iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Հոմոֆոբիա
Հոմոֆոբիա - Վիքիպեդիա Jump to content

Հոմոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուք համարու՞մ եք նույնասեռական հարաբերություններն ընդունելի: «Այո» պատասխանողների տոկոսային հարաբերակցությունը (2013 թվական):      81 % – 90 %      71 % – 80 %      61 % – 70 %      51 % – 60 %      41 % – 50 %      31 % – 40 %      21 % – 30 %      11 % – 20 %      1 % – 10 %      Տվյալներ չկան[1]

Հոմոֆոբիա (հուն․՝ ὁμός - «նման, միատեսակ» + φόβος - «վախ, երկյուղ»), նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության ու անվստահության զգացում, նաև նույնասեռականության նկատմամբ իռացիոնալ վախ[2], ինչպես նաև նույնասեռական մարդկանց նկատմամբ ատելության ու անվստահության զգացում։ «Հոմոֆոբիա» տերմինն օգտագործվում է եվրոպական պաշտոնական փաստաթղթերում[3], որտեղ այդ երևույթը, որոշ դեպքերում, դիտարկվում է ռասիզմի, այլատյացության, հակասեմականության, սեքսիզմի հետ մեկտեղ[3]։ «Հոմոֆոբիա» տերմինը քննադատվում է այն պատճառով, որ այդ հասկացությունը կլինիկական իմաստով ֆոբիա չի համարվում, տերմինը չի համարվում ամբողջությամբ համապատասխանող[4]։

Տերմինաբանություն և նման հասկացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի կիրառման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոմոֆոբիա» տերմինն առաջին անգամ տպագիր տարբերակով կիրառվել է 1960-ական թվականներին[5], հոդվածում, որը հրատարակվել է 1969 թվականի մայիսի 5-ին պոռնկագրական «Screw» թերթում, որտեղ ամերիկացի գեյ ակտիվիստ Ջեկ Նիկոլասը (անգլ.՝ Jack Nichols) և Լի Քլարկը (անգլ.՝ Lige Clarke) այդ բառի ենթատեքստում նկատի ունեին այն, որ ոչ նույնասեռական տղամարդիկ վախենում էին, որ իրենց կընդունեն որպես՝ նույնասեռական։ Մեկ ամիս անց «հոմոֆոբիա» բառն օգտագործվել է «The Homosexual in America» հոդվածում, որին նվիրված էր Time ամսագրի շապիկը։ Գիտական հրատարակությունում «հոմոֆոբիա» տերմինն օգտագործել է Կեննեթ Սմիթը (անգլ.՝ Kenneth Smith) 1971 թվականին իր «Homophobia: A Tentative Personality Profile» հոդվածում[6]։

«Հոմոֆոբիա» տերմինն իր աշխատանքներում լայնորեն կիրառում է ամերիկացի կլինիկական հոգեբան Ջորջ Վայնբերգը։ Նա առաջին անգամ տպագիր տարբերակով այն օգտագործեց 1971 թվականին իր «Words for the New Culture» հոդվածում, այնուհետև, 1972 թվականի իր «Society and the Healthy Homosexual» մենագրությունում (առաջին գիտական աշխատությունը, որտեղ կիրառվել է տերմինը)[5][7], որտեղ նա հոմոֆոբիան նկարագրում էր որպես «նույնասեռականներին մոտ լինելու վախ, իսկ նույնասեռականների դեպքում՝ ինքնահրաժարում»[6]։ 2012 թվականին Վայնբերգն The Huffington Post հրատարակության իր բլոգում կոչ արեց հոմոֆոբիան պաշտոնապես ընդգրկել հոգեկան խանգարումների ցուցակում[7][8]։ Գրեգորի Հերեկը նոր տերմինի առաջացումն անվանեց ԼԳԲՏ պատմության մեջ «ուղենշան», որը բյուրեղացնում է մերժման, թշնամանքի, ատելության ամբողջ փորձը, որը Հյուսիսային Ամերիկայի նույնասեռական տղամարդիկ և կանայք 20-րդ դարի ընթացքում կրել են իրենց կյանքում[7]։ Դրա հետ մեկտեղ, Հերեկը՝ Վայնբերգի հոմոֆոբիան ախտաբանական ոլորտ մտցնելու փորձն անվանեց ավելի շատ քաղաքական, քան՝ տեսական[6]։

