Նյու Լանարկ (անգլ.՝ New Lanark), գյուղ Քլայդ գետի վրա, գտնվում է Լանարկից մոտ 2,2 կմ հեռավորության վրա և Գլազգոյից մոտ 40 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի բնակչությունը կազմում է մոտավորապես 200 մարդ։
Գյուղը հիմնադրվել է 1786 թվականին Դեյվիդ Դեյլի կողմից, որը կոմբինատի աշխատակիցների համար բամբակի արտադրության գործարաններ և կացարան է կառուցել։ Դեյլը անգլիացի գյուտարար և գործարար Ռիչարդ Արքրայթի հետ կարճաժամկետ համագործակցությամբ գործարաններ է կառուցել՝ որպես էներգիայի աղբյուր շինարարության համար օգտագործելով միայն Քլայդ գետի ջրվեժների ջուրը։ Քաղաքը և ջրաղաքները ունեն պատմական կարևոր նշանակություն, ոչ միայն դրանց կապի համար Օվենի գաղափարների հետ, այլ նրանց դերի արդյունաբերական հեղափոխության մեջ Միացյալ Թագավորությունում և նրանց դիրքի քաղաքաշինության պատմության մեջ[1][2]։
Նյու Լանարկի ջրաղացներն աշխատել են մինչև 1968 թվականը։ Անկման շրջանից հետո 1974 թվականին հիմնադրվել է «New Lanark Conservation Trust» (NLCT) կազմակերպությունը, որն այսօր հայտնի է որպես «New Lanark Trust» (NLT), նրա նպատակն էր կանխել գյուղի քանդումը։ 2006 թվականին շենքերի մեծ մասը վերակառուցվել են, և գյուղը հայտնի տեսարժան վայր է դարձել։ Նյու Լանարկը Շոտլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերից[3] և Եվրոպայի կարևորագույն տեխնիկական հուշարձաններից մեկն է։