iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Չիլիի_վարչական_բաժանում
Չիլիի վարչական բաժանում - Վիքիպեդիա Jump to content

Չիլիի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։

Ժամանակակից բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիի տարածշրջանները

Վարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝

  1. 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
  2. 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
  3. 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան

Տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտի թեկնածությունը առաջարկում է Տարածաշրջանի նախարարության քարտուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[1]: Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional

Ամեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետարանից (Gobernación Provincial), որոնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետեչը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։

Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որն իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։

Ամեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna

Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։

Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների

Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ

Ժամանակակից վարչական միավորների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Վարչկենտրոն Նահանգներ Վարչկենտրոն Համայնքներ
XV Արիկա և Պարինակոտա Արիկա Արիկա Արիկա
Պարինակոտա Պուտրե
I Տարապակա Իկիկե Տամարուգալ Պոսո Ալմոնտե
Իկիկե Իկիկե
II Անտոֆագաստա Անտոֆագաստա Տոկոպիլյա Տոկոպիլյա
Էլ Լոա Կալամա
Անտոֆագաստա Անտոֆագաստա
III Ատակամա Կոպյապո Չանյարալ Չանյարալ
Կոպյապո Կոպյապո
Ուասկո Վալյենար
IV Կոկիմբո Լա Սերենա Էլկի Կոկիմբո
Լիմարի Օվալյե
Չոապա Իլյապել
V Վալպարաիսո Վալպարաիսո Պետորկա Լա Լիգուա
Լոս Անդես Լոս Անդես
Սան Ֆելիպե դե Ակոնկագուա Սան Ֆելիպե
Կիլյոտա Կիլյոտա
Վալպարաիսո Վալպարաիսո
Մարգա Մարգա Քիլպուե
Սան Անտոնիո Սան Անտոնիո
Զատկի կղզի Անգա Ռոա Զատկի կղզի
VI Օ'Հիգինս Ռանկագուա Կաչապոալ Ռանկագուա
Կոլչագուա Սան Ֆերնանդո
Կարդենալ Կարո Պիչիլեմու
VII Մաուլե Տալկա Կուրիկո Կուրիկո
Տալկա Տալկա
Լինարես Լինարես
Կաուկենես Կաուկենես
VIII Բիոբիո Կոնսեպսիոն Նյուբլե Չիլյան
Բիոբիո Լոս Անխելես
Կոնսեպսիոն Կոնսեպսիոն
Արաուկո Լեբու
IX Արուկանիա Տեմուկո Մելյեկո Անգոլ
Կաուտին Տեմուկո
XIV Լոս Ռիոս Վալդիվիա Վալդիվիա Վալդիվիա
Ռանկո Լա Յունիոն
X Լոս Լագոս Պուերտո Մոնտ Օսորնո Օսորնո
Լյանկիուե Պուերտո Մոնտ
Չիլոե Կաստրո
Պալենա Չայտեն
XI Այսեն Կոյայկե Կոյայկե Կոյայկե
Այսեն Պուերտո Այսեն
Խեներալ Կարերա Չիլե Չիկո
Կապիտան Պրատ Կոխրանե
XII Մագալանես և Չիլիական Անտարկտիկա Պունտա Արենաս Ուլտիմա Էսպերանզա Պուերտո Նատալես
Մագալանես Պունտա Արենաս
Տիերա դել Ֆուեգո Պորվենիր
Չիլիական Անտարկտիկա Պուերտո Ուիլյամս
Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան Սանտյագո Չակաբուկո Կոլինա
Կորդիլյերա Պուենտե Ալտո
Մայպո Սան Բերնարդո
Տալագանտե Տալագանտե
Մելիպիլա Մելիպիլա
Սանտյագո Սանտյագո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.