iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Տարի
Տարի - Վիքիպեդիա Jump to content

Տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարին ժամանակի միավոր է, որը համապատասխանում է Երկիր մոլորակի առանցքի մեկ պտույտի տևողությանը Արեգակի շուրջ։ Աստղագիտության մեջ այն համապատասխանում է Երկիր մոլորակի սիդերիկ պարբերությանը։

Օրացուցային տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրացուցային տարին ցույց է տալիս օրերի քանակը, որի ընթացքում Երկիրը մի ամբողջ շրջան է պտտվում Արեգակի շուրջ։ Գրիգորյան օրացույցով օրացուցային տարին բաժանվում է 12 ամիսների և ընդգրկում է ոչ նահանջ տարիներին 365 օր, իսկ նահանջ տարիներին՝ 366 օր։

Քանի որ Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ անընդմեջ և անհամաչափ դանդաղում է, աստղագիտական դիտարկումներին համաձայն որոշ տարիներին տարվա տևողությունը երկարացվում է կոորդինացիոն վայրկյանով։

Աստղագիտության մեջ տարվա սկզբի համարժեք չկա։ Գրիգորյան օրացույցով տարին սկսում է հունվարի մեկին։ Այլ օրացույցներում որպես տարվա սկիզբ հաճախ ընտրվել է գարնանային գիշերահավասարի օրը։ Իսկ ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսվա1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ 

Տարվա եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի առանցի թեքությունը տարվա ընթացքում ստեղծում է եղանակները, ինչի արդյունքում փոխվում են նաև ցերեկվա և գիշերվա տևողություները։

Տարին ընդունված է բաժանել չորս տարվա եղանակների, որոնք կոչվում են գարուն, ամառ, աշուն և ձմեռ։ Աստղագիտորեն տարվա եղանակներն իրարից բաժանվում են գիշերահավասարի և առավել երկար լուսային օրվա և գիշերվա օրերին։ Օրացույցով տարվա եղանակների բաժանումը կատարվում է ամիսների 1-ին օրով։

Հետխորհրդային երկրներում հիմնականում գործածվում է օրացուցային եղանակի սահմանումը։ Իսկ եվրոպական երկրներում՝ հիմնականում աստղագիտական տարվա սահմանումը։ Այսինքն՝ գարուն ասելով եվրոպացին հավանաբար նկատի կունենա մարտի 21-ից մինչև հունիսի 21-ը ընկած ժամանակահատվածը, իսկ ռուսը՝ մարտի 1-ից մայիսի 31-ը։

Այլ գործածումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության ոլորտում հաճախ օգտագործվում է ուսումնական տարվա գաղափարը։

Ֆինանսական տարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում հաշվապահության մեջ օգտագործվում է ֆինանսական տարվա գաղափարը։ Այն թույլ է տալիս ձեռնարկություններին ընտրել տարեկան հաշվետվություն կազմելու և ներկայացնելու համար այլ սկզբի ժամկետ ընտրել։