Յանիկ Նոա
Յանիկ Նոա ֆր.՝ Yannick Noah | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Սեդան, Արդեններ, Ֆրանսիա |
Հասակ | 193 սմ |
Քաշ | 81 կգ |
Կարիերայի սկիզբ | 1977 |
Կարիերայի ավարտ | 1996 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Patrice Hagelauer? |
Պարգևավճար, USD | 3 440 660 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 478–209[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (1986 թվականի հուլիսի 7) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 (1990) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1983) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1979, 1985) |
ԱՄՆ | 1/4 (1983, 1985, 1989) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 213–109[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1986 թվականի օգոստոսի 25) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (1990) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1984) |
Ուիմբլդոն | 1/4 (1987) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1985) |
yannicknoah.com(ֆր.) | |
Ավարտել է կարիերան |
Յանիկ Նոա (ֆր.՝ Yannick Noah, ծնվ.՝ մայիսի 18, 1960, Սեդան, Արդեններ, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին թենիսիստ և փոփ-սոուլ երգիչ։ Նախկին առաջին ռակետ զուգախաղում և աշխարհի երրորդ ռակետ մենախաղում (պատմության մեջ բարձրագույն վարկանիշ ֆրանսիացի թենիսիստների շրջանում)։ Առավել հայտնի է 1983 թվականին Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում իր հաղթանակով (բաց դարաշրջանում ֆրանսիացիների առաջին և միակ հաղթանակը Մեծ Սաղավարտի մենախաղի բոլոր մրցաշարերում) և որպես Ֆրանսիայի հավաքականի բարձրակարգ ավագ Դևիսի Գավաթում և Ֆեդերացիայի Գավաթում։
Կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ հաղթել է ATP մենախաղի 23 և զուգախաղի 16 մրցաշարերում։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիկ Նոան ծնվել է 1960 թվականի մայիսի 18-ին Ֆրանսիայի հյուսիսում։ Նա հանդիսանում է կամերունցի ֆուտբոլիստ Զաքարի Նոայի և նրա ֆրանսուհի կին Մարի-Կլերի որդին։ Մարզական վնասվածքից հետո, 1963 թվականին, Նոայի հայրը ընտանիքի հետ միասին վերադառնում է Աֆրիկա։ Նա բնակություն է հաստատում Կամերունում, որտեղ էլ Նոան նորամուտում է թենիսում և 11 տարեկան հասակում հայտնաբերվում Արտուր Էշի և Չարլի Պասարելի կողմից։ Շուտով նա զարմանալի տաղանդ է ցուցաբերում, որը վերջնական հաշվով նրան 1971 թվականին բերում է Նիցցայի թենիսի ֆրանսիական ֆեդերացիայի մարզական կենտրոն։
Թենիսային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիկ Նոան պրոֆեսիոնալ է դարձել 1977 թվականին և բարձր մակարդակում իր առաջին հաղթանակը մենախաղում շահել է արդեն 1978 թվականին, Մանիլայում։
Նոան Ֆրանսիայի առավել նշանակալից հերոս է դառնում 1983 թվականին, դառնալով առաջին ֆրանսիացին 37 տարիների ընթացքում, ով կարողացել է հաղթանակ տանել Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղում՝ Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերից մեկում։ Մրցաշարի եզրափակիչում նա երեք սեթում հաղթանակ է տանում շվեդ Մաթս Վիլանդերի նկատմամբ՝ 6-2, 7-5, 7-6։ Նա մնում է առաջին և միակ ֆրանիսացին, ով կարողացել է տիտղոս շահել Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում։
