iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Մբաբանե
Մբաբանե - Վիքիպեդիա Jump to content

Մբաբանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մբաբանե
Mbabane
ԵրկիրԷսվատինի Էսվատինի
ԵնթարկումՄայրաքաղաք
ԵրկրամասԲաբաքշի
ՀամայնքՀոհո
Հիմնադրված է1902 թ.
Մակերես150±1 կմ²
ԲԾՄ1243 մ
Բնակչություն60 691 մարդ (մայիսի 11, 2017)[1]
Ազգային կազմսվազիներ, ռուսներ, պակիստանցիներ
Կրոնական կազմՏեղի կրոն, Կաթոլիկություն, բողոքականություն, իսլամ, Հայ եկեղեցի։
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչH100
Պաշտոնական կայքmbabane.org.sz
Մբաբանե (Աշխարհ)##
Մբաբանե (Աշխարհ)

Մբաբանե Էսվատինիի մայրաքաղաքն է և Հոհո շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 60 691 մարդ (մայիսի 11, 2017)[1]: Ավտոճանապարհով կապված է Մապուտու (Մոզամբիկի մայրաքաղաք) տանող երկաթուղային գծի հետ։ Քաղաքում գործում են սննդի, կարի, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Գործում է գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություն։ Մբաբանեի մոտակայքում է գտնվում ասբեստի մշակման գործարանը։

Քաղաքը հիմադրվել է 1909 թվականին և ժառանգել է տեղանքի անվանումը, որը տեղացիների լեզվով թարգմանվում է «արագահոս գետի հովիտ»։ Քաղաքում է գտնվում Էսվատինիի ֆոնդային բորսան։ Քաղաքում կա հայկական եկեղեցի, և փոքրաթիվ հայկական համայնք։

Քաղաքն աճեց այն բանից հետո, երբ 1902 թվականին Բրեմերսդորպից (այժմ կոչվում է Մանզինի) այստեղ տեղափոխվեց վարչական կենտրոնը։ Մի վարկածի համաձայն՝ Մբաբանեն հիմադրվել է մի գյուղի մոտ, որի առաջնորդն է եղել Մբաբանե Կունենեն և կոչվել վերջինիս անունով, ով ապրել է այդ տարածքում մինչ բրիտանական նորաբնակների ժամանումը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբաբանե քաղաքի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից և շաքարավազի արտահանումից։ Այն նաև առևտրային հանգույց է շրջակա տարածքների համար։ Քաղաքի մոտակայքում գտնվում են անագի և երկաթի հանքեր։ Մբաբանեն նաև տեքստիլ սննդի և թեթև արդյունաբերության կենտրոն է։

Մբաբանե քաղաքի տեսարանը

Մբաբանե քաղաքը գտնվում է խոնավ արևադարձային կլիմայական գոտում։ Քաղաքն ունի մեղմ կլիմա և ձյունն այստեղ հազվադեպ երևույթ է։ Այստեղ ձյունը 1900 թվականից հետո տեղացել է ընդամենը 3 անգամ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 11 °C, իսկ հունվարին՝ 22 °C[2]: Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1243 մետր բարձրության վրա։

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/eswatini/
  2. The Cambridge Factfinder; 4th ed.
  3. «World Weather Information Service – Mbabane». World Meteorological Organization. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Mbabane». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Taipei - International Sister Cities». Taipei City Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Maputo». Tourism in Swaziland. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբաբանե» հոդվածին։