Փոլ Սքոուլզ
Փոլ Սքոուլզ անգլ.՝ Paul Scholes | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Փոլ Ահարոն Սքոուլզ | |||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||
Մականուն | Շիկահեր արքայազն, Շիկահեր նինձյա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1974 (50 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Սոլֆորդ, Անգլիա | |||||||||||
Հասակ | 168 | |||||||||||
Քաշ | 70 | |||||||||||
Դիրք | Կենտրոնական կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Փոլ Աարոն Սքոուլզ (անգլ.՝ Paul Aaron Scholes, նոյեմբերի 16, 1974[1][2][3][…], Սոլֆորդ, Salford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, որի կազմում անց է կացրել ավելի քան 700 խաղ[5]։ Հեռահար հարվածների վարպետ է[6], ունի դաշտը լավ տեսնելու ունակություն և տիրապետում է կարճ և երկար փոխանցումների տեխնիկային[7][8][9]։ Շատերն նրան համարել են վերջին 20 տարիների լավագույն կենտրոնական կիսապաշտպան[7][8][9]։
Սքոուլզը յոթ տարի հանդես է եկել Անգլիայի հավաքականում։ Նա մասնակցել է չորս մեծ մրցությունների՝ աշխարհի 1998 թ., 2002 թ. առաջնություններին և Եվրոպայի 2000 թ. և 2004 թ. առաջնություններին։
2011 թվականի մայիսի 31-ին որոշում է ընդունել ավարտելու իր ֆուտբոլային կարիերան։ Բայց և այնպես 2012 թվականի հունվարի 8-ին հայտարարվեց, որ Փոլ Սքոուլզը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ» որպես խաղացող մինչև 2011/12 մրցաշրջանի վերջը[10]։ Հետագայում երկարաձգեց իր գործունեությունը ակումբում մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը։ 2013 թ. մայիսին կրկին հայտարարարեց մրցաշրջանի վերջում կարիերայի ավարտի մասին[11]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոուլզը Մանչեսթեր Յունայթեդում մարզվել սկսել է 14 տարեկանում։ Նրան թիմ հրավիրել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնական՝ Բրայան Քիդը։ Նա ամեն ինչ անում էր, որ Սքուլզը գա Մանչեսթեր Յունայթեդ փորձաշրջան անցկացնելու։ 1991 թվականին Փոլը կնքեց առաջին լուրջ պայմանագիրը թիմի հետ։
Սքոուլզի պրոֆեսիոնալ կարիերան Մանչեսթեր Յունայթեդում սկսել է 1993 թվականի հուլիսի 23-ին, սակայն նա սկսեց խաղադաշտ դուրս գալ միայն 1994/95 մրցաշրջանից հետո։ Փոլը սկսեց խաղալ հիմնական կազմում միայն Էրիկ Կանտոնայի որակազրկումից ու Մարկ Հյուզի վնասավածքից հետո։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 21-ին Անգլիայի գավաթի շրջանակներում Պորտ Վեյլ ակումբի դեմ։ Սքուլզն այդ խաղում դուբլ հեղինակեց և այդ խաղում գրանցվեց 3։2 հաշիվը։ Այդ մրցաշրջանում Սքոուլզն անցակցրեց 25 խաղ և խփեց 7 գնդակ։
Հաջորդ մրցաշրջանում Սքոուլզն դարձավ թիմի հիմնական խաղացող և հաղթեց իր առաջին տիտղոսը՝ Անգլիայի առաջնությունն ու գավաթը։ Նրանք Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեցին Լիվերպուլին։
1998/99 մրցաշրջանում Սքոուլզն ամենակարևոր դերերից մեկն է ունեցել տիտղոսներ նվաճելու գործում։ Այդ տարի Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց 3 տիտղ ոսներ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։ Նա խփեց եզրափակչում Նյուքասլին խփված երկու գոլերից մեկը։ 1999 թվականի մարտի 17-ին Ինտերի հետ պատասխան խաղում(Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ)՝ նա դարձավ այն ֆուտբոլիստը, ով 1984 թվականից հետո գոլ է խփեց իտալացիների խաղադաշտում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Մանչեսթերում խաղն ավարտվել էր 2։0 հաշվով օգուտ՝ Յունայթեդի։ Կիսաեզրափակչի պատասխան խաղում Սքոուլզը ստացավ իր երրորդ դեղին քարտը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում և զրկվեց մասնակցել Չեմպիոնների Լիգայի եզրափակչին՝ որակազրկման պատճառով։
Ուշ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ավարտելով կարիերան հավաքականում, Սքոուլզը կարողացավ վերադառնալ իր նախկին մարզավիճակին, սակայն այդ մրցաշրջանում Սքոուլզը ստացավ մեջքի վնասվածք և բաց թողեց մրցաշրջանի երկրորդ հատվածը[12]։ Բուժումը տևեց երկար ժամանակ(այդ ժամանակ նաև հարցականի տակ էր նրա կարիերան)։ Բայց նա վերջիվերջո կարողացավ դուրս գալ խաղադաշտ՝ 2007 թվականի մայիսի 7-ին, մրցաշրջանի վերջին խաղում՝ Չարլտոնի դեմ։ Ըստ որոշ լրատվամիջոցների Սքոուլզը ապաքինվեց մինչև վերջ[13]։