Նոան Ֆրանսիայի բաց առաջնության տիտղոս է նվաճում նաև տղամարդկանց զուգախաղի մռցաշարում 1984 թվականին (հայրենակից և լավագույն ընկեր Անրի Լեկոնտի հետ միասին)։ Նա նաև եղել է 1985 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչի մասնակից (Լեկոնտի հետ) և 1987 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում (հայրենակից Գի Ֆորժեի հետ միասին)։ 1986 թվականի օգոստոսին Յանիկ Նոան հասնում է զուգախաղի դասակարգման աղյուսակի վարկանիշի առաջին հորիզոնականին, որտեղ նա ընդհանուր հաշվով մնում է 19 շաբաթ։
Նոան Ֆրանսիայի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի մրցաշարում անց է կացրել տասնմեկ տարի և ունի հաղթանակների և պարտությունների 39-22 հարաբերակցություն (26-15 մենախաղում և 13-7 զուգախաղում)։ 1982 թվականին նա հանդիսանում էր հավաքականի անդամ, ով հասնում է Դևիսի Գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք պարտություն են կրում ԱՄՆ հավաքականից՝ 4-1։
Ինը տարի անց՝ 1991 թվականին, Նոան հանդիսանում էր ֆրանսիական թիմի ավագը, որը հաղթում է Դևիսի Գավաթի խաղարկությունում՝ առաջին անգամ 59 տարվա ընթացքում, եզրափակիչ խաղում հաղթանակ տանելով ԱՄՆ հավաքականի հանդեպ՝ 3-1։ Այդ հերոսությունը կրկնվում է 1996 թվականին, երբ Ֆրանսիայի հավաքականը Մալմյոուն հաղթանակ է տանում Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2։
1997 թվականին Նոան հանդիսանում էր Ֆրանիսայի հավաքականի ավագը, որը Ֆեդերացիայի Գավաթում իր առաջին հաղթանակն է տանում։
Ավելի ուշ Նոան խոստովանել է, որ 1981 թվականին խաղերից առաջ նա մարիխուանա է օգտագործել[2]։ Նա նաև հայտարարել է, որ այն ժամանակ ամֆետամինները իրական խնդիր էին հանդիսանում թենիսի համար։
Նոան 2005 թվականին ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում և մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցած ֆրանսիացի թենիսիտը, 1973 թվականին վարկանիշի մտցնելու պահից ի վեր։
Վարկանիշը տարվա վերջին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մենախաղային վարկանիշ |
Զուգախաղային վարկանիշ |
---|---|---|
1992 | 469 | 293 |
1991 | 188 | 259 |
1990 | 40 | 114 |
1989 | 16 | 251 |
1988 | 12 | 195 |
1987 | 8 | 4 |
1986 | 4 | 6 |
1985 | 7 | 11 |
1984 | 9 | 19 |
1983 | 9 | 77 |
1982 | ||
1981 | ||
1980 | 21 | |
1979 | 26 | |
1978 | 49 | |
1977 | 78 | |
1976 | 305 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | 1977 | 1978 | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | ՀՄ | Հ–Պ | Հ % | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | NH | 1/4 | 4 շրջան | 1 շրջան | 1/2 | 0 / 6 | 11–6 | 64.71 | |||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1/4 | 1/4 | Հ | 1/4 | 4 շրջան | 4 շրջան | 1/4 | 4 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 / 14 | 40–13 | 75.47 | ||
Ուիմբլդոն | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 0 / 6 | 6–6 | 50.00 | ||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 1 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 1/4 | ՉՄ | 1/4 | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | 1/4 | 2 շրջան | 0 / 11 | 28–11 | 71.79 | ||
