Սխուլ
Սխուլ | |
---|---|
Տեսակ | քարանձավ, հնագիտական հուշարձան և արգելոց |
Երկիր | Իսրայել |
Վարչատարածք | Հայֆայի մարզ |
Մասն է | Նահալ Մեարոթ (արգելոց) |
Սխուլ, քարանձավ Իսրայելում՝ Կարմել լեռան վրա։ Գտնվում է Հայֆա քաղաքից 20 կմ հարավ և Միջերկրական ծովի ափերից 3 կմ հեռավորության վրա։
Նախապատմական հողակտորն առաջին անգամ պեղվել է 1928 թվականի ամռանը Դորոթի Գարոդի կողմից[1]։
Սխուլում հերթափոխով ապրել են նեանդերթալյան մարդը (130 և 65-47 հազար տարի առաջ), ապա՝ գիտակից մարդը (130-80 և 47 հազար տարի հետո)[2]։ Քարանձավը բնակեցված է եղել միջին պալեոլիթի շրջանում՝ 200-45 հազար տարի առաջ[3]։
Սխուլ քարանձավում հայտնաբերվել է 14 կմախք, որոնց մեծ մասը 1932 թվականին հայտնաբերել է Թեոդոր Մաք-Քոունը (Theodore D. McCown)։ Սխուլի նեանդերթալցիները Սխուլ-Կաֆզեհ մերձավորարևելյան հոմինիդների ավելի առաջադեմ խմբին են պատկանում, որոնք տարբերվում են ավելի պարզունակ և Թաբունի, Ամուդ և Քեբարա քարանձավների եվրոպական նեանդերթալցիներին նմանվող տեղական գտածոներից[4]։
Սխուլ քարանձավից հայտնաբերված գտածոները և Նահալ Մեարոթ արգելոցի այլ քարանձավներում և Մուգարեթ Էլ Զութիե քարանձավում հայտնաբերված պեղումները 1939 թվականին Արթուր Քեյթը և Թեոդոր Մաք Քոունը դասակարգել են որպես Palaeoanthropus palestinensis տեսակ՝ հայդելբերգյան մարդու հետնորդ[5][6][7]։
Սխուլ IV-ի 100 հազար տարվա հնություն ունեցող նախակրնկի ոսկորը մորֆոլոգիական համընկնումներ ունի սիբիրական Բայգարի հոմինիդի նախակրնկային ոսկորի հետ, որն 43 հազար տարեկան է[8][9]։ Սարատովի մարզի Մերովի կղզում հայտնաբերված ծոծրակի ոսկորը նմանվում է հնամենի սափինեսի Սխուլ V-ի հետ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dorothy Garrod: Excavations in the Mugharet el-Wad, near Athlit, April-June 1929. Quarterly Statement of the Palestine Exploration Fund 61, S. 220—222
- ↑ Три продырявленные ракушки заставляют по-новому взглянуть на зарождение человеческой культуры
- ↑ Olson, S. Mapping Human History. Houghton Mifflin, New York (2003). p.74—75.
- ↑ Кроманьонцы, древний человек, ископаемый человек
- ↑ The Palaeolithic Origins of Human Burial, Paul Pettitt, 2013, p. 59
- ↑ Human Adaptation in the Asian Palaeolithic: Hominin Dispersal and Behaviour during the Late Quaternary, Ryan J. Rabett, 2012, p90
- ↑ The stone age of Mount Carmel : report of the Joint Expedition of the British School of Archaeology in Jerusalem and the American School of Prehistoric Research, 1929—1934, p. 18
- ↑ Дробышевский, Станислав Владимирович Новые данные к эволюции человека
- ↑ Ражев Д. И., Косинцев П. А., Кузьмин Я. В. Плейстоценовая таранная кость (os talus) человека с местонахождения Байгара (центр Западной Сибири)
- ↑ Харитонов В. М. Находки ископаемых гоминид на территории Восточной Европы и сопредельных регионов Азии (Часть 2)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սխուլ
- Նեանդերթալցիների ճակատագիրը
- Wesley A. Niewoehner: Behavioral inferences from the Skhul/Qafzeh early modern human hand remains Արխիվացված 2021-05-25 Wayback Machine
- Схул — Skhul — Мугарет-эс-Схул, Козья пещера; Es-Skhul, Mugharet es-Skhul, Cave of the Kids
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխուլ» հոդվածին։ |
|