iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Մոզես_Գաստեր
Մոզես Գաստեր - Վիքիպեդիա Jump to content

Մոզես Գաստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզես Գաստեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1856(1856-09-17)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[2]
Մահացել էմարտի 5, 1939(1939-03-05)[3] (82 տարեկան)
Մահվան վայրԱբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Միացյալ Թագավորություն և  Ռումինիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Jewish Theological Seminary of Breslau?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր, ռաբբի, գրական քննադատ և արևելագետ
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJack Gaster? և Տեոդոր Գաստեր
 Moses Gaster Վիքիպահեստում

Մոզես Գաստեր (սեպտեմբերի 17, 1856(1856-09-17)[1], Բուխարեստ, Ռումինիա[2] - մարտի 5, 1939(1939-03-05)[3], Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հրեա գիտնական և բանահյուսակ, կրոնական գործիչ, գլխավոր ռաբբի (հրեական քահանա), փիլիսոփայության դոկտոր (1876), աստվածաբան Թեոդոր Գաստերի հայրը։

Ծնվել է Բուխարեստում, հրեայի հարգված ընտանիքում։ Նրա պապը սինագոգի հիմանդիրն էր, իսկ հայրը` Ռումինիայում Հոլանդիայի հյուպատոսը։ 1876 թվականից Բրեսլաուի հրեական աստվածաբանական ճեմարանում սովորել է Հենրիկ Հունացու և Զախարիա Ֆրանկելի մոտ։ Այնուհետև, միաժամանակ, Բրեսլաու համալսարանում սովորել է արևելագիտություն, լեզվաբանություն և աստվածաբանություն։

1876 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ 1881 թվականին՝ ռաբինի դիպլոմ։

1878 թվականին Բեռլինի կոմիտեի անդամ էր, որը Ռումինիայում հրեաների ազատ արձակման արշավ էր իրականացնում։

1883 թվականին Բուխարեստում հրատարակել է «ռումինական ժողովրդական գրականության պատմությունը»։ Գաստերի ամենագլխավոր աշխատություններից մեկը, որի վրա աշխատել է շուրջ 10 տարի, ռումինական գրականության քրիստոմատիան, որը ներառում է ռումինական գրականության ակունքներից մինչև 1830 թվականը։

Չորս տարվա ընթացքում (1881-1885 թվականներին) Գաստերը Բուխարեստի համալսարանում ռումիներեն լեզվի և գրականության դասախոս էր, զբաղեցնում էր ուսումնական տեսուչի պաշտոնը և ուսուցիչների համար քննական կենտրոնի անդամ։ Այդ ժամանակվանիզ սկսել է հանդես գալ ռումինական ապոկրիֆների վերաբերյալ դասախոսություններով։ Դրա հետ մեկտեղ Գաստերը ռումինա-հրեական համայնքների համար կազմել է մի քանի ժամերգություններ, թարգմանել է ռումինական աղոթքներ և գրել աստվածաշնչյան պատմության համառոտ ուղեցույց։

1885 թվականին Գաստերը Ռումինիայի կառավարության հակահրեական քաղաքականության դեմ հասարակական բողոքի պատճառով ստիպված էր արտաքսվել Ռումինիայից և մեկնել Լոնդոն, որտեղ զբաղեցրել Է Օքսֆորդի համալսարանում սլավոնական գրականության ուսուցչի պաշտոնը (1886 թվականին նրա դասախոսությունները տպագրվել են «Greco-Slavonic Literature» վերնագրով)։ Արդեն հինգ տարի անց Ռումինիայի կառավարությունը նրան առաջարկել է վերադառնալ հայրենիք, սակայն նա մերժել է այդ առաջարկը։

Մոզես Գաստերը ակտիվ սիոնիստ է եղել Ռումինիայում, ինչպես նաև Անգլիայում, որտեղ 1899 թվականին նա օգնել է ստեղծել Անգլիական սիոնիստական Ֆեդերացիան[4]։

Զբաղվել է հրեական ժողովրդական գրականության ուսումնասիրություններով, ինչպիսիք են «Basme și istorii talmudice», «Tractatul talmudic», «Legende talmude» և «Legende românești» և այլն։ Հրեական հանրագիտարանում նրան են պատկանում մի շարք ուսումնասիրություններ, որոնք հիմնականում վերաբերում են բանասիրությանը։ Եղել է մի շարք գիտական հասարակությունների անդամ։ 1829 թվականի մարտին ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Եղել է բանասիրական ընկերության նախագահ, հրեական պատմական ընկերության նախագահ և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի թագավորության Ասիական ընկերության փոխնախագահ։ Գաստերը հայտնի էր որպես Անգլիայում սիոնիսատական շարժման հիմնադիրներից մեկը։ Դեռևս ապրելով Ռումինիայում՝ նա աջակցել է 1880-ական թվականներին տեղի ունեցած Պաղեստինյան շարժմանը։ 1897 թվականին Առաջին Համաշխարհային սիոնիստական կորնգրեսում ընտրվեց նախագահի տեղակալ, իսկ հաջորդ կոնգրեսներում հանդես է եկել որպես զեկուցող։ VI կոնգեսում իրեն հայտարարել է Ուգանդայի ծրագրի կողմնակից, որից հետո պաղեստինցի սիոնիստները հիասթափվել են նրանից։

1936 թվականին Ռումինիայի ակադեմիային է փոխանցել Ռումինիայի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հին գրքերի ու ձեռագրերի հարուստ հավաքածու։

Ընտրյալ բանաստեղծություւններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Jewish Folklore in thе Middle Ages» (1887),
  • «The Sword of Moses»" (1896),
  • «The Chronicles of Jerahmeel» (1899),
  • «History of thе ancient synagogue of thе Spanish and Portuguese Jews» (1901).
  • «Beiträge zur vergleichenden Sagenund Märchenkunde» (Monatsschrift, XXIX, 35 sqq.),
  • «Ein Targum der Amidah» (ХХХІХ, 79 sqq.),
  • «The Apocalypse of Abraham from thе Roman text» (Transactions of thе Royal Asiatic Society, IX, 195),
  • «The unknown Hebrew versions of the Tobit legend» (1897, 27),
  • «The oldest version of Midrash Meghillah» (Kohut Memorial-Volume),
  • «Hebrew text of one of the Testaments of the Twelve Patriarchs» (в Proceedings of the Society of Biblic. Archeol., XVI, 33 sqq.),
  • «Contributions to the history of Ahikar and Nadam» (Transactions of the Royal Asiatic Society, 1900, 301),
  • «Das Buch Josua in hebr.-samarit. Recension, entdeckt u. zum ersten Male herausg.» (Z. D. M. Gr.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #119226723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «"Moses Gaster Projects", University of Manchester». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզես Գաստեր» հոդվածին։