Հ–Պ | 0–1 | 3–4 | 6–3 | 6–3 | 7–3 | 7–2 | 11–1 | 4–1 | 9–3 | 5–2 | 8–3 | 7–3 | 4–3 | 8–4 | 1 / 37 | 85–36 | 70.25 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (1—0)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | 'Հաշիվ |
Հաղթանակ | 1983 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Մաթս Վիլանդեր | 6–2, 7–5, 7–63 |
Զուգախաղ (1—2)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1984 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Անրի Լեկոնտ | Պավել Սլոժիլ Տոմաշ Շմիդ |
6–4 2–6 3–6 6–3 6–2 |
Պարտություն | 1985 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Անրի Լեկոնտ | Կեն Ֆլեկ Ռոբերտ Սեգուսո |
7-65 61-7 66-7 0-6 |
Պարտություն | 1987 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Գի Ֆորժե | Անդերս Յարիդ Ռոբերտ Սեգուսո |
7-65 7-62 3-6 4-6 2-6 |
Կարիերայի եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (23 տիտղոս, 13 պարտություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | No. | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1978 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Խոսե Իգերաս | 3–6, 4–6, 4–6 |
Հաղթանակ | 1. | 1978 | Philippine International Tennis Tournament Մանիլա, Ֆիլիպիններ |
Գրունտ | Պետեր Ֆեյգլ | 7–6, 6–0 |
Հաղթանակ | 2. | 1978 | Indian Open Կալկաթա, Հնդկաստան |
Գրունտ | Պասկալ Պորտե | 6–3, 6–2 |
Հաղթանակ | 3. | 1979 | Lorraine Open Նանսի, Ֆրանսիա |
Հարդ (i) | Ժան Լուիս Հայլեթ | 6–2, 5–7, 6–1, 7–5 |
Հաղթանակ | 4. | 1979 | Madrid Tennis Grand Prix Մադրիդ, Իսպանիա |
Գրունտ | Մանուել Օրանտես | 6–3, 6–7, 6–3, 6–2 |
Հաղթանակ | 5. | 1979 | ATP Bordeaux Բորդո, Ֆրանսիա |
Գրունտ | Հարոլդ Սոլոմոն | 6–0, 6–7, 6–1, 1–6, 6–4 |
Պարտություն | 2. | 1980 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Գիլիերմո Վիլաս | 0–6, 4–6, 4–6 |
Հաղթանակ | 6. | 1981 | Richmond WCT, ԱՄՆ | Գորգ | Իվան Լենդլ | 6–1, 3–1, հրաժարում |
Հաղթանակ | 7. | 1981 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Մարիո Մարտինես | 6–4, 6–2 |
Պարտություն | 3. | 1981 | Allianz Suisse Open Gstaad Գշտադ, Շվեյցարիա |
Գրունտ | Վոյտեկ Ֆիբակ | 1–6, 6–7 |
Հաղթանակ | 8. | 1982 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Իվան Լենդլ | 6–3, 2–6, 7–5 |
Պարտություն | 4. | 1982 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Բալաշ Տարոցի | 2–6, 6–3, 11–13 |
Հաղթանակ | 9. | 1982 | South Orange Open Արևելյան Օրանժ, ԱՄՆ |
Գրունտ | Ռաուլ Ռամիրես | 6–3, 7–6 |
Հաղթանակ | 10. | 1982 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Մաթս Վիլանդեր | 6–4, 6–2, 6–3 |
Հաղթանակ | 11. | 1982 | Grand Prix de Tennis de Toulouse Թուլուզա, Ֆրանսիա |
Հարդ (i) | Տոմաշ Շմիդ | 6–3, 6–2 |
Պարտություն | 5. | 1983 | ATP Lisbon Լիսաբոն, Պորտուգալիա |
Գրունտ | Մաթս Վիլանդեր | 6–2, 6–7(2–7), 4–6 |
Հաղթանակ | 12. | 1983 | Madrid Tennis Grand Prix Մադրիդ, Իսպանիա |
Գրունտ | Հենրիկ Սոնդստրյոմ | 3–6, 6–0, 6–2, 6–4 |
