Ուտիերեն
Ուտիերեն Ուդին մուզ | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Վրաստան |
Շրջաններ | Ադրբեջան (Կուտկաշեն և Վարդաշեն), Հայաստան (Տավուշ), Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս) և Վրաստան (Ղվարել) |
Խոսողների քանակ | 8000 մարդ (անհայտ) |
Լեզվակիրների թիվը | 3800 Ադրբեջանում (2009-ի մարդահամար)[1] 2800 Ռուսաստանում և Վրաստանում (ամսաթիվ չկա) և անհայտ թվով Հայաստանում[2] |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան լեզուներ |
Գրերի համակարգ | կյուրեղագիր և լատինական այբուբեն |
IETF | udi |
ISO 639-3 | udi |
Ուտիերենը UNESCO-ի Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլասում դասակարգվել է որպես խիստ վտանգված լեզու | |
Udi language Վիքիպահեստում |
Ուտիերեն (նաև՝ ուդիերեն), ուտիների լեզուն է, կովկասյան լեզուներից մեկը։ Մտնում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան (արևելակովկասյան) ճյուղի լեզգիական խմբի մեջ[3], որը բաժանված է երկու բարբառի՝ նիժի և վարդաշենի[4][5]։ Նրանց տարբերության աստիճանը չի խանգարում նրանց փոխըմբռնմանը, թեև յուրաքանչյուր բարբառ զարգանում է ինքնուրույն։ Ենթադրվում է, որ նրա ավելի վաղ ձևը եղել է Աղվանքի հիմնական լեզուն, որը ձգվում էր հարավային Դաղստանից մինչև ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևելյան շրջաններ[6]։ Հին ուտիերենը կոչվում է նաև աղվաներեն[7] և, հնարավոր է, որ համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների կողմից մատնանշված «գարգարյան» լեզվին[6]։ Աղվանական գրային համակարգի ստեղծման մասին պատմում են հին հայ պատմիչներ Կորյունը, Մովսես Խորենացին, Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը։ Հայ պատմիչներից նրա գոյության մասին ուղղակի վկայություններ ունեն նաև Եղիշեն, Ղևոնդը և որոշ այլ աղբյուրներ։ Նշված միջնադարյան բոլոր հեղինակները միակարծիք են մի բանում՝ աղվանական այբուբենը, ինչպես նաև հայերենն ու վրացականը, ստեղծել է սուրբ Մեսրոպ Մաշտոցը։
Ուտիերենով խոսում է մոտ 4000 մարդ Ադրբեջանի Նիժ գյուղում, Գաբալայի շրջանում, Վարդաշենի շրջանում, ինչպես նաև Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի որոշ մասերում։ Խոսվում է նաև Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ գյուղերում և Վրաստանի Կախեթի մարզի Ղվարելի շրջանի Զինոբիան գյուղում (նախկին Հոկտեմբեր) էթնիկ ուտիների կողմից։ Միաժամանակ այն համարվում է գիր չունեցող լեզու, թեև վերջին շրջանում ջանքեր են գործադրվում գրավոր լեզվի ստեղծման ուղղությամբ։ Ուտիերենը օգտագործվում է միայն առօրյա կյանքում։ Ուտիները որպես պաշտոնական լեզու օգտագործում են այն երկրի լեզուն, որտեղ ապրում են՝ Ադրբեջանում՝ ադրբեջաներեն, Ռուսաստանում՝ ռուսերեն, Ղազախստանում՝ ռուսերեն և ղազախերեն, Վրաստանում՝ վրացերեն, Հայաստանում՝ հայերեն և այլն։ Ուտինների մեծ մասը երկլեզու են, հաճախ՝ եռալեզու։
Ուտիերենը անհետացող լեզու է[8], ՅՈՒՆԵՍԿՕ-ի Անհետացող լեզուների Կարմիր գիրքում դասակարգված է որպես «խիստ վտանգված»[9]։
Անգիր լեզու է։ Հնչյունական համակարգում առկա են կոկորդային պայթականներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածքը։ Պատկանում է կցական լեզուներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտիերեն լեզուն ամենահարմար կերպով կարելի է բաժանել հինգ պատմական փուլերի[10].
Վաղ ուտիերեն | մոտ մ.թ.ա. 2000 – մ.թ 300 |
Հին ուտիերեն | 300 – 900 |
Միջին ուտիերեն | 900 – 1800 |
Վաղ ժամանակակից ուտիերեն | 1800 – 1920 |
Ժամանակակից ուտիերեն | 1920 – ներկա ժամանակներ |
700 թվականից անմիջապես հետո հին ուտիերեն լեզուն, հավանաբար, դադարել էր օգտագործվել որևէ այլ նպատակի համար, քան որպես Աղվանական եկեղեցու պատարագային լեզու[11]։ 1983 թվականին խոսողների թիվը՝ մոտ 7 հազար էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Udi». Ethnologue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Lewis, M. Paul; Gary F. Simons; Charles D. Fennig, eds. (2013). Ethnologue: Languages of the World (17th ed.). Dallas, Texas: SIL International.
- ↑ Gippert & Schulze (2007), էջ. 208.
- ↑ «Языки мира: Кавказские языки. М., 1999. (Джейранишвили, Е. Ф. Удинский язык (сс. 453—458).)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Панчевидзе В. Н., Джейранишвили Е. Ф. — Удинский язык//Языки народов СССР. Т.4, Иберийско-кавказские языки М., 1967.
- ↑ 6,0 6,1 Gippert & Schulze (2007), էջ. 210.
- ↑ Gippert & Schulze (2007), էջ. 201.
- ↑ Published in: Encyclopedia of the world’s endangered languages. Edited by Christopher Moseley. London & New York: Routledge, 2007. 211–280.
- ↑ UNESCO Interactive Atlas of the World's Languages in Danger
- ↑ Schulze (2005).
- ↑ Schulze (2005), էջ. 23.
- ↑ Schulze (2005), էջ. 22.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտիերեն» հոդվածին։ |
|