Փնտրելով Նեմոյին
Փնտրելով Նեմոյին (անգլ.՝ Finding Nemo), համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, 2004 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմի «Օսկարի» դափնեկիր։ Նկարահանված Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից։ Դիստրիբյուտերներ՝ Walt Disney Pictures և Buena Vista Distribution:
Ֆիլմը համարվում է Փիքսար ստուդիայի հինգերորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Այն նվիրված է Փիքսարի անիմատոր՝ Գլենն Մակքուինին, ով մահացել է 2002 թվականի հոկտեմբերին մելանոմայից՝ ֆիլմի թողարկումից 7 ամիս առաջ[11]։ 13 տարի հետո, 2016 թվականին դուրս է եկել ֆիլմի սիքվելը՝ «Փնտրելով Դորիին»[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորալի կնոջ ողբերգրական մահից հետո ձուկ-ծաղրածու Մարլինը ստիպված էր մենակ մեծացնել իր որդուն՝ Նեմոյին, ում աջ լողաթևը ի ծնե թերաճ է։ Նեմոն սովորում է ձկների դպրոցում։ Մի անգամ դասարանով նրանք գնում են էքսկուրսիա` դեպի գահավեժ խութը, որի ճանապարհը տանում էր դեպի բաց օվկիանոս։ Իմանալով այդ մասին, Մարլինը փորձում է կանգնեցնել նրան։ Նեմոն ընկերների հետ տեսնելով նավակը փորձում է մոտ լողալ, այդ պահին հայտնվում է Մարլինը և փորձում կանգնեցնել տղային։ Հորն ընդիմանալով Նեմոն լողում է ուղիղ դեպի նավակը և ընկնում դայվերի ձեռքը։ Մարլինը փորձում է փրկել նրան, բայց նրան կուրացնում է լուսաբռնկիչը։
Ընկնելով նավակի հետևից, Մարլինը հանդիպում է կապույտ ձուկ-վիրաբույժ Դորիին, ով խնդիրներ ունի հիշողության հետ և ընդհանրապես ոչինչ չի կարողանում հիշել։ Դորին շփոթեցնում է Մարլինին, և միակ ելքը մնում է դիմակը, որի վրա գրված է տիրոջ անունը և հասցեն, ինչը թողել են լողորդները։ Սակայն Մարլինը չի կարողանում կարդալ։
Ճանապարհին Մարլինը և Դորին հանդիպում են երեք շնաձկների, բայց բախտի բերմամբ նրանք բուսակեր էին և ցանկանում էին ընկերանալ։ Դիմակի պատճառով Մարլինի և Դորիի միջև վեճ է սկսում, և Մարլինը պատահաբար խփում է Դորիին, ում քթից սկսում է արյունահոսել։ Զգալով արյան հոտը, շնաձուկների առաջնորդ Բուգորը դաադարում է իրեն կառավարել և հարձակվում է նրանց վրա։ Փորձելով փրկվել նրանից, Մարլինը և Դորին բացահայտում են, որ Դորին կարողանում է կարդալ, սակայն պայթյուն է տեղի ունենում, և նրանք կորցնում են հիշողությունը։
Մարլինը և Դորին արթնանում են անդունդի կողքին, դիմակի մեջ։ Դորիի անփութության պատճառով դիմակը ընկնում է անդունդը, և նրանք ստիպված են լինում իջնել։ Այնտեղ նրանց վրա հարձակվում է սոված կարթորսը։ Նրա խայծի լույսի տակ Դորիին հաջողվում է կարդալ դիմակի վրա գրվածը՝ «Պ.Շերման, 42, Սիդնեյ», որից հետո կարթորսը ընկնում է ծուղակի մեջ, իսկ Մարլինը և Դորին բարձրանում են վերև։ Դորին հասկանում է, որ առաջին անգամ կյանքում հիշել է ինչ-որ բան՝ դիմակի վրա գրվածը։
Այդ ժամանակ Նեմոն գտնվում էր դայվեր-դանտիստի ակվարիումի մեջ, ուր նրան հանդիպում են ակվարիումի բնակիչները՝ թագավորական գրամմա Գրոտը, դեղին զեբրոսոմ Բուլկը, սև պոչանի դասցիլա Բրիզը, ձուկ-ոզնի Պուզիրը, ծովային աստղ Դեղձը, ծովախեղգետին Ժակը և նրանց առաջնորդ մավրիտանական իդոլ Խռիկը, ովքեր ցանկանում էին ազատվել և ընկնել օվկիանոս։ Դանտիստը ասում էր, որ Նեմոն նվեր կտրվիր իր բարեկամուհի Դարլիին, ով չէր կարողանում վերաբերվել ձկների հետ։ Որպեսզի փրկեն Նեմոին, Խռիկը որոշում է փախչել օվկիանոս, ինչի համաձայն Նեմոն պետք է կոտրի ակվարիումի քամիչը, օգտվելով իր փոքր չափսերից։ Խռիկի պլանով քամիչի կոտրելուց հետո, ակվարիումը կեղտով կլցվի, ինչը պատճառ կհանդիսանա փախչելուն, սակայն առաջին փորձը հաջող չեղավ։