Հաղթանակ | 13. | 1983 | Hamburg Masters Համբուրգ, Գերմանիա |
Գրունտ | Խոսե Իգերաս | 3–6, 7–5, 6–2, 6–0 |
Հաղթանակ | 14. | 1983 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ |
Գրունտ | Մաթս Վիլանդեր | 6–2, 7–5, 7–6(7–3) |
Պարտություն | 6. | 1984 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Ջիմի Քոնորս | 2–6, 7–6(9–7), 3–6 |
Պարտություն | 7. | 1985 | ATP Memphis Մեմֆիս, ԱՄՆ |
Գորգ | Ստեֆան Էդբերգ | 1–6, 0–6 |
Հաղթանակ | 15. | 1985 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Միլոսլավ Մեչիրժ | 6–3, 3–6, 6–2, 7–6(7–4) |
Հաղթանակ | 16. | 1985 | Legg Mason Tennis Classic Վաշինգտոն, ԱՄՆ |
Գրունտ | Մարտին Խայտե | 6–4, 6–3 |
Հաղթանակ | 17. | 1985 | Grand Prix de Tennis de Toulouse Թուլուզա, Ֆրանսիա |
Հարդ (i) | Տոմաշ Շմիդ | 6–4, 6–4 |
Պարտություն | 8. | 1985 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Ստեֆան Էդբերգ | 7–6, 4–6, 6–7, 1–6 |
Պարտություն | 9. | 1986 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Յոակիմ Նիստրյոմ | 1–6, 3–6, 2–6 |
Պարտություն | 10. | 1986 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Յոակիմ Նիստրյոմ | 3–6, 2–6 |
Հաղթանակ | 18. | 1986 | WCT Tournament of Champions Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ |
Գրունտ | Գիլիերմո Վիլաս | 7–6(7–3), 6–0 |
Պարտություն | 11. | 1986 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Ստեֆան Էդբերգ | 6–7(5–7), 2–6, 7–6(9–7), 6–7(5–7) |
Հաղթանակ | 19. | 1986 | Wembley Championship Ուեմբլի, Անգլիա |
Գորգ | Յոնաս Սվենսոն | 6–2, 6–3, 6–7(12–14), 4–6, 7–5 |
Հաղթանակ | 20. | 1987 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն, Ֆրանսիա |
Գորգ | Յոակիմ Նիստրյոմ | 6–4, 7–5 |
Պարտություն | 12. | 1987 | WCT Tournament of Champions Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ |
Գրունտ | Անդրես Գոմես | 4–6, 6–7(5–7), 6–7(1–7) |
Հաղթանակ | 21. | 1987 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Ռոնալդ Ագենոր | 7–6(8–6), 6–4, 6–4 |
Հաղթանակ | 22. | 1988 | Internazionali di Lombardia Միլան, Իտալիա |
Գորգ | Ջիմի Քոնորս | 4–4, ret. |
Պարտություն | 13. | 1989 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Միլոսլավ Մեչիրժ | 6–3, 6–2, 1–6, 2–6, 3–6 |
Հաղթանակ | 23. | 1990 | ATP Sydney Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Կարլ-Ուվե Շտեբ | 5–7, 6–3, 6–4 |
Զուգախաղ (16 տիտղոս, 9 պարտություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | No. | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1978 | Indian Open Կալկաթա, Հնդկաստան |
Գրունտ | Ժիլ Մորետոն | Սաշի Մենոն Շերվուդ Սթյուարթ |
6–7, 4–6 |
Հաղթանակ | 1. | 1981 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Պասկալ Պորտե | Քրիս Լյուիս Պավել Սլոժիլ |
4–6, 6–3, 6–4 |
Հաղթանակ | 2. | 1981 | Paris Masters Փարիզ, Ֆրանսիա |
Հարդ (i) | Իլիե Նաստասե | Էնդրյու Ջարեթ Ջոնաթան Սմիթ |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 3. | 1982 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Անրի Լեկոնտ | Պոլ Մակնամի Բալաշ Տարոցի |
