ՄաքԴոնալդս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄաքԴոնալդս | |
---|---|
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն, ապրանքային նշան և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | ՄաքԴոնալդ եղբայրներ |
Հիմնադրված է | մայիսի 15, 1940 |
Հիմնադիր | Ռեյ Կրոկ և ՄաքԴոնալդ եղբայրներ |
Վայր | Չիկագո[1] |
Երկիր | ԱՄՆ[2] |
Տնօրեն | Chris Kempczinski? |
Արդյունաբերություն | quick service restaurant sector?, հասարակական սնունդ, accommodation and food service activities?[3] և food and tobacco industry?[3] |
Ընդհանուր ակտիվներ | ▲52,6 մլրդ $ (2020)[4] |
Հասույթ | ▼23,2 մլրդ $ (2022)[5] |
Աշխատողների թիվ | ▼200 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[6] |
Ստորաբաժանումներ | McCafé[7] |
Դուստր ընկերություններ | McDonald's Canada?, McDonald's Philippines?, McDonald's France? և McDonald's in Russia? |
Սեփականատեր | The Vanguard Group[8], BlackRock[8] և State Street Corporation[8] |
Կայք | mcdonalds.com(անգլ.) |
Բորսա | NYSE: MCD[9] և Տոկիոյի ֆոնդային բորսա |
McDonald's Վիքիպահեստում |
«ՄաքԴոնալդս» կորպորացիա (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի ամերիկյան անդրազգային կորպորացիա։ Հանդիսանում է արագ սննդի համաշխարհային ամենամեծ ցանցը։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է Չիկագո քաղաքում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄաքԴոնալդսն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում (33°56′50″ հս․. լ. 118°07′06″ ամ. ե.HGЯO) բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Սան Բերնարդինոյում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիզբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան աղցաններն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև տարբերանշանը՝ լատիներեն «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Առաջին ֆրենչայզային ռեստորանը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալից կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բժշկական համալսարանին։
- ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է կազմում քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
- Համարվում է աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունը։
- Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բուքինգհեմյան պալատ մոտ։
- Տարեկան ավելի քան 80 000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճանով։
- ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
- Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։
- Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
- Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՄաքԴոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում՝
- Արգենտինա
- Ավստրալիա
- Ավստրիա
- Ադրբեջան
- Բահամյան Կղզիներ
- Բահրեյն
- Բանգլադեշ
- Բելառուս
- Բելգիա¨
- Բոթսվանա
- Բրազիլիա
- Բուլղարիա
- Կանադա
- Չիլի
- Չինաստան
- Կոլումբիա
- Կոստա Ռիկա
- Խորվաթիա
- Կիպրոս
- Չեխիա
- Դանիա
- Դոմինիկա
- Դոմինիկյան Հանրապետություն
- Էկվադոր
- Եգիպտոս
- Էլ Սալվադոր
- Էստոնիա
- Ֆիջի
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Վրաստան
- Գերմանիա
- Հունաստան
- Գրենադա
- Գվատեմալա
- Գայանա
- Հոնդուրաս
- Հունգարիա
- Իսլանդիա
- Իտալիա
- Հնդկաստան
- Ինդոնեզիա
- Իռլանդիա
- Իսրայել
- Ճապոնիա
- Հորդանան
- Քուվեյթ
- Լատվիա
- Լիբանան
- Լիտվա
- Լյուքսեմբուրգ
- Մակեդոնիա
- Մալայզիա
- Մալթա
- Մավրիտուս
- Մեքսիկա
- Մոլդովա
- Մարոկկո
- Նեպալ
- Նիդեռլանդներ
- Նոր Զելանդիա
- Նիկարագուա
- Նորվեգիա
- Օման
- Պակիստան
- Պանամա
- Պերու
- Պարագվայ
- Ֆիլիպիններ
- Լեհաստան
- Պորտուգալիա
- Կատար
- Ռումինիա
- Ռուսաստան
- Սամոա
- Սենթ Լյուսիա
- Սաուդյան Արաբիա
- Սերբիա
- Սինգապուր
- Սլովակիա
- Սլովենիա
- ՀԱՀ
- Հարավային Կորեա
- Իսպանիա
- Շրի Լանկա
- Շվեդիա
- Շվեյցարիա
- Սիրիա
- Թայվան
- Թայլանդ
- Թուրքիա
- Ուկրաինա
- Միացյալ արաբական էմիրություններ
- Միացյալ թագավորություն
- Կայմանյան կղզիներ
- ԱՄՆ
- Ուրուգվայ
- Վենեսուելա
- Յեմեն
- Զիմբաբվե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 3,0 3,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ McDonalds Annual Report 2020
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/assets/investors/2020%20Annual%20Report.pdf
- ↑ https://corporate.mcdonalds.com/content/dam/gwscorp/investor-relations-content/annual-reports/McDonalds_2018_Annual_Report.pdf#MCD-12312018X10K_HTM_S4AFAC6B6965E59589F3C2FF73A6DB7FE
- ↑ 8,0 8,1 8,2 https://finance.yahoo.com/quote/MCD/holders/
- ↑ Polygon.io