Խամ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Խամ | |||
շվեյց. գերմ.՝ Cham | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Ցուգի կանտոն | ||
Մակերես | 17,73 կմ² | ||
ԲԾՄ | 420 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲17 060 մարդ (մայիսի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 041 | ||
Փոստային դասիչ | 6330 | ||
Ավտոմոբիլային կոդ | ZG | ||
Պաշտոնական կայք | cham.ch | ||
| |||
Խամ (գերմ.՝ Cham ZG), քաղաք Շվեյցարիայի Ցուգ կանտոնում, Ցուգ լճի ափին։ Զբաղեցնում է 17.8 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16,571 մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը՝ 85.7%-ը գերմանախոս էր[2]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները</ref>[3]
Տարին | Բնակչ. թիվը |
---|---|
1771 | 839 |
1850 | 1321 |
1888 | 3140 |
1900 | 2025 |
1950 | 5486 |
1970 | 8209 |
1991 | 11091 |
2000 | 13145 |
2005 | 13791 |
2006 | 13730 |
2007 | 13981 |
2013 | 15020 |
2018 | 16884 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Ցուգ լճի ափերը բնակեցված են եղել դեռևս 6000 տարի առաջ։ Խամի մերձակայքում պեղվել են նաև միջին և ուշ բրոնզի դարաշրջանների բնակավայրերի ավերակներ։ Իսկ Հագենդորն գյուղում 1944–45 թվականներին հայտնաբերվել է հին հռոմեական ժամանակների ջրաղաց, Հայլիգկրոյցում՝ այդ նույն ժամանակների պահեստարան։
Բնակավայրի «Խամ» անվանումը նշանակում է գյուղ և վերագրվում է Ցուգ լճի ափին հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած կելտական մեծ բնակավայրին։ Արևմտյան հռոմեական կայսրության կործանումից հետո այստեղ ալեմանյան բնակավայր է եղել։ Պատմական փաստաթղթերում այն որպես Խամա քաղաք հիշատակվել է 858 թվականի ապրիլի 16-ին Լուի Գերմանացու նվիրատվական արձանագրության մեջ, որտեղ թագավորը նշում է, որ Խամա քաղաքը ընծայում է Ցյուրիխի Ֆրաումյունստեր վանքի աբբայությանն անդամագրված իր դստերը՝ Հիլդեգարդին։
1360 թվականին Խամին շնորհվել է խարտիա և իրավունք է վերապահվել ունենալու իր շուկան։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խամի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նորքարեդարյան լճափնյա Eslen բնակավայրը, Ֆրաուենտալի ցիստերցյան վանքը, սբ. Անդրեասի միջնադարյան ամրոցը, հին քաղաքամասի երկու շենք ու աղյուսապատ մի բակ[4]։ Հիշատակման արժանի պատմամշակութային հուշարձաններից է նաև 18-րդ դարում ուշ բարոկկոյի ճարտարապետական ոճով կառուցված St. James եկեղեցին՝ 15-րդ դարի գոթիկա ոճի աշտարակով հանդերձ[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան քաղաքից
-
Տեսարան քաղաքից
-
Ցուգ լիճը Խամի մերձակայքում
-
Վիլլա Վիլիտտեն և եկեղեցին
-
Կենտրոնը
-
Լորենցա մարզապալատը
-
Տեսարան քաղաքից
-
Տեսարան քաղաքից
-
Կնաուերշտրասսեն
-
Ցուգերշտրասսեն (Ցուգի փողոցը)
-
Ցուգերշտրասսեն
-
Դպրոցական շենք
-
Դպրոցական շենք
-
Դպրոցական շենք
-
Դպրոցական շենք
-
Պֆերկիրխեն
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Վիլլիգեր (1868 – 1934) - քիմիկոս, Baeyer-Villiger օքսիդացիայի հայտնագործողը
- Ռոբերտ Շիս (1896 – 1956) - նկարիչ, նաև՝ Պապական գվարդիայի անդամ
- Ջորջ Փեյջ - լեռնադահուկորդ, 1936 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
- Կոռա Հուբեր (ծնվ. 1981) - բոբսլեյիստ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
- Պրիսկա Դոպման (ծնվ. 1971) - խճուղային հեծանվորդ, 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Մարտին Էլմիգեր (ծնվ. 1978) - խճուղային հեծանվորդ, Շվեյցարիայի չեմպիոն 2001, 2005, 2010 և 2014 թթ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gemeindeinfo Nr. 88 / Juni 2022
- ↑ Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 22 September 2009
- ↑ Bundesamt fur Statistik (Federal Department of Statistics) (2008). «Bilanz der ständigen Wohnbevölkerung (Total) nach Bezirken und Gemeinden». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance Արխիվացված 1 Մայիս 2009 Wayback Machine 21 November 2008 version, (գերմ.) accessed 22 September 2009
- ↑ City of Cham-Church of St. James accessed 31 December 2008. (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ (գերմ.)
- Լուսանկարներ, թվեր, փաստեր (գերմ.)
- Զբոսաշրջություն Արխիվացված 2019-08-10 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խամ (քաղաք)» հոդվածին։ |
|