iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Միկրոօրգանիզմներ
Միկրոօրգանիզմներ - Վիքիպեդիա Jump to content

Միկրոօրգանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Escherichia coli բակտերիաների գաղութը խոշորացված 10,000 անգամ։

Միկրոօրգանիզմ (հուն․՝ μικρός, միկրոս, փոքր և ὀργανισμός, օրգանիզմ բառերից) կամ մանրէն մանրադիտակային օրգանիզմ է, որը կարող է լինել միաբջիջ[1] կամ բազմաբջիջ։ Միկրոօրգանիզմների մասին գիտությունը միկրոկենսաբանությունն է կամ միկրոբիոլոգիան, որը ծագել է 1675 թվականին Անտոն վան Լեվենհուկի կողմից սեփական ստեղծած մանրադիտակով միկրոօրգանիզմների հայտնաբերումից հետո։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին, գիտնականները հայտնաբերեցին Երկրի վրա կյանքի ամենավաղ ենթադրելի նշանները՝ ցիանոբակտերիաների ամենահին նստվածքները, որոնք ունեն մոտավորապես 3,48 միլիարդ տարի հնություն[2][3]։

Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ, մանրադիտակային բույսեր (կանաչ ջրիմուռ) և կենդանիներ (օրինակ՝ պտտաորդեր և պլանարիաներ)։ Որոշ գիտնականներ վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, իսկ մի մասը կարծում է, որ վիրուսները կենդանի չեն[4][5]։ Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն, բայց որոշները օրինակ՝ Thiomargarita namibiensis կարող են դիտվել նաև անզեն աչքով[6]։ միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի հատակում, կենսոլորտի վերին և ստորին սահմաններում։

Միկրոօրգանիզմները կատարում են կարևոր դեր էկոհամակարգերում սննդանյութերի նեխման գործում։ Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը, որի պատճառով կարևոր դեր ունեն ազոտի շրջապտույտում։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմները կարող են խաղալ կարևոր դեր մթնոլորտային տեղումների և եղանակի ձևավորման գործում[7]։

2013 թվականի մարտի 17-ին հետազոտողները հայտնաբերեցին, որ Մարիանյան անդունդում գոյատևում են մանրադիտակային կյանքի ձևեր[8][9]։ Այլ հետազոտողներ ցույց են տվել, որ մանրէները կարող են գոյատևել 2590 մետր խորությամբ ծովի հատակի քարոլորտում մինչև 580 մետր խորության վրա[8][10]։

Միկրոօրգանիզմները օգտագործվում են մարդու կողմից կենսատեխնոլոգիայում, ինչպես ավանդական՝ սննդի և ըմպելիքի պատրաստման, այնպես էլ ժամանակակից ձևերով՝ հիմնված գենային ինժեներիայի վրա։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ պաթոգեն բակտերիաներ, որոնք վտանգավոր, վնասական և նույնիսկ մահացու են կենդանիների և բույսերի համար[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Madigan M, Martinko J (editors) (2006). Brock Biology of Microorganisms (13th ed.). Pearson Education. էջ 1096. ISBN 0-321-73551-X. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  2. Borenstein, Seth (2013 թ․ նոյեմբերի 13). «Oldest fossil found: Meet your microbial mom». AP News. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Noffke, Nora; Christian, Christian; Wacey, David; Hazen, Robert M. (2013 թ․ նոյեմբերի 8). «Microbially Induced Sedimentary Structures Recording an Ancient Ecosystem in the ca. 3.48 Billion-Year-Old Dresser Formation, Pilbara, Western Australia». Astrobiology (journal). doi:10.1089/ast.2013.1030. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Rybicki EP (1990). «The classification of organisms at the edge of life, or problems with virus systematics». S Aft J Sci. 86: 182–6. ISSN 0038-2353.
  5. LWOFF A (1956). «The concept of virus». J. Gen. Microbiol. 17 (2): 239–53. PMID 13481308.
  6. Max Planck Society Research News Release Accessed 15 September 2012
  7. Christner BC, Morris CE, Foreman CM, Cai R, Sands DC (2008). «Ubiquity of biological ice nucleators in snowfall». Science. 319 (5867): 1214. Bibcode:2008Sci...319.1214C. doi:10.1126/science.1149757. PMID 18309078.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 Choi, Charles Q. (2013 թ․ մարտի 17). «Microbes Thrive in Deepest Spot on Earth». LiveScience. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  9. Glud, Ronnie; Wenzhöfer, Frank; Middleboe, Mathias; Oguri, Kazumasa; Turnewitsch, Robert; Canfield, Donald E.; Kitazato, Hiroshi (2013 թ․ մարտի 17). «High rates of microbial carbon turnover in sediments in the deepest oceanic trench on Earth». Nature Geoscience. 6 (4): 284. Bibcode:2013NatGe...6..284G. doi:10.1038/ngeo1773. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  10. Oskin, Becky (2013 թ․ մարտի 14). «Intraterrestrials: Life Thrives in Ocean Floor». LiveScience. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  11. 2002 WHO mortality data Accessed 20 January 2007