Սինոպե (արբանյակ)
Սինոպե (Յուպիտեր IX) Sinope | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 21 հուլիս 1914 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 18,3[1] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 540 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 18 237 600 կմ |
Ապոհելին | 30 191 200 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,25[2] |
Սիդերիկ պարբերություն | 724,1 օր (1,95 երկրային տարի)[2] |
Ուղեծրային արագություն | 2,252 կմ/վ |
Թեքվածություն | 128° (խավարածրի հարթության նկատմամբ) 153,12° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~19 կմ[3][4] |
Մակերևույթի մակերես | ~4500 կմ2 |
Ծավալ | ~28 700 կմ3 |
Զանգված | 7,5×1016 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված)[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,014 մ/վ2 (0,001 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,023 կմ/վ |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն)[3][4] |
Մթնոլորտային տվյալներ |
Սինոպե (հուն․՝ Σινώπη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Լիկի աստղադիտարանում Սեթ Նիկոլսոնի կողմից, 1914 թվականին[5]։ Անվանվել է Հունական դիցաբանության կերպար Սինոպեի անունով։
Արբանյակը անունը ստացել է 1975 թվականին[6][7], մինչ այդ այն կոչվում էր Յուպիտեր IX: 1955-ց մինչ 1975-ը ընկած ժամանակահատվածում արբանյակը երբեմն անվանում էին «Հադես»[8]։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինոպեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[2], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ։ Սինոպեն հատկացվում է Յուպիտերի արբանյակների Պասիֆեի խմբին[4]։ Այնուամենայնիվ, նրա խմբի անդամներից տարբերվող միջին թեքվածության և գույնի պատճառով Սինոպեն կարող է լինել նաև անկախ մարմին, որի որսումը տեղի է ունեցել այլ պայմաններում, և կապված չէ խմբի մյուս անդամների ծագման պատճառի հետ[9]։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինոպեի տրամագիծը գնահատվում է 38 կմ (ենթադրելով, որ ալբեդոն 0,04 է)[4]։ Արբանյակը կարմիր է[9], ի տարբերություն Պասիֆեի, որը գորշ է։
Սինոպեի ինֆրակարմիր սպեկտրը նման է D դասի աստերոիդներին, և տարբերվում է Պասիֆեից[10]։ Այս տարբերությունները խոսում են այդ երկու մարմինների ծագման տարբեր աղբյուրների մասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jacobson, R. A. (2000). «The Orbits of the Outer Jovian Satellites». Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Scott S. Sheppard; and David C. Jewitt; An Abundant Population of Small Irregular Satellites Around Jupiter, Nature, Vol. 423 (May 2003), pp. 261-263
- ↑ Nicholson, S. B. (1914). «Discovery of the Ninth Satellite of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 26: 197–198. Bibcode:1914PASP...26..197N. doi:10.1086/122336. PMC 1090718.
- ↑ Nicholson, S. B. (1939 թ․ ապրիլ). «The Satellites of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 51 (300): 85–94. Bibcode:1939PASP...51...85N. doi:10.1086/125010. (in which he declines to name the recently discovered satellites (pp. 93–94))
- ↑ IAUC 2846: Satellites of Jupiter 1974 October (naming the moon)
- ↑ Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 0-13-478107-4.
- ↑ 9,0 9,1 Tommy Grav; Matthew J. Holman; Brett J. Gladman; and Kaare Aksnes; Photometric Survey of the Irregular Satellites, Icarus, Vol. 166 (2003), pp. 33-45
- ↑ Grav, T.; Holman, M. J. (2004). «Near-Infrared Photometry of the Irregular Satellites of Jupiter and Saturn». The Astrophysical Journal. 605 (2): L141–L144. arXiv:astro-ph/0312571. Bibcode:2004ApJ...605L.141G. doi:10.1086/420881.
|