iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Շու
Շու - Վիքիպեդիա Jump to content

Շու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շու ("դատարկություն" կամ "նա, ով բարձրանում է")՝ եգիպտական առասպելաբանության աստվածներից մեկը, օդի անձնավորումը, Հելիոպոլիսի 9 աստվածներից մեկը։

Նրան ստեղծել է Աթումը, որը համարվում է Շուի հայրը, իսկ մայրը Իուսաասեթն է։ Իր քրոջ Թեֆնութի հետ համարվում են Նութի և Գեբի ծնողները։ Նութը երկնքի աստվածուհին էր, որին Շուն բաժանել էր երկրից (Գեբիս)։ Եգիպտացիները կարծում էին, որ եթե Շուն չբաժաներ իրարից իր երկու երեխաներին, ապա ոչ մի կերպ չէր ստեղծվի կյանք ասվածը։

Համարվելով օդ՝ Շուն միաժամանակ զովություն, մեղմություն էր։ Շուն պատկերվում էր ջալյամի փետուրով։ Ավելի ուշ ստեղծված առասպելներում, որտեղ նկարագրվում էր Հին Թագավորությունում տեղի ունեցած եղանակային աղետը, ասվում է, որ Թեֆնութը և Շուն մեկ անգամ վիճում են, որից հետո Թեֆնութը լքում է Եգիպտոսը և գնում Նուբիա։ Ասվում է, որ Շուն որոշում է, որ կարոտում է Թեֆնութին, սակայն վերջինս վերափոխվել էր կատվի և ոչնչացնում էր իրենց մոտ եկողներին։ Թոթը, ծպտված, ի վերջո համոզում է նրան վերադառնալ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շու» հոդվածին։