Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լոնդոն | |||
Լեզու | անգլերեն | |||
Հիմն | Մեծ Բրիտանիայի օրհներգ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական միապետություն |
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, ստեղծվել է 1801 թվականի հունվարի 1-ին Մեծ Բրիտանիայի Թագավորության (նախկինում Շոտլանդիայի և Անգլիայի միաձուլումը 1707 թվականին ) և Իռլանդիայի Թագավորության միավորմամբ։ Պետությունը դադարեցրեց իր գոյությունը 1922 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Իռլանդիայի անկախության ճանաչումից հետո, երբ անգլո-իռլանդական պայմանագիրը ստեղծեց Իռլանդիայի Ազատ պետությունը։ Միայն 1927 թվականին՝ համաձայն թագավորական և խորհրդարանական տիտղոսների Ակտի պետությունը վերանվանվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության։ 19-րդ դարում շնորհիվ գաղութատիրական նվաճումների, դարձավ աշխարհի ամենախոշոր, ազդեցիկ և տնտեսապես զարգացած պետություններից մեկը, ստանալով Բրիտանական կայսրություն ոչ պաշտոնական անվանումը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորումը տեղի ունեցավ 1798 թվականին Իռլանդական ապստամբությունից և ճգնաժամից հետո, որը կապված էր Գեորգ 3-րդ թագավորի հոգեկան անառողջության հետ։ Միությունը ձևակերպվեց որպես Ակտ ունիայի մասին, որը անցավ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի խորհրդարաններին[1]։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Իռլանդիայի խորհրդականներին տիտղոսներ, հող և գումար շնորհեց, խրախուսելու համար միավորմանը աջակցելու պատրաստակամությունը, քանի որ նախկինում նրանք դեմ էին միավորմանը։ Որոշները դա գնահատում են որպես կարգավիճակի, խորհրդարանում դիրքերի կորստի փոխհատուցում։ Իռլանդական խորհրդարանից դուրս մեծամասնությունը, հատկապես քննադատները դա համարում են կաշառակերություն։
Միավորման պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդիայի խորհրդարանը չեղյալ հայտարարվեց և Իռլանդիան պետք է ձայնի իրավունք ստանար միավորված խորհրդարանում։ Իռլանդացի կաթոլիկների համար առաջարկվեց մտցնել կաթոլիկների հավասարություն, ինչին կատաղի դիմադրում էին անգլիկական, իռլանդական խորհրդարանը։ Առաջարկը արգելափակվեց Գեորգ 3-րդի կողմից, ով գտնում էր, որ կաթոլիկների հավասարությունը կարող է վնասել իր թագադրման երդմանը[2]։
Միավորումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե միավորման ակտը ողջյունեցին Իռլանդիայում, քանի որ բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր կաթոլիկներից, թշնամաբար էին վերաբերվում իռլանդական խորհրդարանին։ Կաթոլիկ հիերարխիան աջակցում էր միությանը։ Գեորգ 3-րդի կաթոլիկների հավասարության արգելման որոշումը զգալիորեն խափանեց միության գրավչությունը։ Հենրի Հրատանը և այլ առաջնորդներ՝ լինելով նախկին խորհրդարանի առաջատար, իսկ ներկա խորհրդարանում շարքային անդամներ, խստորեն քննադատեցին իրադարձությունների այդպիսի ընթացքը:
Կաթոլիկների հավասարության վերջնական ընդունումը 1829 թվականին, որը հաջորդեց խորհրդարանական ընտրություններում Դանիել Օ’ Կոննելի հաղթանակին և կրոնական համոզմունքներում հնարավորություն չունենալով տալ Oath of Supremacy, վերացրեց գերակայող բացասական գործոնը։ 1829 թվականից կրկին պահանջներ հնչեցին առանձին իռլանդական խորհրդարանի ստեղծման մասին, որը ոչնչի չհանգեցրեց[3]։
Հաջորդ առաջնորդները (օրինակ՝ Պարնել Չարլզ Ստյուարտը) ինքնակառավարում էին պահանջում, որը կոչվում էր Հոմրուլ (Home Rule), այն գրեթե ձեռք բերվեց 1880- ական թվականներին (բրիտանացի) նախարար Ուիլյամ Գլադստոնի օրոք։ Այս միջոցը չի անցնում խորհրդարանում, այն բանից հետո, երբ պահպանողականները մեծամասնություն կազմեցին խորհրդարանում։ Հոմրուլի մշտական հետաձգումը հանգեցրեց վրդովմունքի, բռնության և վերջապես՝ անկախության[4]։
1919 թվականին Շին Ֆեյնի խորհրդարանականները Դուբլինում ձևավորեցին միակողմանի անկախ իռլանդական խորհրդարան։ Անգլո- իռլանդական պատերազմից հետո՝ (1919-1921 թվականներ) 1922 թվականի դեկտեմբերի 6-ին 26 իռլանդական կոմսություններ անջատվեցին Միացյալ թագավորությունից և ձևավորեցին Իռլանդիայի անկախ պետությունը։ Վեց կոմսություն, որոնք կոչվում են Հյուսիսային Իռլանդիա, մնացին Մեծ Բրիտանիայի կազմության մեջ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ 1922 թվականից երկրները դարձան անկախ, նրանք կապված էին միմյանց հետ։ Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը այժմ de facto ունի կրկնակի բնակչություն։
Իռլանդիան օգտագործում էր իռլանդական ֆունտ՝ 1928 թվականից մինչև 2002 թվականը, մինչև եվրոյով փոխարինումը։ Մինչև 1979 թվականին ERM-ի միացումը իռլանդական ֆունտը անմիջականորեն կապված էր ֆունտի հետ։
Թագավորների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգ 3-րդ (1801-1820 թվականներ)
- Գեորգ 4-րդ (1820-1830 թվականներ)
- Վիլհելմ 4-րդ (1830-1837 թվականներ)
- Վիկտորիա (1837-1901 թվականներ)
- Էդուարդ 7-րդ (1901-1910 թվականներ)
- Գեորգ 5-րդ (1910-1922/1927 թվականներ)
Նախորդ։
Մեծ Բրիտանիայի թագավորություն 1707-1801 թվականներ Իռլանդիայի թագավորություն 1541-1801 թվականներ |
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
1801-1922 թվականներ |
Հաջորդ։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն 1292-ական թվականներից մինչև այսօր Իռլանդիայի ազատ պետություն 1922-1937 թվականներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Churchill, Winston (1929). The Aftermath. New York: Charles Scribner's Sons. էջ 290. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Roger Knight, Britain Against Napoleon: The Organization Of Victory; 1793–1815 (2015).
- ↑ Jeremy Black, The War of 1812 in the Age of Napoleon (2009)>
- ↑ Asa Briggs, The Age of Improvement, 1783–1867 (1959) p 175
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն» հոդվածին։ |
|