Ամռանը Խուանը ստանում է ծնկի վնասվածք, որի պատճառով էլ մեկ ամսով հեռանում է ֆուտբոլից։ Օգոստոսի 9-ին անգլիական «Սթոք Սիթին» հայտարարում է Ագուդելոյի հետ նախնական պայմանագրի կնքման մասին, համաձայն որի Ագուդելոն ձմեռային տրասֆերային պատուհանի ընթացքում՝ 2014 թվականի հունվարի 1-ին պետք է համալրի թիմի կազմը[15][16]։ Տեղափոխումից շատ քիչ ժամանակ անց Խուանը կնքելով վարձավճարային պայմանագիր տեղափոխվում է նիդերլանդական«Ուտրեխտ»[17]։
Ագուդելոն հանդես է եկել տարբեր տարիքայինների համախմբող ազգային հավաքականներում։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀԱՀ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։ Հենց այդ խաղում նա հեղինակում է իր նորամուտային և առաջին, իսկ հավաքականի համար հաղթական գոլը[19]։ 2011 թվականին նա մասնակցություն է ունենում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որի շրջանակներում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշարում Ագուդելոն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից էր և առանց բացառությունների մասնակցություն էր ունեցել բոլոր խաղերին։