iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Տարվա_եղանակներ_(Վիվալդի)
Տարվա եղանակներ (Վիվալդի) - Վիքիպեդիա Jump to content

Տարվա եղանակներ (Վիվալդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Վիվալդի

Տարվա եղանակներ (իտալ.՝ Le quattro stagioni), ջութակի չորս կոնցերտներից կազմված շարք, որը գրել է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդին, 1723 թվականին։ Ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է բարոկկո ոճով։ Կոնցերտներն առաջին անգամ հրատարակվել են գրվելուց երկու տարի անց՝ 1725 թվականին։ Կոնցերտների կազմությունը տարբեր է և յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։ Յուրաքանչյուր կոնցերտ սկսվում է սոնետով՝ գրական ուղերձով և ենթադրվում է, որ խոսքերի հեղինակը հենց ինքն է՝ Վիվալդին[1]։ Ամեն մի կոնցերտ պարունակում է երեք ենթակոնցերտներ, տարբեր տեմպերով։ Օրինակ, «Ձմեռը» պարունակում է կծու և խենթ պիցցիկատոներ ու բարձր տոնայնության նոտաներ, շատ արագ տեմպի մեջ, մինչդեռ «Ամառը» շատ մռայլ և դանդաղ է[2]։ Հետագայում Վիվալդին կոնցերտները հարմարացնում է լարային կվարտետի համար։

«Չորս Եղանակները» բաղկացած է հետևյալ մասերից ՝ «Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։

Կոնցերտ № 1 Մի մաժոր, «Գարուն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գարուն. Կոնցերտ Nօ 1, Մի մաժոր, Օպուս 8, RV 269

Concerto No. 1 in E major, Op. 8, RV 269, "La primavera" (Spring)

1․Ալլեգրո (Գարուն եկավ)

2.Լարգո է պիանիսիմո սոմպրե (Քնած հովիվը)

3.Ալլեգրո Պաստորալլե (Գյուղական պար)

Սոնետի տեքստը

Գարուն է գալիս։
Թռչունները տոնում են նրա վերադարձը տոնական երգով,
իսկ կարկաչող աղբյուրները մեղմ շոյվում են զեփյուռով։
Ամպրոպները, որոնք գարնան մունետիկներն են,
բղավում են ՝ նետելով իրենց մութ թիկնոցները երկնքի վրա։
Հետո անհետանում են լռության մեջ, իսկ թռչունները կրկին
իրենց երգով գեղեցիկ, ևս մեկ անգամ հմայում են։
Ծաղկազարդ մարգագետիններում, տերևազարդ ճյուղերը
խշխշում են վերևվում, իսկ այծերի երամը 
օդևանում է հավատարիմ իր շան կողքին։
Պարկապզուկների տոնական այս ձայների ներքո,
այս գարնան փայլուն հովանոցի տակ 
հավերժահարսերն ու հովիվները մեղմ պարում են։

Կոնցերտ № 2 Սոլ մինոր, «Ամառ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամառ. Կոնցերտ Nօ 2, Սոլ մինոր, Օպուս 8, RV 315

Concerto No. 2 in G minor, Op. 8, RV 315, "L'estate" (Summer)

1.Ալլեգրո նոն մոլտո

2.Ադաջիո է պիանո

3.Ալլեգրո Պաստորալլե – Պրեստո է ֆորտե

Սոնետի տեքստը

Այս չոր եղանակին, վառվելով արևից
տանջվում է մարդը, տանջվում հոտը և այրվում սոճին։
Մենք լսում ենք կկվի ձայնը, հետո քաղցր ձայնը տատրակի,
Մեղմ զեփյուռը կենդանացնում է օդը, բայց
հյուսիսային քամին սպառնալով նրան մի կողմ է տանում։
Դողում է հովիվը՝ վախենալով կատաղի փոթորկից ու իր բախտից։
Վախը կայծակից և կատաղի ամպրոպից
խլում է հանգիստը աստիճանաբար, 
ինչպես մոծակ կամ ճանճ, որ կատաղի պտտվում է շուրջդ։
Ավաղ, նրա մտավախություններն արդարացված էին,
Երկնքում ամպրոպներն ու որոտը կարկուտի հետ միասին
Կոտրում են ցորենի հասկերի գլուխներն ու վնասում հացահատիկը։

Կոնցերտ № 3 Ֆա Մաժոր, «Աշուն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշուն. Կոնցերտ Nօ 3, Ֆա մաժոր, Օպուս 8, RV 293

Concerto No. 3 in F major, Op. 8, RV 293, "L'autunno" (Autumn)

1.Ալլեգրո

2.Ադաջիո մոլտո

3.Ալլեգրո

Սոնետի տեքստը

Տոնում է գյուղացին երգով ու պարով, 
Բավականություն ստանում ստացած բերքից։
Եվ արբում են Բաքոսի լիկյորով,
Իսկ խրախճանքն ավարտում քուն մտնելով։
Յուրաքանչյուրը փորձում է երգով ու պարով
թողնել իր հոգնածությունը։
Եվ օդը, որը լի է հաճույքով և աշնան շնչով,
Արթնացնում է նրանց քաղցր քնից։

Նոր լուսաբացի հետ որսորդներն են գալիս,
Իրենց զենքերով,շեփորներով և շներով։
Կենդանիները փախչում են, 
իսկ որսորդները գնում նրանց հետքերով։
Սարսափած և վախեցած զենքերի ու շների
այդ մեծ աղմուկից, փախչում են նրանք խուսափելով մահից։

Կոնցերտ № 4 Ֆա Մինոր, «Ձմեռ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ձմեռ. Կոնցերտ Nօ 4, Ֆա մինոր, Օպուս 8, RV 297

Concerto No. 4 in F minor, Op. 8, RV 297, "L'inverno" (Winter)

1.Ալլեգրո նոն մոլտո

2.Լարգո

3.Ալլեգրո

Սոնետի տեքստը

Սառը ձյան տակ դողացնելով ցրտից,
Ահավոր քամուց շունչը կտրելով,
Վազում են ընկնելով միմյանց ոտքերի տակ,
Իսկ ատամները ցրտից կպչում են իրար։
Մինչև այս ամենը հանդարտվում է, 
օրեր են անցնում և անձրևներ են գալիս։
Մենք դանդաղ ու զգույշ սահում ենք սառցե արահետներով,
Վախենում ենք, որ վայր կընկնենք։
Դողացնում ենք հյուսիսային սառը քամիներից,
Որոնք չնայած փակ դռների՝ ներս են մտնում։
Սա ձմեռ է, որն այնուամենայնիվ,
իր հետ բերում է հաճույք ու բերկրանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Everett, Paul (1996). Vivaldi: The Four Seasons and Other Concertos, Op. 8. Cambridge: Cambridge University Press. էջ 76. ISBN 978-0521404990.
  2. Christine Lee Gengaro. «Program notes: Four Seasons». Los Angeles Chamber Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տարվա եղանակներ (Վիվալդի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարվա եղանակներ (Վիվալդի)» հոդվածին։