5–7, 6–4, 6–3 |
Հաղթանակ | 4. | 1982 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Անրի Լեկոնտ | Ֆրից Բունինգ Պավել Սլոժիլ |
6–2, 6–2 |
Պարտություն | 2. | 1982 | Grand Prix de Tennis de Toulouse Թուլուզա, Ֆրանսիա |
Հարդ (i) | Ժան-Լյուիս Հյուլեթ | Պավել Սլոժիլ Տոմաշ Շմիդ |
4–6, 4–6 |
Պարտություն | 3. | 1983 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Անրի Լեկոնտ | Հայնց Գյունտհարդ Բալաշ Տարոցի |
2–6, 4–6 |
Պարտություն | 4. | 1984 | U.S. Pro Indoor Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
Գորգ | Անրի Լեկոնտ | Պետեր Ֆլեմինգ Ջոն Մաքինրոյ |
2–6, 3–6 |
Հաղթանակ | 5. | 1984 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ |
Գրունտ | Անրի Լեկոնտ | Պավել Սլոժիլ Տոմաշ Շմիդ |
6–4, 2–6, 3–6, 6–3, 6–2 |
Հաղթանակ | 6. | 1985 | Chicago Grand Prix Չիկագո, ԱՄՆ |
Գորգ | Յոհան Կրայեկ | Կեն Ֆլեչ Ռոբերտ Սեգուսո |
3–6, 4–6, 7–5, 6–1, 6–4 |
Պարտություն | 5. | 1985 | ԱՄՆ բաց առաջնություն, Նյու Յորք |
Հարդ | Անրի Լեկոնտ | Կեն Ֆլեչ Ռոբերտ Սեգուսո |
7–6, 6–7, 6–7, 0–6 |
Պարտություն | 6. | 1986 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Շերվուդ Սթյուարթ | Գի Ֆորժե Պետեր Ֆլեմինգ |
4–6, 3–6 |
Հաղթանակ | 7. | 1986 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Գի Ֆորժե | Յոակիմ Նիստրյոմ Մաթս Վիլանդեր |
6–4, 3–6, 6–4 |
Հաղթանակ | 8. | 1986 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Գի Ֆորժե | Մարկ Էդմոնդսոն Շերվուդ Սթյուարթ |
7–6, 6–2 |
Հաղթանակ | 9. | 1986 | Davidoff Swiss Indoors Բազել, Շվեյցարիա |
Հարդ (i) | Գի Ֆորժե | Յան Գունարսոն Տոմաշ Շմիդ |
7–6, 6–4 |
Պարտություն | 7. | 1986 | Tennis Masters Cup, Լոնդոն |
Գորգ | Գի Ֆորժե | Ստեֆան Էդբերգ Անդրես Յարիդ |
3–6, 6–7, 3–6 |
Հաղթանակ | 10. | 1987 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն, Ֆրանսիա |
Գորգ | Գի Ֆորժե | Կելի Ջոնս Դավիդ Պատե |
4–6, 6–3, 6–4 |
Հաղթանակ | 11. | 1987 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Գի Ֆորժե | Բորիս Բեկկեր Էրիկ Յելեն |
6–4, 7–6 |
Հաղթանակ | 12. | 1987 | ATP Forest Hills Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ |
Գրունտ | Գի Ֆորժե | Գարի Դոնելի Պետեր Ֆլեմինգ |
4–6, 6–4, 6–1 |
Հաղթանակ | 13. | 1987 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Գի Ֆորժե | Միլոսլավ Մեչիրժ Տոմաշ Շմիդ |
6–2, 6–7, 6–3 |
Պարտություն | 8. | 1987 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ |
Գրունտ | Գի Ֆորժե | Անդերս Յարիդ Ռոբերտ Սեգուսո |
7–6, 7–6, 3–6, 4–6, 2–6 |
Հաղթանակ | 14. | 1987 | Queen's Club Championships Լոնդոն, Անգլիա |
Grass | Գի Ֆորժե | Ռիկ Լիչ Թիմ Պոուսեթ |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 15. | 1988 | Verizon Tennis Challenge Օռլանդո, ԱՄՆ |
Հարդ | Գի Ֆորժե | Շերվուդ Սթյուարթ Կիմ Ուորվիկ |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 16. | 1990 | ATP Nice Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Ալբերտո Մանչինի | Մարսելո Ֆիլիպինի Հորստ Սկոֆ |
6–4, 7–6 |
Պարտություն | 9. | 1990 | ATP Bordeaux Բորդո, Ֆրանսիա |
Գրունտ | Մանսուր Բահրամի | Թոմաս Կարբոնել Լիբոր Պիմեկ |
