Սուրբ Բարդուղիմեոսի կղզի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Բարդուղիմեոսի կղզի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | overseas collectivity of France? | ||||
Մտնում է | Ֆրանսիա | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն | ||||
Մայրաքաղաք | Gustavia? | ||||
Ազգաբնակչություն | ▲10 124 մարդ (2018)[1] | ||||
Հիմն | Մարսելյոզ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 15, 2007 թ. | ||||
Արժույթ | եվրո | ||||
Ժամային գոտի | ADT? | ||||
Հեռախոսային կոդ | +590 | ||||
Ինտերնետ-դոմեն | .bl | ||||
comstbarth.fr(ֆր.) |
Ֆրանսիայի անդրծովյան համայնք Սեն Բարթելմին (ֆրանսերեն՝ Collectivité de Saint-Barthélemy), համանուն կղզի և մի քանի կղզյակներ զբաղեցնող համայնք է Կարիբյան ծովում, Վեստ Ինդիաում։ Ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 22-ին։ Մինչև այդ տարածքը մտնում էր Ֆրանսիայի անդրծովյան Գվադելուպա դեպարտամենտի կազմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեն Բարթելմի կղզին գտնվում է Հողմակողմ կղզուց դեպի հյուսիս։ Գտնվում է 200 կմ հոռավորության վրա Գվադելուպա կղզուց, Սեն-Մարտեն կղզու հարևանությամբ։
Կղզու ափերը ժայռոտ են, շրջապատված են կորալյան խութերով և մանր կղզիներով։ Կենտրոնական հատվածը լեռնոտ է (ամենաբարձր կետ՝ 286 մ)։ Կղզում բացակայում են գետերն և գետակները:Կլիման արևադարձային է, ջերմաստիճանը համարյա անփոփոխ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին բացահայտել է Քրիստափոր Կոլոմբոսը 1493 թվականին։ 1648 թվականին կղզի են ներգաղթել ֆրանսիացիները։ 1784 թվականին Ֆրանսիան Սան-Բարթելմին վաճառեց շվեդներին։ 1801 թվականին կղզին գրավեցին անգլիացիները, բայց 1802 թվականին անգլիացիները կղզին վերադարձրեցին Շվեդիային։ 1847 թվականին Շվեդիայի կառավարությունը սևամորթ-ստրուկներին ազատություն տվեցին։ Նրանց մեծամասնությունը արտագաղթեցին կղզուց և ներգաղթեցին Գվադելուպա։ 1877 թվականի օգոստոսի 10_ին Փարիզում կնքված պայմանգրի համաձայն կղզին նորից անցավ Ֆրանսիային։ Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II կղզին վերադարձրեց 320000 ֆրանկ գումարի դիմաց։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում 2011 թվականի տվյալներով բնակվում է 9035 մարդ։
Էթնիկ կազմը՝ եվրոպացիներ, մուլատներ, սևամորթներ, գվադելուպյան մետիսներ։
Բնակչությունը խոսում է ֆրանսերեն, կրեոլերեն, անգլերեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բարդուղիմեոսի կղզի» հոդվածին։ |
|
|
- Երկրներ այբբենական կարգով
- Հյուսիսային Ամերիկայի երկրներ
- Կղզիներ այբբենական կարգով
- Կարիբյան ծովի կղզիներ
- Ֆրանսախոս երկրներ
- Կղզի պետություններ
- 1648 հիմնադրված պետություններ և տարածքներ
- Ֆրանսիայի կղզիներ
- Ֆրանսիայի նախկին գաղութներ
- 2007 հիմնադրումներ Հյուսիսային Ամերիկայում
- 2007 հիմնադրումներ Ֆրանսիայում
- 1878 հիմնադրումներ Հյուսիսային Ամերիկայում
- 1784 հիմնադրումներ Հյուսիսային Ամերիկայում
- 1648 հիմնադրումներ Հյուսիսային Ամերիկայում
- Անավարտ հոդվածներ Ֆրանսիայի մասին