iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Չարլզ_Կոնրադ
Չարլզ Կոնրադ - Վիքիպեդիա Jump to content

Չարլզ Կոնրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Կոնրադ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1930(1930-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 1999(1999-07-08)[1][4][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՕխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1953), Darrow School?, The Haverford School? և United States Naval Test Pilot School?
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, օդաչու և ավտոարշավորդ
ԱշխատավայրՆԱՍԱ
ԱմուսինՋեյն Կոնրադ[6]
Պարգևներ և
մրցանակներ
 Pete Conrad Վիքիպահեստում

Չարլզ (Փիթ) Կոնրադ կրտսեր (անգլ.՝ Charles "Pete" Conrad Jr., հունիսի 2, 1930(1930-06-02)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 8, 1999(1999-07-08)[1][4][2][…], Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։

Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1953), Մերիլենդի նահանգի փորձարկող օդաչուների ռազմածովային դպրոցը (1961ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի օգոստոսի 21-29-ը, Գորդոն Կուպերի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-5» տիեզերանավով։ Երկրորդ անգամ տիեզերք է թռել 1966 թվականի սեպտեմբերի 12-ին, Ռիչարդ Գորդոնի հետ, որպես «Զեմինի-11» տիեզերանավի հրամանատար։ 1969 թ. նոյեմբերի 14-24-ը, Գորդոնի և Ալան Բինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-12» տիեզերանավով՝ «Երկիր-Լուսին-Երկիր» երթուղով։ 1969 թ. նոյեմբերի 19-ին, Բինի հետ, վայրէջք է կատարել Փոթորիկների օվկիանոսում, երկու անգամ դուրս է եկել Լուսնի մակերևույթ։ Կոնրադը իր չորրորդ թռիչքը կատարել է 1973 թվականի մայիսի 25-ին, Ջ. Քերվինի և Պ. Վեյցի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար։ Թռիչքից 9 ժ հետո տիեզերանավը կցվել է 1973 թվականի մայիսի 14-ից ուղեծրում գտնվող «Սքայլեբ» ուղեծրային գիտակայանի հետ։ Համատեղ թռիչքը տևել է շուրջ 659 ժ, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 672 ժ 50 ր։ Թռիչքի ընթացքում երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք (5 ժ ընդհանուր տևողությամբ)։

Չորս թռիչքների ընթացքում Կոնրադը տիեզերքում եղել է ընդամենը 1179 ժամ 39 րոպե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Կոնրադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 584