Անդունդից դուրս գալուց հետո, Մարլինը փորձում է ազատվել մոռացկոտ Դորիից, սակայն նրանք հանդիպում են մի խումբ ձկների, և Դորին օգնում է Մարլինին իմանալ Սիդնեյ տանող ճանապարհը։ Բայց Մարլինը շտապում էր փրկել որդուն և չի լսում վերջին նախադասությունը, որտեղ էլ նշվում էր ճանապարհը։ Ուշադրություն չդնելով այդ ամենին նրանք ընկնում են մեդուզաների կույտի կենտրոնում։ Մարլիինին հաջողվում է փրկել նրան ու Դորիին, սակայն նրանք նորից կորցնում են գիտակցությունը։
Մարլինը ուշքի է գալիս կանաչ կրիայի մեջքին, ում անունը Կրաշ էր։ Բացահայտվում է, որ նրանք Դորիի հետ լողում են Հարավ Ավստրալիական հոսքով։ Մարլինը պատմում է Կրաշին իր ու Դորիի արկածների մասին։ Պատմությունը հասնում է մինչև փորահավ Նայդժելային, ով ապրում էր Սիդնեյական նավահանգստում։
Նայդժելան պատմում է այդ պատմությունը Խռիկին և ակվարիումի մնացած բնակիչներին։ Նեմոն լսելով այդ ամենը ևս մեկ անգամ փորձում է կոտրել ակվարիումի քամիչը, և այս անգամ հաջողվում է, սակայն դանտիստը կոտրված քամիչը փոխարինում է նորով։
Մարլինը և Դորին փորձում են գտնել Սիդնեյը, բայց նրանց կուլ է տալիս բեղավոր կետը։ Դորին հասկանում էր կետերի լեզուն և խոսելով կետի հետ, կետը նրանց դուրս է փսխում, և նրանք հայտնվում են Սիդնեյի նավահանգստում։
Անցկացնելով գիշերը նավակի որոնումներում, Մարլինը և Դորին հանդիպում են Նայդժելին, ով խոստանում է Մարլինին տանել Նեմոյի մոտ։
Այդ ժամանակ դանտիստի գրասենյակում հայտվում է Դարլան։ Որպեսզի փախչի նրանից, Նեմոն ձևացնում է մեռած, հուսալով, որ նրան կգցեն զուգարան և նա խողովակներով կհասնի օվկիանոս, սակայն դանտիստը տանում է նրան աղբարկղի մոտ։ Այդ պահին հայտնվում են Նայդժելը և Մարլինը։ Նրանք տեսնելով Նեմոին, ով ձևացնում էր, թե մեռած է, նրանք նույնպես հասկանում են, թե մեռած է։ Եվ որպեսզի փրկեն Նեմոյին, Խռիկը ցատկում է Դարլիի գլուխը և դանտիստը պտտվում և գցելով տոպրակը, որտեղ Նեմոն էր։ Ցավով Մարլինը բաժանվում է Դորիից և լողում է տուն։
Նեմոն հաջողությամբ հասնում է օվկիանոս և հանդիպում Դորիին, ով մոռացել էր ամեն ինչ, բացի իր անունից։ Ճանապարհին տեսնելով «Սիդնեյ» կոյուղու խողովակի վրա գրվածը հիշում է ամեն ինչ, և ուրախանում, որ Նեմոն ողջ է։ Եվ շուտով նրանք հասնում են Մարլինին։
Հոր և որդու հանդիպման երջանկությունը երկար չի տևում։ Դորին Նեմոյի հետ ընկնում են ձկնորսական ցանցի մեջ։ Նեմոն բոլորին հրամայում է լողալ ներքև, որպեսզի պատռվի ցանցը։ Ցանցը պատռվելուց հետո, Նեմոն, Դորին և Մարլինը վերադառնում են տուն։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանոսի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարլին (անգլ.՝ Marlin) - ձուկ-ծաղրածու, Նեմոյի հայրը։ Խելացի, բարի, սակայն ինչ-որ տեղ նաև խիստ։
- Դորի (անգլ.՝ Dory) - կապույտ վիրաբույժ, շատախոս, միամիտ և նպատակասլաց։ Մանկությունից տառապում է կարծրախտով։
- Նեմո (անգլ.՝ Nome) - Մարլինի որդին, պրպտող և չարաճճի։
- Կորալ (անգլ.՝ Coral) - Մարլինի կինը և Նեմոյի մայրը։ Նա միայն հայտնվում է ֆիլմի սկզբում, իսկ հետո զոհ է հանդիսանում։