Հոմոֆոբիա տերմինը փոխարինեց ավելի վաղ կիրառվող հոմոսեքսոֆոբիա հասկացությանը։ Այդ բառի հավանական ստուգաբնական տարբերակը հոմոէրոտոֆոբիա (homoerotophobia) բառն է[9]։ Ավելի ուշ, 1980 թվականին, Հադսոնն ու Ռիկետսը ընդլայնում են տերմինը․ «տագնապի, զզվանքի, զայրույթի, անհարմարության, վախի զգացում, որը կարող են զգալ հետերոսեքսուալները՝ լեզբուհիների և գեյերի նկատմամբ»[10]։

Նեյրոհոգեբան Մարշալ Կիրկը և Հանտեր Մեդսենը «After the Ball» (1989) գրքում առաջարկեցին կիրառել «հոմոֆոբիա» տերմինը․ «Եվ չնայած «հոմո ատելություն» տերմինն ավելի հստակ էր, հռետորական տեսանկյունից «հոմոֆոբիան» ավելի լավ է աշխատում, և ենթադրում է, որ հականույնասեռական զգացումները կապված են սեփական անառողջ հոգեբանական խանգարումենրի և անինքնավստահության հետ»[11]։

Հանրագիտարանային սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նույնասեռականության հանրագիտարանը» (1990) մատնանշում է «հոմոֆոբիա» տերմինի տարբեր սահմանումներ, ընդգծելով նրանց ընդհամուր գիծը․ նույնասեռական մարդկանց և նույնասեռականության նկատմամբ վերաբերմունքը։ Նաև նշվում է, որ սեռական նախընտրությունների բնութագրումը որպես ֆոբիա, ենթարկվում է քննադատության մի քանի պատճառներով․ սեռական նախընտրություններն իրենցից ներկայացնում են իռացիոնալ վախ և անհատական ախտաբանական, այլ ոչ թե մշակութային նորմերի դրսևորումներ։ Չնայած առկա թերություններին, «հոմոֆոբիա» տերմինն անգլերենում լայն կիրառում ստացավ։ Հեղինակները շեշտը դնում են նրա վրա, որ հոմոֆոբիան պետք է նույնականացնել նախապաշարմունքի հետ, այլ ոչ թե իռացիոնալ վախի, ինչպիսիք են՝ կլաուստրոֆոբիան և ագորաֆոբիան[12]։

Բրիտանական հանրագիտարանը հոմոֆոբիան սահմանում է որպես մշակույթով պայմանավորված վախ կամ կանխակալ կարծիք՝ ընդդեմ նույնասեռական մարդիկ, որոնք կարող են ի հայտ գալ իրավունքների սահմանափակումներում, կամ, ծայրահեղ դեպքում, նրանց նկատմամբ ծաղրանքների և բռնության ձևով։ Հանրագիտարանում նշվում է, որ չնայած տերմինը իր կազմում ունի «ֆոբիա» բառը, որը կիրառվում է իռացիոնալ վախերի նկարագրման համար, այս դեպքում խոսքը բացասական դրույթի մասին է, սկսած թեթև անբարյացկամությունից և վերջացրած՝ ամբողջական զզվանքից, այն մարդկանց նկատմամբ, ում սեռական տեսանկյունից գրավում են նույն սեռի մարդիկ։ Ընդգծվում է, որ հոմոֆոբիան հանդիսանում է մշակույթով պայմանավորված ռեակցիա, և նույնասեռականության նկատմամբ վերաբերմունքը կարող է էապես տարբերվել տարբեր մշակույթներում և ժամանակահատվածներում[5]։

