Ոսկե ձի
Ոսկե ձի | |
---|---|
Ենթաեսակ | կինոփառատոն և մրցանակաբաշխություն |
Երկիր | Թայվան |
Վայր | Թայբեյ |
Առաջինը | 1962 |
goldenhorse.org.tw(չին.)(անգլ.) | |
Golden Horse Awards Վիքիպահեստում |
Թայբեյի կինոփառատոն և մրցանակ Golden Horse (չինարեն ավանդ. 台北金馬影展 , պինին: Táiběi Jīnmǎ Yǐngzhǎn), Թայվանի մայրաքաղաք Թայբեյում անցկացվող ամենամյա կինոփառատոն և մրցանակաբաշխություն նույնանուն կինոմրցանակներով։
Golden Horse-ը Թայվանի ամենամյա մրցանակներից է հեռուստաարդյունաբերության մեջ Golden Bell Awards-ի և երաժշտության մեջ Golden Melody Awards-ի հետ։ Միաժամանակ այն համարվում է չինական շրջանի ամենահեղինակավոր չորս կինոմրցանակներից մեկը՝ Հոնկոնգի կինոմրցանակի և «Ոսկե աքաղաղ» ու «Հարյուր ծաղիկներ» մրցանակների հետ միասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնը հիմնադրվել է 1962 թվականին Թայվանի կառավարության տեղեկատվական կենտրոնի կողմից թայվանական կինոյի զարգացման խթանման նպատակով, ինչին է նվիրվել «Mandarin Film Award Regulation of Year 1962» օրենսդրական ակտը, և դարձել է փառատոններից առաջինը, որը մասնագիտանում է հենց չինական կինոյում։
Փառատոնի և մրցանակի անվանումը (չինարեն ավանդ. 金馬 , պինին: jīn mǎ, պալլ.: ցզին մա, այսինքն՝ «ոսկե ձի») ստեղծվել է որպես Ցզինմեն (չինարեն ավանդ. 金門 ) և Մացզու (չինարեն ավանդ. 馬祖 ) կղզեխմբերի անվանումների առաջին հիերոգլիֆների կոմբինացիա[1]։
Կինոփառատոնի ավանդույթը և հիմնական կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Golden Horse փառատոնը կազմակերպվում է Taipei Golden Horse Film Festival Executive Committee-ի կողմից, որոնք իրենց պատմության սկզբում ենթարկվում էին Թայվանի կառավարության տեղեկատվական կենտրոնին, իսկ ավելի ուշ՝ «Չինական Հանրապետության կինոզարգացման հիմնադրամին» (The Motion Picture Development Foundation of Republic of China)։ Կազմակերպիչները ներկայացնում են առաջադրումները ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, կարճ ցանկը հայտարարվում է հոկտեմբերին երկաստիճան ընտրությունից հետո, ապա վերջնական հաղթողներն ընտրվում են ժյուրիի կողմից փակ քվեարկությամբ, հայտարարվում և պարգևատրվում են Թայբեյում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ (չնայած եղել են կինոփառատոնի անցկացման մի քանի դեպքեր Թայվանի այլ խոշոր քաղաքներում), որպես կանոն, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ առաջադրված ֆիլմերի մեկ ամիս շարունակվող ցուցադրությունից հետո։
Մրցույթին մասնակցության համար թույլատրվում են ցանկացած երկրի արտադրության ֆիլմեր (1996 թվականին հանվել է ՉԺՀ ֆիլմերի՝ մրցույթին մասնակցության սահմանափակումը), որոնց նկարահանումը ավարտվել է ոչ շուտ, քան նախորդ տարվա օգոստոսի 1-ը և որոնք չեն մանսակցել մրցույթին նախկինում, ինչպես նաև` բավարարում են երկու հիմնական չափանիշների․
- Ֆիլմը պետք է նկարահանված լինի հիմնականում (ավելի քան 50 %-ը) չինարենի ցանկացած բարբառով, կամ,
- Ռեժիսորը և ֆիլմի ստեղծման հիմնական խմբի նվազագույնը հինգ անդամ, յուրաքանչյուրը առանձին կատեգորիաներից, որոնք որոշվում են անհատական մրցանակների կատեգորիաներով (գլխավոր և երկրորդ պլանի կանանց և տղամարդկանց դերեր, սցենարիստ, օպերատոր, մոնտաժող և այլն), պետք է լինեն չինական ծագման[2]։
Բացի այդ՝ ֆիլմերին ներկայացվում են մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք որոշվում են մինչև փառատոնը և այդ ընթացքում։
Մրցանակի կազմում ընդգրկված է ոսկե ձին, պարգևատրման դիպլոմը կամ հավաստագիրը, ինչպես նաև` մրցութային կատեգորիաների համար 50-ից մինչև 500 հազար NT$ (լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմի համար)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «台北金馬影展>關於我們>簡介». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Submission guidelines Արխիվացված 2011-11-11 Wayback Machine-ը փառատոնի պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 金馬獎官方網站 Կինոփառատոնի և կինոմրցանակի պաշտոնական կայք(չին.)(անգլ.).
- Կինոմրցանակի բաժինը Արխիվացված 2010-01-20 Wayback Machine Internet Movie Database կայքում(անգլ.).
- Taiwan Culture Portal: 47th Golden Horse Awards Herald a Renaissance in Taiwan’s Film Industry (in English) Արխիվացված 2011-08-16 Wayback Machine
- http://sensesofcinema.com/2004/festival-reports/golden_horse/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ձի» հոդվածին։ |
|