Հայրենադարձություն
Հայրենադարձություն, տարագիրների վերադարձը հայրենիք՝ նրանց քաղաքացիության վերականգնումով։
Հայրենադարձություն է նաև ռազմագերիների և ռազմական գործողությունների հետևանքով իր երկրից հեռացած քաղաքացիական բնակչության վերադարձը հայրենիք։ Համաձայն Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո պատերազմող պետությունները պարտավոր են կատարել ռազմագերիների անվերապահ Հայրենադարձություն, բացառությամբ նրանց, ովքեր ենթակա չեն Հայրենադարձության (օրինակ՝ ծանր հիվանդները, քրեական հանցագործություն կատարած անձինք և այլն)։
Խորհրդային տարիներին տարագիրների հայրենադարձություն նախատեսված է եղել ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1946 թվականի հոկտեմբերի 19-ի հրամանագրով, որի համաձայն արտասահմանից Խորհրդային Հայաստան վերադարձող հայերը ճանաչվում էին ԽՍՀՄ քաղաքացիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 207)։ |