3–6, 7–6, 2–6 |
Թիմային մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտություն (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1982 | Դևիսի Գավաթ | Ֆրանսիա Ա. Լեկոնտ, Յ. Նոա |
ԱՄՆ Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ |
1-4 |
Յանիկ Նոա | |
---|---|
Յանիկ Նոան ռասիզմի դեմ համերգում, 2011 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Yannick Noah |
Ծնվել է | մայիսի 18, 1960[3][4][5][…] (64 տարեկան) Սեդան, Ֆրանսիա[6][7] |
Երկիր | Կամերուն և Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Ամուսին | Հեդեր Ստյուարտ-Ուայթ[8] և Սեսիլյա Ռոդե[8] |
Պարգևներ | |
Կայք | yannicknoah.com |
Yannick Noah Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենիսից հեռանալուց հետո Նոան սկսում է զբաղվել երաժշտական կարիերայով, որպես հանրահայտ երգիչ, հանդես գալով ամբողջ Եվրոպայով։ Նի իր երաժշտական կարիերան սկսել է 1991 թվականին, թողարկելով «Black or What» ալբոմը, իր հանրահայտ «Saga Africa» թրեկով, որը նա երգում է իր խաղընկերների հետ մարզադաշտում, Դևիսի Գավաթում հանրահայտ հաղթանակից հետո։ 1993 թվականին նա թողարկում է «Urban Tribu» ալբոմը, իր «Get on Back» հաջողակ սինգլով, որին հետևում է «Zam Zam» ալբոմը՝ 1998 թվականին։
Իր մենեջեր Ժան-Պիեռ Վեյլերի աջակցությամբ նրա երաժշտական կարիերան հզոր քթան է ստանում 2000 թվականին՝ Յանիկ Նոայի չորրորդ ալբոմի թողարկմամբ, գրված Էրիկ Բենցի և Ռոբերտ Գոլդմանի կողմից։ «Simon Papa Tara» սինգլըգրվել էր Ռոբերտ Գոլդմանի կողմից։ Ալբոմը նաև պարունակում էր Բոբ Մառլիի և «Téléphone» խմբի երգերը։ 2003 թվականին Նոան թողարկում է «Pokhara» ռելիզը, որը Ֆրանիսայում վաճառվում է 1,295,000 օրինակով[10]։
2006 թվականի հոկտեմբերին «Charango» ալբոմը իրական հիթ էր հանդիսանում, Ֆրանսիայում վաճառվելով 1,275,000 օրինակով[11]։ Ֆրանսիական ռադիոյով հնչում են նրա «Donne-moi une vie» և «Aux Arbres citoyens» ստեղծագործությունները։
2005 թվականին Յանիկ Նոան մասնակցում է Բոբ Գելդոֆի «Live 8» համերգին, որից ստացված բոլոր միջոցները ուղղվում են Աֆրիկայում աղքատության թեթևացմանը։
2009 թվականի հուլիսի 21-ին Նոան իրականացնում է իր նորամուտային ամերիկյան համերգը Նյու Յորքում։ Համերգը կայանում է «Fête de la Musique» ֆրանսիական երաժշտական ծրագրի շրջանակներում։
2010 թվականին Նոան ըողարկում է իր ութերորդ ալբոմը՝ «Frontières», որը պարունակում է «Angela» սինգլը, նվիրված Անժելա Դևիսի հիշատակին։ Այն նաև պարունակում է զուգերգ երգչուհի Aṣa-ի հետ՝ «Hello»։ 2010 թվականի սեպտեմբերի 25-ին նա հավաքում է ամբողջ Ստադ դը Ֆրանս մարզադաշտը առանձնահատուկ համերգի համար, որում մանսկացություն են ունենում մոտ 80 000 հանդիսատես։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիկ Նոան բավականին ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում։ Նա աջակցում է «Enfants de la Terre» բարեգործական հիմնադրամին, որը ստեղծել և գործունեություն է ծավալում է նրա մոր՝ Մարի-Կլերի կողմից, 1988 թվականից։
Նոան նաև հիմնադրել է «Fête Le Mur» հիմնադրամը, 1996 թվականին, որը զբաղվում է անբարենպաստ ընտանիքներից երեխաներին թենիսում օժանդակությամբ, հատկապես աղքատ շրջաններից։ Հիմնադրամի նախագահն է հանդիսանում անձամբ Յանիկ Նոան։
