը ծածկվել է որմնանկարներով` նկարված հավանաբար 1230 թվականին։ Արևմտյան կողմում մի քանի արտաքին զարդարանք է պահպանվել` բացահայտելով ավանդական կամարներ և գունավոր փոքրիկ խեցե ափսեներ` ագուցված պատի մեջ։ Պարզ չէ, թե եկեղեցին ունի արդյոք արտաքին պատերին արված որմնանկարներ։

Քառասուն նահատակների եկեղեցի

Բուլղարական մի քանի կայսրությունների շատ նշանակալի պատմական գրառումներ պահվում են եկեղեցում (ներառյալ Օմուրթագի սյուները, Իվան Ասեն II-ի սյուները և սահման սյուները Ռոդոստոյից Կրում խանի ժամանակաշրջանից)։ Կրում խանի և Օմուրթագի սյուների գրառումները կատարված են հունարեն լեզվով։ Օմուրթագի գրառումները Դանուբի վրա կառուցված նոր շքեղ պալատի մասին են, որի տեղն անհայտ է։ Գրառումների երկրորդ մասը ժառանգություն է թողնվել նոր սերնդին, որպեսզի հիշեն Օմուրթագի գործերը։ Այս սյուները տեղադրված են եկեղեցում Իվան Ասեն II-ի կողմից` որպես հարգանքի տուրք նրա հզոր նախնիներին։

SS. Քառասուն նահատակների եկեղեցին Արևմտյան ճակատի տեսքը Յանտրա գետի ափից

Եկեղեցին նվիրված է Սեբաստիայի քառասուն նահատակներին և կառուցվել ու նկարազարդվել է Բուլղարիայի ցար Իվան Ասեն II-ի պատվին Կլոկոտնիցայի մոտ 1230 թվականի մարտի 9-ին Թեոդոր Դուկասի ղեկավարությամբ Էպիրոսի բռնապետի դեմ տարած հաղթանակի առթիվ։ Ճակատամարտը տեղի է ունեցել Քառասուն սուրբ նահատակների տոնի օրը։ Իվան II Ասենի օրոք եկեղեցին եղել է Մեծ Լավրի գլխավոր եկեղեցին, գտնվել է Ցարեվեցի ստորոտին` Յանտրա գետի ձախ ափին։

Սուրբ Սավան Սերբական օրթոդոքս եկեղեցիու շատ կարևոր սուրբ էր։ Նա մահացել էր 1235 կամ `1236 թվականի հունվարի 14-ին Տորոնտո այցելելիս, և նրան թաղել էին եկեղեցու մոտ, բայց հետո` 1237 թվականի մայիսի 6-ին նրա մասունքները տեղափոխել էին Սերբիա։ Օսմանյան տիրապետության սկզբնական շրջանում եկեղեցին պահպանում է իր քրիստոնեական նկարագիրը մինչև 18-րդ դարը։ Հետագայում այն վերածվում է մզկիթի, որում ոչնչացվում են սրբապատկերներն ու որմնանկարները։ 1853 թվականին եկեղեցու կառուցվածքում փոփոխություններ են կատարվում։ Պահպանվում են միայն սահմանափակ քանակությամբ նկարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Димитров, Божидар (2008 թ․ օգոստոսի 3). «Храмът "Свети Четиридесет мъченици"» (Bulgarian). Национален исторически музей. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Гербов, К. (2008 թ․ օգոստոսի 3). «Гробът на цар Калоян и легендите за църквата "Св. 40 мъченици"» (Bulgarian). Nauka.bg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]