Օքսֆորդի բառարանը տալիս է հետևյալ սահմանումը․ «նույնասեռական մարդկանց նկատմամբ զզվանք կամ նախատրամդրվածություն»[13]։

Հոմոֆոբիայի հասկացությունը սոցոլոգիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ կարծիքների, հոմոֆոբիան իրենից ներկայացնում է ֆոբիայի ձև, որը դրսևորվում է անբացատրելի վախով, իռացիոնալ անբարյացկամությամբ կամ ատելությամբ՝ նույնասեռական և բիսեքսուալ մարդկանց հանդեպ։ Գույություն ունի կարծիք, որ հոմոֆոբիան կարող է հիմնավորվել նույնասեռական բնույթի սեփական ֆանտազիաների վախով և համարվում է անգիտակցական նույնասեռականության հատկանիշ[14][15]։

Որոշ գիտանկաններ տալիս են հոմոֆոբիայի ավելի լայն սահմանում, որն է․ «փախուստ, վախ, անբարյացակամություն, խտրականություն կամ բռնություն՝ լեզբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամբ»[16]։

Տերմինի քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times հրատարկությունը ամփոփում է, որ «հոմոֆոբիա» տերմինի քննադատությունը (ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ՝ նույնասեռականների տեսանկյունից) վկայում է այն մասին, որ այդ տերմինը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական գործիք, քանի որ հոմոֆոբիան չի ենթադրում իռացիոնալ վախ, օրինակ՝ օձերից կամ բարձրությունից, այլ հոմոֆոբիայի հետ կապված էմոցիաները իրենցից ներկայացնում են ավելի շատ զզվանք ու տհաճություն, քան՝ վախ։ Նրանց խոսքերով, այդ տերմինի նշանակությունը ժամանակի ընթացքում այնքան խեղաթյուրվել է, որ այսօր նրանում ներառվում է ֆիզիկական ակտից, մինչև՝ մտքերը և ղեկավարության քաղաքականությունը[7]։

Հոմոֆոբիայի հասկացությունը հոգեբուժության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական «ֆոբիա» վերջածանցը ենթադրում է տհաճ ֆիզիկական և հոգեբանական ռեակցիա, ինչը չի համապատասխանում կլինիկական «ֆոբիա» ախտորոշմանը՝ ներառելով չափազանց, իռացիոնալ, անտեղի և անընդհատ վախ օբյեկտի կամ իրավիճակի նկատմամբ։

«Հոմոֆոբիա» տերմինը չի համապատասխանում այդ չափանիշներին, քանի որ․

  • հականույնասեռական դիրքորոշումներով մարդիկ լեզբուհիների և նույնասեռականների հանդեպ իրենց բացասական ռեակցիաները համարում են նորմալ և արդարացված,
  • խիստ իմաստով, ի տարբերություն ֆոբիայի, «հոմոֆոբիան» պարտադիր չէ, որ վտանգի տակ դնի հականույնասեռական դիրքորոշում ունեցող մարդկանց սոցիալական գործունեությունը,
  • «Հոմոֆոբները» չեն ունենում տառապանքի զգացում, և անհարժեշտություն չեն ունենում ձերբազատվել բացասական դիրքորոշումից,
  • ֆոբիաներն առաջացնում են իրավիճակից կամ վախի օբյեկտից փախուստի զգացում, այն դեպքում, երբ «հոմոֆոբիայի» ժամանակ վարքը բնութագրվում է ակտիվ զզվանքով կամ կանխամտածված ագրեսիայով։

Այսպիսով, «հոմոֆոբիա» տերմինը հարմար չէ, քանի որ նա հիմնականում կենտրոնանում է առանձին վախերի վրա[4]։

«Հոմոֆոբիան» չի համարվում հոգեկան հիվանդություն, այդպիսի հիվանդություն չկա Հիվանդությունների միջազգային դասակարգման և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ցուցակում։