Նա նաև հանդիսանում է «Appel де Enfants Pour l'Environnement»-ի ներկայացուցիչը, որը գործում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորությամբ (WWF)։
Նա մասնակցություն է ունեցել «Les Enfoires»-ի երգի ձայնագրմանը, որը օգնում է «Restos du Cœur» բարեգործական կազմակերպությանը։ Նա մասնակացություն է ունեցել 2005 թվականի հեռուստամարաթոնին։
Նոան հանդիսանում է «Association Terre-des-Hommes» կազմակերպության հովանավորը (Շվեյցարիա) և 2008 թվականին իր «Grands Gamins» համերգի միջոցները տրամադրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։
Մի շարք բարգործական կազմակերպություններում իր մասնակցության պատճառով նա գլխավորել է 2007 թվականին IFOP և Le Journal du Dimanche ամսագրի հարցման ամենասիրելի ֆրանսիացի անձնավորությունների ցուցակը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոայի հայրը՝ Զաքարի Նոան, հանդիսանում էր կամերունցի նախկին պրպոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով Ֆրանսիայի գավաթը նվաճել է «Sedan» թիմի հետ, 1961 թվականին։ Նրա մայրը՝ Մարի-Քլերը, բասկետբոլի թիմի նախկին ավագ է և ուսուցչուհի։
Նոան ունի հինգ երեխա, որոնցից երկուսը Սեսիլիա Ռոդեի (Միսս Շվեդիա-1978, այժմ քանդակագործ) հետ նրա առաջին ամուսնությունից են՝ Ջոակիմ (ծնված 1985 թվականին) և Ելենա (ծնված 1986 թվականին)։ Ջոակիմը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Ելենան զբաղվում է մոդելի կարիերայով։ Ընտանիքը բնակվում է ոչ թե Ֆրանսիայում, այլ ԱՄՆ-ում, որտեղ Նոան ամուսնացել էր իր երկրորդ կնոջ՝ մոդել Հիզեր Սթյուարթ-Ուայթի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու դուստրեր՝ Էլիա (1996) և Ջինի (1997)։ Այժմ Նոան ապրում է ֆրանսիացի հեռուստատեսային պրոդյուսեր Իզաբել Կամյուի հետ, ումից նա ունի որդի Ջոալուկաս (ծնվել է 2004 թվականին)։
Նոան նաև հանդիսանում է Ֆրանսիական Վեսթ-Ինդիայի Սենտ Բարտելեմիում գտնվող ռեստորանի սեփականատերը՝ «Do Brazil» անվանումով։
Խնդիրներ ֆրանսիական հարկային մարմինների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի հուլիսի 15-ին ֆրանսիական հարկային մարմինները պահանջում են վճարել 6 807 701 ֆրանկի հարկային պարտավորություններ 1993-1994 թվականների համար։ Փարիզի վարչական դատարանը հաստատում է որոշումը, պնդելով, որ Նոան թաքցրել է երեք բանկային հաշիվներ Շվեյցարիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում։ Նոան բողոքարկում է դատարանի որոշումը՝ այն որակելով որպես հակասահմանադրական։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ալբոմ | Հիթ-շքերթ | Ծանոթագրություն | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|---|
FR [12] |
BEL (Vl) |
BEL (Wa) |
SWI | ||||
1990 | Saga Africa | ||||||
1991 | Black & What | Ներառում է "Saga Africa" | |||||
1993 | Urban Tribu | ||||||
1998 | Zaam Zam | ||||||
2000 | Yannick Noah | 1 | 2 | 26 | |||
2002 | Yannick Noah | 16 | 40 | 82 | |||
2003 | Pokhara | 1 | 2 | 23 | Ֆրանսիայում 1,295,000[13] | ||
2003 | Métisse(s) | 2 | 4 | 28 | |||
2006 | Charango | 1 | 1 | 7 | Ներառում է "Aux arbres citoyens" |