2006 թվականի հոկտեմբերի 22-ին Փոլ Սքուլզը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության 10-րդ ֆուտբոլիստը, ով անցակցրել է 500-ից ավել պաշտոնական խաղ թիմի կազմում։ Նրա 500-րդ խաղը դա Պրեմիեր Լիգայում է Լիվերպուլի դեմ խաղն էր, որտեղ Յունայթեդը հաղթեց 2:0 հաշվով։ Սքոուլզը երկու գոլերից մեկի հեղինակն էր։ Նա այդ խաղում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ և տվեց հետաքրքիր ինտերվյու։
Մրցաշրջանի սկզբում Սքոուլզը հավաքեց լավ մարզավիճակ և օգենց իր թիմին ընթանալ առաջ։ Նա բաց թողեց երեք խաղ անընդմեջ, որից հետո, ստացավ կարմիր քարտ՝ 2007 թվականի մարտի 3-ին Լիվերպուլի դեմ խաղի ժամանակ։ Սքուլզը խաղադաշտ վերադարձավ մարտի 31-ին Բլեքբեռնի դեմ խաղի ժամանակ։ Այդ խաղում Բլեքբեռնը անսպասելի ձևով ընթացավ առաջ, բայց հետո Սքոուլզը հեռահար հարվածով գրավեց հակառակորդի դարպասը և կարողացավ հավասարեցենել հաշիվը, ապա կարմիր սատանաները հակառակորդի դարպասը ուղարկեցին ևս 3 գնդակ։ Մրցաշրջանում երկրորդ կարմիր քարտը Սքոուլզը ստացավ 3 օր անց՝ ապրիլի 4-ին, Չեմպիոնների Լիգայում Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ։ Դրանից հետո, նա չմասնակցեց Մանչեսթերում տեղի ունեցող պատասխան խաղին, որտեղ Յունայթեդը ջախջախեց Ռոմային 7։1 հաշվով։ Ապրիլի 24-ին նա զբաղեցնում էր Յունայթեդի ամենակարևոր դերերից մեկը՝ Միլանի դեմ խաղի ժամանակ։ Եվրոպական առաջնությունների վեցակի գավաթակիրը հաղթեց 2։1 հաշվով։ Այդ խաղում Սքոուլզը կատարեց հրաշալի հարված, որը անցավ իտալական թիմի գրեթե ողջ պաշտպանության միջով։ Հարվածից հետո ոչինչ չկարողացան անել Պաոլո Մալդինին և Ալեսսանդրո Նեստան։ Այդ փոխանցումը կատարեց Ուեյն Ռունին, ով քիչ հետո կարողացավ նաև հավասարեցնել հաշիվը։ Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ հաղթել 3։2 հաշվով, բայց այդ խաղում վնասվածք ստացան Յունայթեդի մի քանի պաշտպաններ։ Յունայթեդը պարտվեց Սան-Սիրոյում կայացող խաղում և դուրս մնաց հետագա պայքարից։ Այդ խաղից հետո Յունայթեդին մնաց հնարավորություն հաղթելու Պրեմիեր Լիգան։
2008 թվականի ապրիլի 23-ին Սքոուլզը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Չեմպիոնների Լիգայում։ Այդ խաղը Կամպ Նոույում կայացող Բարսելոնայի դեմ հանդիպումն էր, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Ապրիլի 29-ին կայացող պատասխան խաղում Սքոուլզը խփեց իր կարիերայի կարևորագույն գոլերից մեկը։ Բարսլեոնայի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտտան, փորձում էր կասեցնել Կրիշտիանու Ռոնալդույին, ով միանգամից գնդակը հարմարեցրեց Սքոուլզ իոտքին, ով էլ իր հերթին ուժեղ հարվածով գրավեց Վիկտոր Վալդեսի պատշպանած դարպասը՝ մոտավորպես 25 մետր հեռավորությունից։ Այդ գոլը դարձավ եզակին այդ խաղում ու օգնեց Յունայթեդին դուրս գալ եզրափակիչ։
2008 թվականի մայիսի 28-ին Սքոուլզը մեկնարկային կազմում էր Չելսիի դեմ կայացող Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ժամանակ։ Հիմնական և լրացուցիչ խաղակեսերի ժամանակ հաշիվը 1։1 էր։ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հաղթեց Մանչեսթեր Յունայթեդը։
2008/09 մրցաշրջանը Սքոուլզի համար սկսվեց ոչ այդքան հաջող։ Նա երկու անգամ խաղաց ձեռքով և հեռացվեց խաղադաշտից։ առաջին անգամ դա տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսի 29-ին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում՝ Զենիթի դեմ խաղի ժամանակ։ Խաղի ժամանակ, երբ Զենիթը հաղթում էր 1:2 հաշվով, Սքոուլզը ձեռքով գոլ խփեց, ինչի համար ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց ախղադաշտից։ 2009 թվականի մարտի 21-ին, երբ Յունայթեդը խաղում էր Ֆուլհեմի դեմ, կիսապաշատպանը հեռացվեց ախղադաշտից, այն բանի համար, որ ձեռքով էր հեռացրել գնդակը սեփական թիմի դարպասից։
2010 թվականի մարտի 6-ին Սքոուլզը խփեց իր 100-րդ գնդակը՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դարպասին։
2011 թվականի մայիսի 31-ին, Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտություն կրելուց 3 օր հետո, Սքոուլզը հայտարարեց իր կարեիրան վերջացնելու մասին[14]։ Ահա թե ինչ է նա ասել այդ կապակցությամբ․
Վերադարձ Մանչեսթեր Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 8-ին, հայտարարվեց այն մասին, որ Սքոուլզը վերադառնում է։ Ըստ պայմանագրի Սքոուլզը պետք է հանդես գար մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը։ Հենց այդ նույն օրը, Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման ժամանակ, դուրս եկավ փոխարինելու Նանիին։ Խաղն ավարտվեց 3։2 հաշվով Մանչեսթերի օգտին[15]։
