iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Վասիլի_Լեոնտև
Վասիլի Լեոնտև - Վիքիպեդիա Jump to content

Վասիլի Լեոնտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Լեոնտև
ռուս.՝ Василий Леонтьев
Ծնվել էօգոստոսի 5, 1906(1906-08-05)[1][2][3][…]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1999(1999-02-05)[1][3][4][…] (92 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ և մանկավարժ
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան[5] և Հարվարդի համալսարան[5]
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[7]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան[5], Հարվարդի համալսարան[5] և HU Berlin[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][9] և ռուսերեն[10][9]
Գիտական ղեկավարՎլադիսլավ Բորտկևիչ[11] և Վեռներ Զոմբարտ[11]
Եղել է գիտական ղեկավարՊոլ Սամուելսոն, Թոմաս Շելլինգ, Ռոբերտ Մերտոն Սոլոու, Քենեթ Է. Այվերսոն, Վեռնոն Սմիթ, Ռիչարդ Է. Քվանդտ, Դեյլ Յորգենսոն, Մայքլ Ք․ Լովել, Karen R. Polenske?, Ռոբերտ Թրիֆին, Աբրամ Բերգսոն, Ջոն Բուր Ուիլյամս, Հոլիս Չեների, Ալան Ս. Ման[11], Ուիլյամ Ն. Փարքեր, Ալֆրեդ Հասքել Կոնրադ, Ռիչարդ Դեյ, Ջեյմս Մ. Մալքոմսոն[12], Արթուր Մաքէվան[11], Leon Nathan Moses?[11] և James Mitchell Henderson?[11]
Հայտնի աշակերտներՊոլ Սամուելսոն
Ազդվել էԼեոն Վալրաս
Պարգևներ
Ամուսին(ներ)Estelle Marks?
Երեխա(ներ)Svetlana Alpers?
Կայքwassily.leontief.net
 Wassily Leontief Վիքիպահեստում

Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (ռուս.՝ Василий Васильевич Леонтьев, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1999(1999-02-05)[1][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, 1973 թվականի Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության գծով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մյունխենում։ Նրա հայրը եղել է Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921 թվականին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925 թվականին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։ Տիրապետել է տարբեր լեզուների, զբաղվել համաշխարհային տնտեսագիտական գրականության ուսումնասիրմամբ։

Լեոնտևը նաև զբաղվել է տնտեսության աշխարհագրությամբ, ապա, հետազոտություններ կատարելու նպատակով, տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել ռուսական ծագում ունեցող Վլադիրմիր Բորտկևիչի ղեկավարությամբ։ Թեզը նվիրված էր ժողովրդական տնտեսությանը որպես անընդհատ գործընթացի։ Դոկտորի կոչում է ստացել 1928 թվականին։ Լեոնտևի տնտեսագիտական մտածողությանը էապես նպաստել է նրա մաթեմատիկական պատրաստվածությունը։ Նրա առաջին գիտական հոդվածը նվիրված է եղել ԽՍՀՄ-ի 1923-24 թվականների ժողտնտեսությանը և տպագրվել է խորհրդային «Պլանային տնտեսություն» ամսագրում։

1929 թվականին Լեոնտևը գործուղվել է Չինաստան որպես տնտեսագետ-խորհրդական։

1931 թվականին ամերիկյան ականավոր տնտեսագետ Ու. Միտչելի հրավերքով նա մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է ստացել Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոում (National Bureau of Economic Research

1932 թվականից Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, որտեղ կազմակերպել է «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծ» գիտական կոլեկտիվը։ Ոչ ուշ նրա մոտ են մեկնել նաև նրա ծնողերը։ «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծը» նա ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում մշակվել են բազմաթիվ գծային հավասարումներ, ստեղծվել է բարդ մաթեմատիկական ապարատ՝ «Ծախսեր-արտադրություն» բանաձևին համապատասխան։ Դրանց լուծումը պահանջել է լուրջ հաշվողական տեխնիկա։

1973 թվականին իր հետազոտությունների համար Լեոնտևը արժանացել է Նոբելյանի մրցանակի։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով՝ կապված արտադրական թափոնների արդյունքում միջավայրի աղտոտման հետ։

1975 թվականին Լեոնտևը Նյու Յորքի համալսարանում կազմակերպել է և մինչև 1986 թվականը ղեկավարել տնտեսագիտական համալսարանը։

ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Լեոնտևը ամուսնացել է բանաստեղծուհի Էսթել Հելլենի Մարքսի հետ։ Վերջին տարիներին ապրել է Նյու Յորքում։ Նրա միակ դուստրը՝ Սվետլանա Ալպերսը, դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր (Բերկլիում)։ 1980-1990-ականներին Լեոնտևը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։ Նա և իր հարազատները բազմիցս եղել են Պետերբուրգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 81-82։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լեոնտև» հոդվածին։