Ֆրանսիայում 1,275,000[14] | |
2010 | Frontières | 1 | 1 | 4 | |||
2012 | Hommage | 1 | 1 | 19 | |||
2012 | Combats ordinaires | 1 | 162 | 2 | 20 |
Ռելիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004: Yannick Noah / Live (2 CDs – FR #134)
- 2010: Charango / Pokhara (2 Cds – FR #103)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Սինգլ | Հիթ-շքերթ | Սերտիֆիկատ | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
FR[12] | BEL/ Wa |
SWI | ||||
1991 | "Saga Africa (ambiance secousse)" | 2 | — | — | Saga Africa | |
1991 | "Don't Stay (Far Away Baby)" | 39 | — | — | ||
2000 | "Simon Papa Tara" | 12 | 32 | — | ||
2001 | "La voix des sages (No More Fighting)" | 3 | 16 | — | ||
2002 | "Les lionnes" | 16 | — | — | ||
2002 | "Jamafrica" | 52 | — | — | ||
2003 | "Si tu savais" | 22 | 31 | 77 | ||
2004 | "Ose" | 13 | 9 | 41 | ||
2004 | "Mon Eldorado (du soleil...)" | 19 | 23 | 59 | ||
2005 | "Métis(se)" (Disiz La Peste-ի հետ) |
11 | 22 | 41 | Métis(se) | |
2006 | "Donne-moi une vie" | 8 | 5 | 46 | ||
2007 | "Aux arbres citoyens" | 1 | 2 | 41 | Charango | |
2007 | "Destination ailleurs" | 8 | 19 | — | Charango | |
2011 | "Ça me regarde" | 80 | 34 | — | Frontières | |
2012 | "Redemption Song" | 48 | 33 | — | ||
2014 | "On court" | 47 | 42 | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ATP վեբկայք
- ↑ Revelations uncover a father's anguish
- ↑ Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 620. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ Discogs — 2000.
- ↑ GeneaStar
- ↑ Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 619. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ maniadb — 1996.
- ↑ 8,0 8,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.itftennis.com/en/about-us/itf-events/itf-world-champions-awards/chatrier-award/
- ↑ «France best selling albums ever: Pokhara by Yannick Noah (2003) – ChartMasters». chartmasters.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «France best selling albums ever: Charango by Yannick Noah (2006) – ChartMasters». chartmasters.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 12,0 12,1 «Yannick Noah discography». lescharts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «France best selling albums ever: Pokhara by Yannick Noah (2003) – ChartMasters». chartmasters.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «France best selling albums ever: Charango by Yannick Noah (2006) – ChartMasters». chartmasters.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Յանիկ Նոան ATP կայքում
- Յանիկ Նոան ITF կայքում Արխիվացված 2016-04-22 Wayback Machine
- Յանիկ Նոան Դևիսի Գավաթի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիկ Նոա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1960 ծնունդներ
- Մայիսի 18 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Ուիմբլդոնի մրցաշար
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի թենիսիստներ