Միրիամ Սպիտերի Դեբոնո
Միրիամ Սպիտերի Դեբոնո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Վիկտորիա, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մալթա |
Կրթություն | Մալթայի համալսարան |
Մասնագիտություն | Նոտար և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Speaker of the House of Representatives of Malta? և Մալթայի նախագահ |
Կուսակցություն | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
Myriam Spiteri Debono Վիքիպահեստում |
Միրիամ Սպիտերի Դեբոնո (մալթ.՝ Miriam Spiteri Debono, հոկտեմբերի 25, 1952[1], Վիկտորիա, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ, Մալթայի 11-րդ նախագահը 2024 թվականի ապրիլի 4-ից։ Նա այս պաշտոնում ընտրված առաջին կինն է Մալթայի Գոզո կղզուց։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրիամ Սփիտերի Դեբոնոն (ծնունդով՝ Միրիամ Զամմիթ), ծնվել է Գոզո նահանգի Վիկտորիա քաղաքում՝ Փոլ Զամիթի ընտանիքում[2]։ Նա կրթությունը ստացել է Գոզո կղզում, այնուհետև հաճախել է Մալթայի համալսարան, որտեղ սովորել է անգլիական գրականություն և լեզվաբանություն, ավարտել է 1973 թվականին[3]։ Նա նաև սովորել է իրավաբանություն և ստացել է նոտարի դիպլոմ 1980 թվականին[3][4]։
Սպտերի Դեբոնոյի առաջին հանրային պաշտոններն էին կոոպերատիվների խորհրդի նախագահությունը և գենդերային հավասարության հանձնաժողովի հիմնադիր անդամությունը[4]։
Նա եղել է Մալթայի Լեյբորիստական կուսակցության թեկնածու հինգ համընդհանուր ընտրություններում (1981, 1987, 1992, 1996, 2003), բայց երբեք չի ընտրվել[5]։ Սակայն 1982 թվականին ընտրվել է կուսակցության ազգային գործադիրի անդամ[3]։
Սպիտերի Դեբոնոն 1993-1996 թվականներին աշխատել է որպես Լեյբորիստական կուսակցության Կանանց բաժնի նախագահ[6][7]։
1996 թվականի սեպտեմբերին վարչապետ Ալֆրեդ Սանտը Սպիտերի Դեբոնոյին նշանակեց Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ[8][9]։ Նա դարձավ առաջին կինը, որը զբաղեցրեց այս պաշտոնը Մալթայում, նրան հաջորդել է Անտոն Տաբոնեն 1998 թվականի հոկտեմբերին[8][9]։
2023 թվականի հունվարին Ազգայնական կուսակցությունը նրան առաջարկեց Ստանդարտների հանձնակատարի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց պաշտոնապես առաջադրվել այդ պաշտոնի համար՝ նշելով ինքը հետաքրքրված չէ[10]։
Սպիտերի Դեբոնոն իր կյանքի մեծ մասն ապրել է Մալթայի Բիրկիրկարա բնակավայրում[7]։ Նա ամուսնացած է նոտար Էնթոնի Սպիտերի Դեբոնոյի հետ, զույգն ունի երեք զավակ՝ Ելենա, Ջորջ և Մարիա Քրիստինա, և չորս թոռ ՝ Ալեքսանդրա, Փոլ, Պիպան և Բեպպե[11]։
Նախագահի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Սպիտերի Դեբոնոն Մալթայի Հանրապետության նախագահի հիմնական թեկնածուն է[12][13]։ Սա հաստատվեց հաջորդ շաբաթ վարչապետի և ընդդիմության առաջնորդի գրասենյակների տարածած համատեղ հայտարարության մեջ[14]։ Մալթայի Ներկայացուցիչների պալատը 2024 թվականի մարտի 27-ին միաձայն քվեարկեց Սպիտերի Դեբոնոյին Մալթայի 11-րդ նախագահ ընտրելու օգտին։ Նա դարձավ 2020 թվականի նոր սահմանադրական բարեփոխումների միջոցով ընտրված առաջին նախագահը, ներառյալ նոր պահանջը, որով նախագահի թեկնածուն պետք է հաստատվի խորհրդարանի ձայների երկու երրորդով[4]։
Սպիտերի Դեբոնոն երրորդ կինն է, որը զբաղեցրել է Մալթայի Նախագահի պաշտոնը՝ Ագաթա Բարբարայից և Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկայից հետո[15]։ Նա նաև երրորդ մարդն է Գոզոյից, որը նշանակվել է այս պաշտոնում՝ Անտոն Բուտիգիեգից և Չենսու Տաբոնեից հետո[4]։
Սպտերի Դեբոնոյի երդմնակալությունը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 4-ին[16]։
Իր նշանակման ժամանակ նա խոստովանեց, որ տեխնոֆոբ է, նախընտրում է թելադրել իր նամակները և այլ նամակագրությունը իր օգնականին՝ նամակներն ուղարկելով ամուսնու անունով բացված էլ.փոստի հասցեին[17]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալթայի Ազգային պատվո շքանաշանի ասպետ՝ Մալթայի նախագահի իրավունքով
- «Հանուն Հանրապետության բարօրության» շքանշանի ասպետ ՝ Մալթայի նախագահի իրավունքով
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Սպիտերի Դեբոնո» հոդվածին։ |
- Մալթայի ղեկավարների ցանկ Արխիվացված 12 փետրվարի 2012 թվականին. (անգլ.)
- Պաշտոնական կայքԱրխիվացված 2016-12-21 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://one.com.mt/minn-hi-myriam-spiteri-debono/
- ↑ Sciberras, Clara (2024 թ․ ապրիլի 5). «Watch: 'Don't Put Your Trust In Princes' - Malta's New President Shares Late Father's Words Of Wisdom». Lovin Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Who is Myriam Spiteri Debono, the former Speaker set to become the next President?». MaltaToday.com.mt (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Parliament unanimously approves Myriam Spiteri Debono as Malta's next President». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Notary Myriam Spiteri Debono is Malta's third female President and third Gozitan president». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 28. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Press digest». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «What do they think of Myriam Spiteri Debono?». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 31. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 8,0 8,1 «Speaker of the House - Hon. Myriam Spiteri Debono». Parlament.mt. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 9,0 9,1 «Kristy Debono to chair this evening's plenary session». MaltaToday.com.mt (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ex-Labour speaker not interested in standard commissioner job». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Biography: President of Malta Myriam Spiteri Debono». www.independent.com.mt. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Myriam Spiteri Debono is frontrunner to become next President of the Republic». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 21. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Myriam Spiteri Debono could be the next president». MaltaToday.com.mt (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Government and Opposition in agreement on Presidential picks». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 26. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Id-deputati kollha tal-Parlament jivvutaw favur Myriam Spiteri Debono bħala President». newsbook.com.mt. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Myriam Spiteri Debono is sworn in as 11th President of Malta». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ ապրիլի 4. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Watch: President: 'We're slowly losing the sense of what's right and wrong'». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2024 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.