Ռաբբի
Արտաքին տեսք
Ռաբբի, ռաբբին, ռաբբոն (եբրայերեն՝ רַבִּי, բառացի՝ իմ վարդապետ կամ ուսուցիչ), հուդայականության մեջ բարձրաստիճան սպասավոր, համայնքի օրենսգետ, դատավոր, կրոնական, քաղաքական և տնտեսական կյանքի կառավարիչ։ Ռաբբիի անվանումից առաջացած Ռաբունի բարձրագույն և պատվավոր տիտղոսը տրվել է ոչ ավելի, քան յոթ առավել հռչակավոր և իմաստուն անձանց (հետագայում առաքյալներն այդ տիտղոսը վերագրել են նաև Հիսուս Քրիստոսին)։
Միջնադարյան Հայաստանում ռաբունի տիտղոսով մեծարվել են մի շարք հայ անվանի գիտնականներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 556)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբբի» հոդվածին։ |
|