Հեբեյ (նահանգ)
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | North China? |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Շիցզյաչժուան |
Ամենաբարձր կետ | Mount Xiaowutai? |
Օրենսդրական մարմին | Hebei Provincial People's Congress?[1] |
Բնակչություն (2010) | 71 854 202 (6-րդ տեղ) |
Խտություն | 383,75 ( 13-րդ տեղ) |
Տարածք | 187 240 (13-րդ տեղ) |
Սահմանակցում է | Պեկին, Տյանցզին, Շանսի, Հենան, Շանդուն, Ներքին Մոնղոլիա, Լյաոնին, Ulanqab?, Xilingol League?, Դատուն, Xinzhou?, Yangquan?, Ցզինչժուն, Չանչժի, Անյան, Liaocheng?, Puyang?, Dezhou?, Binzhou?, Չաոյան, Huludao? և Չիֆեն |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | Զհիլի, 河北省? և Chahar Province? |
ISO 3166-2 կոդ | CN-13 |
hebei.gov.cn | |
Հեբեյ (չինարեն՝ 河北, ( արտասանություն)), նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հազար կմ² է, բնակչությունը՝ 42 միլիոն 1975 թվականի տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են (1500—2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ և այլն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինհուանդաոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը գտնվում է Դեղին գետի ստորին հոսանքում, որտեղ այն թափվում է Դեղին ծով։ Հյուսիսում սահմանակից է Լյաոնինգ նահանգի և Ներքին Մոնղոլիայի հետ, արևմուտքում ՝ Շանսի նահանգի, հարավում ՝ Շանդոնգ նահանգի հետ։
Հեբեյ նահանգն ամբողջությամբ շրջապատում է կենտրոնական ենթակայության Պեկին և Տյանցզին քաղաքների տարածքները։
Գավառի տարածքը կազմում է 187,240 կմ² (13 -րդ տեղը երկրի բոլոր նահանգներից)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինգ կայսրության օրոք այս հողերի վրա ձեւավորվեց Բեյչիլի նահանգը։ 1928 թվականին Չժիլի նահանգը վերանվանվեց Հեբեյ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգությունները Հեբեյ նահանգում, 2000թվականի տվյալներ
- Հան - 63781603 մարդ - 95,65 %
- Մանջուրներ - 2118711 մարդ - 3,18 %
- Հուիզու - 542639 մարդ - 0,85 %
- Մոնղոլներ - 169887 մարդ - 0,26 %
- Զհուաներ - 20832 մարդ - 0,031 %
Վարչական բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեբեյ նահանգը բաժանված է 11 քաղաքային շրջանների
- Շիցզյաչժուան
- Բաոդին
- Ցանչժոու
- Չենդե
- Խանդան
- Խենշուհ
- Լանֆան
- Ցինհուանդաո
- Տանշան
- Սինտահ
- Չժանցզյակոու
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեբեյ նահանգում կան բազմաթիվ բուդդայական և դաոսական տաճարներ, որոնք այս նահանգի ամենավառ մշակութային ժառանգությունն են։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեբեյ նահանգը Չինաստանում պողպատի խոշորագույն արտադրողն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեբեյ (նահանգ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 329)։ |