2012 թվականին, աշխարհի խոշորագույն Associated Press ինֆորմացիոն-լրատվական գործակալությունը՝ նյութ գրելու ոճի հանձնարարականում կոչ արեց օգտագործել «հոմոֆոբիա» տերմինը, ընդգծելով, որ «ֆոբիան, դա իռացիոնալ, չղեկավարվող վախն է, հաճախ՝ հոգեկան հիվանդության ձև»։ Նաև նշվել է, որ այդ տերմինը համարվում է սպեկուլյատիվ, իսկ հականույնասեռական զգացումների կամ գործողությունների պատճառները կարող են տարբեր լինել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Global Divide on Homosexuality | Pew Research Center's Global Attitudes Project Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
  2. Homophobia — definition of homophobia in the Medical dictionary
  3. 3,0 3,1 Гомофобия в Европе. Полный текст резолюции Европарламента (англ.) Архивировано 4 августа 2017 года.
  4. 4,0 4,1 Vittorio Lingiardi, Nicola Nardelli Negative Attitudes to Lesbians and Gay Men: Persecutors and Victims(անգլ.) // Emotional, Physical and Sexual Abuse. — Cham: Springer International Publishing, 2014. — С. 33–47. — ISBN 9783319067865, 9783319067872. — doi:10.1007/978-3-319-06787-2_3
  5. 5,0 5,1 5,2 Eric Anderson. «Homophobia» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Angelo Brandelli Costa, Denise Ruschel Bandeira, Henrique Caetano Nardi Systematic review of instruments measuring homophobia and related constructs(անգլ.) // Journal of Applied Social Psychology. — 2013-06-01. — В. 6. — Т. 43. — С. 1324–1332. — ISSN 1559-1816. — doi:10.1111/jasp.12140
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «George Weinberg Dies at 87; Coined 'Homophobia' After Seeing Fear of Gays» (անգլերեն). The New York Times. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  8. «Homophobia: Don't Ban the Word — Put It in the Index of Mental Disorders» (անգլերեն). The Huffington Post. 2012 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  9. Уэйнрайт Черчилль (Wainwright Churchill) — «Гомосексуальное поведение среди мужчин» (Homosexual Behavior Among Males)
  10. Доминик Дэйвис — ГОМО и ФОБИЯ Все грани неприязни
  11. Marshall Kirk, Hunter Madsen After the Ball: How America Will Conquer Its Fear and Hatred of Gays in the 90s. — Plume, 1989. — 440 с. — ISBN 9780452264984
  12. Gregory Herek. Homophobia Արխիվացված 2016-03-08 Wayback Machine // Encyclopedia of Homosexuality : [англ.] / Edited by Wayne Dynes. — N. Y. : Garland Publishing, 1990. — P. 552—555. — 1522 p. — ISBN 0-8240-6544-1.
  13. «Homophobia» (անգլերեն). Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  14. Кондаков И. М. Психология. Иллюстрированный словарь Արխիվացված 2017-02-20 Wayback Machine, ОЛМА Медиа Групп, 2003. — С. 95
  15. Гулина М. А. Словарь-справочник по социальной работе Արխիվացված 2017-02-20 Wayback Machine, Издательский дом «Питер», 2016. — С. 80
  16. James J. Dean. Homophobia // Blackwell Encyclopedia of Sociology / George Ritzer. — 2007. — ISBN 978-1-4051-2433-1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.] // Sexuality Research & Social Policy. — 2004. — Vol. 1, no. 2 (April). — P. 6—24. — doi:10.1525/srsp.2004.1.2.6. Արխիվացված 2015-11-23 Wayback Machine

  • Global Homophobia: States, Movements, and the Politics of Oppression :

[անգլ.] / Edited by Meredith L. Weiss and Michael J. Bosia. — University of Illinois Press, 2013. — 280 p. — ISBN 978-0-252-03772-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]