iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Կլոդ_Շաբրոլ
Կլոդ Շաբրոլ - Վիքիպեդիա Jump to content

Կլոդ Շաբրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Շաբրոլ
Կլոդ Անրի Ժան Շաբրոլ
Claude Henri Jean Chabrol
Ծնվել է1930 հունիսի 24
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 12, 2010(2010-09-12) (տարիքը 80)
Մահվան վայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գործունեության տարիներ1956-2010
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտացումկինոդերասան, press agent, սցենարիստ, կինոքննադատ, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Ոճ(եր)Դրամա,
Քրեական,
Թրիլեր
ԱմուսինԱգնես Գյուտ (1956–62),
Օրոր Շաբրոլ
(1983–ից)
(1 երեխա),
Ստեֆան Օրդան
(1964–80)
(1 երեխա)
Պարգևներ
IMDbID 0001031

Կլոդ Շաբրոլ (ֆր.՝  Claude Chabrol, հունիսի 24, 1930(1930-06-24)[4][5][6][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - սեպտեմբերի 12, 2010(2010-09-12)[3][4][5][…], Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][8]), ֆրանսիացի ռեժիսոր, Ֆրանսիական նոր ալիքի առաջատար ներկայացուցիչներից մեկը, ով լայն ճանաչման է արժանացել 1950-ական թվականների վերջին։ Ինչպես իր գործընկերներ և ժամանակակիցներ Ժան Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Էրիկ Ռոմերը և Ժակ Ռիվետը, Շաբրոլը քննադատ է աշխատել կինոյի հանրահայտ ամսագրերից մեկում՝ «Կայե դյու սինեմա»-ում, ինչից հետո սկսել է կինոռեժիսորի աշխատանքը։

Շաբրոլի առաջին ֆիլմը եղել է «Գեղեցիկ Սերժ»-ը, որում նկատելի է Ալֆրեդ Հիչքոքի ազդեցությունը։ Թրիլերները դարձել են Շաբրոլի ամենահայտնի ժանրը, նրա մոտեցումը սովորաբար բնորոշվում է որպես զուսպ անկողմնակալություն։ Դա հատկապես երևում է «Լանի», «Անհավատարիմ կինը» և «Մսագործը» ֆիլմերում. բոլոր այդ ֆիլմերում գլխավոր դերակատարը եղել է նրա այդ ժամանակվա կինը՝ Ստեֆան Օդրանը։

Երբեմն Նոր ալիքի շրջանակներում մեյնսթրիմի ներկայացուցիչ անվանվող Շաբրոլը հանրահայտ է եղելիր ողջ կեսդարյա կարիերայի ընթացքում[9]։ 1978 թվականին նա նկարահանել է Իզաբել Յուպերին «Վիոլետա Նոզյեր» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում։ Այդ ֆիլմի հաջողությունից հետո զույգը շարունակել է համագործակցությունը այնպիսի հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են «Մադամ Բովարի»-ն և «Արարողություն»-ը։ Կինոքննադատ Ջոն Ռասել Թեյլորը ասում էր, որ «կան շատ քիչ դերասաններ, ում ֆիլմերը բարդ է բացատրել կամ նկարագրել թղթի վրա, գոնե այն պատճառով, թե ինչքան մեծ նշանակություն ունի Շաբրոլի համար ֆիլմի հաճույքը որպես այդպիսին…Նրա ֆիլմերից որոշները ինչպես հումորները, որ հատուկ ստեղծված են նրա համար, որպեսզի ուրախացնես ինքդ քեզ»։ Ջեյմս Մոնակոն Շաբրոլին անվանել է «Նոր ալիքի իրական վարպետ, իսկ նրա՝ թեմային վերաբերող վարիացիաները մեզ կինոյի լեզվի պարզության և ճշգրտության հասկացողություն են տալիս, ինչը մենք չենք ստանում Տրյուֆոյի և Գոդարի այդ ժանրի տարաբնույթ փորձարկումներից»[10];

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Շաբրոլ» հոդվածին։