- Բուգոր (անգլ.՝ Bruce) - սպիտակ շնաձուկ և բուսակեր, ով ցանկանում է ընկերանալ ձկների հետ։
- Խարիսխ (անգլ.՝ Anchor) - ձուկա-մուրճ, բուսակեր և Բուգրայի ընկերը։
- Չավկ (անգլ.՝ Chum) - բուսակեր, Բուգարի և Խարիսխի ընկերը։
- Կրաշ (անգլ.՝ Crush) - 150-ամյա կանաչ կրիա։
- Պրիսկ (անգլ.՝ Squirt) - Կրաշի որդին։
- Պարոն Սքաթ (անգլ.՝ Mr. Ray) - ծովային դպրոցի ուսուցիչ, որտեղ սովորում է Նեմոն։ Հիանալի երգիչ։
- Նիրկ (անգլ.՝ Tad) - դեղին ձուկ-թիթեռնիկ։
- Բիլլ (անգլ.՝ Bill) - ութոտնուկ, Նիրկի հայրը։
- Բլյոստկա (անգլ.՝ Pearl) - Նեմոյի դպրոցական ընկերուհին։
- Թեդ (անգլ.՝ Ted) - Բլյոստկայի հայրը։
- Շելֆիկ (անգլ.՝ Sheldon) - ծովային ձի և Նեմոյի դպրոցական ընկերը։
- Բոբ (անգլ.՝ Bob) - ծովային ձի, Շելֆիկի հայրը։
- Ժաբր (անգլ.՝ Gill) - մավրիտանական իդոլ կոտրված լողակով։ Ի տարբերություն մնացած ակվարիումի բնակիչների, նա ծնվել է օվկիանոսում։
- Դեղձ (անգլ.՝ Peach) - ծովային աստղ, կարողանում է կարդալ։
- Ժակ (անգլ.՝ Jacques) - բժիշկ-ծովախեցգետին։ Սիրում է մաքրութոյւնը և խոսում է ֆրանսիական առոգանությամբ։
- Պղպջակ (անգլ.՝ Bloat) - ձուկ-ոզնի։
- Գրոտ (անգլ.՝ Gurgle) - թագավորական գրամմա։ Ինպես Ժակը, նա ևս սիրում է մաքրությունը։
- Բուլկ (անգլ.՝ Bubbles) - դեղին զեբրոսոմ։ Շատ է սիրում պղպջակներ։
- Բրիզ (անգլ.՝ Bubbles) - Խոսում է իր արտացոլանքի հետ, համարելով նրան իր քրոջը։
- Ֆիլիպ Շերման (անգլ.՝ Philip Sherman) - դանտիստ, Նեմոյին առևանգողը։
- Դարլա Շերման (անգլ.՝ Darla Sherman) - պարոն Շերմանի ութամյա բարեկամուհին։ Չի կարողանում վերաբերվել ձկների հետ, որի պատճառով մահանում են մի շարք ձկներ։
Այլ կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նայդժել (անգլ.՝ Nigel) - ամերիկյան թուխ փորահավ և ակվարիումում ապրող ձկների ընկերը։ Օգնում է Մարլինին և Դորիին գտնել Նեմոյին։
- Ջերալդ (անգլ.՝ Gerald) - ամերիկյան թուխ փորահավ, Նայդժելի ընկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Finding Nemo — 2003.
- ↑ http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
- ↑ 3,0 3,1 Mike Fleming Jr. 'John Carter' Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With 'Finding Nemo' Sequel // Deadline Hollywood — 2012.
- ↑ Behind The Voice Actors — 2009.
- ↑ europeanfilmawards.eu
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=findingnemo.htm
- ↑ http://www.d-zine.se/filmer/hittanemo.htm
- ↑ https://web.archive.org/web/20190720124603/https://www.europeanfilmacademy.org/2003.101.0.html
- ↑ 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Указано в титрах к фильму
- ↑ Егор Беликов (2016 թ․ հունիսի 6). «Режиссёр "В поисках Дори": Я провёл с рыбами 8 лет, не уверен, что смогу ещё». Life.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «В поисках Немо»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «В поисках Немо»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «В поисках Немо»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««В поисках Немо»». на Kinosite.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 21.10.2010-ին.
- «Finding Nemo Trailer 1 HD» (անգլերեն). Վերցված է 21.10.2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փնտրելով Նեմոյին» հոդվածին։ |
|