Հանդես գալու վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ[16] | Այլ[17] | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1994/95 | 17 | 5 | 3 | 0 | 3 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 25 | 7 |
1995/96 | 26 | 10 | 2 | 1 | 1 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 31 | 14 | |
1996/97 | 24 | 3 | 2 | 2 | 2 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 33 | 6 | |
1997/98 | 31 | 8 | 2 | 0 | 1 | 0 | 7 | 2 | 1 | 0 | 42 | 10 | |
1998/99 | 31 | 6 | 6 | 1 | 1 | 0 | 12 | 4 | 1 | 0 | 51 | 11 | |
1999/00 | 31 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 3 | 3 | 0 | 45 | 12 | |
2000/01 | 32 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 | 1 | 0 | 45 | 12 | |
2001/02 | 35 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 51 | 9 | |
2002/03 | 33 | 14 | 3 | 1 | 6 | 3 | 10 | 2 | 0 | 0 | 52 | 20 | |
2003/04 | 28 | 9 | 6 | 4 | 0 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 40 | 14 | |
2004/05 | 33 | 9 | 6 | 3 | 2 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 49 | 12 | |
2005/06 | 20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 27 | 3 | |
2006/07 | 30 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 11 | 1 | 0 | 0 | 45 | 7 | |
2007/08 | 24 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 34 | 2 | |
2008/09 | 21 | 2 | 2 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 35 | 3 | |
2009/10 | 28 | 3 | 0 | 0 | 2 | 1 | 7 | 3 | 1 | 0 | 38 | 7 | |
2010/11 | 22 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 33 | 1 | |
2011/12 | 17 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 21 | 4 | |
2012/13 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 21 | 1 | ||
Ամբողջ կարիերայի ընթացքում | 499 | 107 | 49 | 13 | 21 | 9 | 134 | 26 | 15 | 0 | 718 | 155 |
(Ըստ 2013 թվականի մայիսի 16-ի տվյալներով)
Հավաքական | Տարի | ԱԱ-ի նախընտրական խաղեր | ԱԱ-ի եզրափակիչ խաղեր | ԵԱ-ի նախընտրական խաղեր | ԵԱ-ի եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անգլիա | 1997 | 1 | 1 | - | - | - | - | - | - | 4 | 2 | 5 | 3 |
1998 | - | - | 4 | 1 | 3 | 0 | - | - | 2 | 0 | 9 | 1 | |
1999 | - | - | - | - | 5 | 5 | - | - | 1 | 0 | 6 | 5 | |
2000 | 2 | 0 | - | - | - | - | 3 | 1 | 5 | 0 | 10 | 1 | |
2001 | 6 | 2 | - | - | - | - | - | - | 4 | 1 | 10 | 3 | |
2002 | - | - | 5 | 0 | 2 | 0 | - | - | 4 | 0 | 11 | 0 | |
2003 | - | - | - | - | 4 | 0 | - | - | 4 | 0 | 8 | 0 | |
2004 | 0 | 0 | - | - | - | - | 4 | 1 | 3 | 0 | 7 | 1 | |
Ամբողջ կարերայի ընթացքում!9 | 3 | 9 | 1 | 14 | 5 | 7 | 2 | 27 | 3 | 66 | 14 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 http://www.transfermarkt.co.uk/paul-scholes/profil/spieler/3397
- ↑ «Legends profile — Scholes». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Paul Scholes — Dr. Shoot».
- ↑ 7,0 7,1 «Alan Hansen's column». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 8,0 8,1 «Nani's praise for Paul». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 9,0 9,1 «Paul Scholes — Passing».
- ↑ «Scholes rejoins United» (անգլերեն). ManUtd.com. 08.01.2012.
- ↑ «Scholes set to retire» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Scholes career in the balance.
- ↑ Scholes still troubled by vision problems.
- ↑ «Scholes hangs up his boots» (անգլերեն). Manchester United FC Official Website. 31.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Man City 2 Man United 3» (անգլերեն). ManUtd.com. 08.01.2012.
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы УЕФА.
- ↑ Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Клубный чемпионат мира.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Սքոուլզ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1974 ծնունդներ
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