iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Շվեդիայի_վարչական_բաժանում
Շվեդիայի վարչական բաժանում - Վիքիպեդիա Jump to content

Շվեդիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի վարչական բաժանում

Շվեդիայի Թագավորությունը բաժանված է 21 շրջանի, որոնք կոչվում են լեն (շվեդ.՝ län)։ Լյոները բաժանված են 290 կոմունաների։

Լեները, փոխարիներլով Շվեդիայի բաժանումը պատմական շրջանների (շվեդ.՝ landskap), հիմնադրված են եղել 1634 թվականին ռիքսկանցլեր Աքսել Օքսենշերնայի նախաձեռնությամբ տարածքի ավելի արդյունավետ կառավարման նպատակով։ Այդ ժամանակ «լեն» բառը ուներ «հայրենակալվածք» իմաստը։

Ամենը լենը ունի Շվեդիայի կառավարության կողմից նշանակվող սեփական վարչություն (շվեդ.՝ länsstyrelse (sv)), որը լենի, ինչպես նաև խորհրդարանի՝ ռիքսդագի, ներկայացուցիչ է հանդիսանում։ Լենի վարչության գլխավոր նպատակն է տեղական կառավարման կոորդինացումը համաձայն Շվեդիայի կառավարության և Ռիքսդագի քաղաքականության հետ մեկ կողմից, և տեղական յուրահարտկությունների և պահանջների մյուս կողմից։

Բացի այդ, ամեն լենում կա տեղական կառավարման իր ընտրովի մարմինը՝ լանդստինգը (շվեդ.՝ landsting (sv)), որի գլխավոր նպատակներից է լենում սոցիալական և բժշկական սպասարկման ապահովումը։

Լյոների քարտեզը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի լեները

Համեմատելով Շվեդիայի պատմական շրջանները լեների հետ, կարելի շատ նմանություններ գտնել։ Խոշոր գծերով նշված են լեները, իսկ գույներով շրջանները։

Ամեն լենը բաժանվում է կոմունաների (kommuner), որոնց գոյությունը մասմաբ գտնվում է կենտրոնական կառավարության իրավասության ներքո։ 2004-ից կոմունաների թիվը կազմում է 290, իսկ միջին չափով ամեն լենում կա 13.8 կոմունա (տես՝ Շվեդիայի կոմունաներ

Մինչև 1968 թվականը Ստոկհոլմ քաղաքը ուներ իր լենի կոդը՝ A, որը այժմ որևԷ համատեքստերում օգտագործվում է AB կոդի հետ փոխարինելով մեկը մյուսի։ Ստոկհոլմի լենը ունի B կոդը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]